Խոհանոց

Կաղամբով ու լոլիկով փակոց․․․ Տատիկիս բաղադրատոմսն է, հիմա ես էլ եմ ձմռան համար պատրաստում

Բանջարեղենի այս համադրությունը նպաստում է նրան, որ լոլիկները մնան պինդ, սակայն հիանալի մարինացվեն։ Միախառնվում են լոլիկի ու կաղամբի համերը, ու արդյունքում ստացվում է աննկարագրելի խորտիկ։

Դիտեք նաև՝

Անհրաժեշտ բաղադրիչներ․

  • կաղամբ
  • լոլիկ
  • բուլղարական պղպեղ, սոխ, կծու պղպեղ՝ յուր․ 1 հատ
  • դափնետերև՝ յուր․ բանկայի մեջ 1 հատ
  • հատիկավոր պղպեղ՝ յուր․ բանկայի մեջ 3 հատ
  • կանաչի
  • ջուր՝ 1,5լ
  • աղ՝ 2ճ․գ․
  • շաքարավազ, քացախ  9 %՝ յուր․ 4ճ․գ․

Պատրաստման եղանակ․

Կաղամբը բարակ կտրատել, սոխը կտրատել կիսալուսնաձև, քաղցր պղպեղը, կանաչին՝ ցանկալի է սամիթ ու մաղադանոս, նույնպես մանրացնել։ Կծու պղպեղը կտրատել փոքր կլորների։

Բանկաներն ու կափարիչները ստերիլիզացնել։ Ընտրեք ոչ մեծ, պինդ լոլիկներ, որ դրանք մնան ամբողջական։

Յուրաքանչյուր բանկայի մեջ դնել համեմունքներ ու կանաչի, սոխ, կծու ու քաղցր պղպեղ, իսկ հետո շերտերով լցնել կաղամբ և լոլիկ։

Եռման ջուր լցնել, ծածկել կափարիչներով ու թողնել 15 րոպե։

Դատարկել ջուրը։

Կաթսայի մեջ լցնել ջուրը, ավեկացնել աղ ու շաքարավազ, եռացնել 3 րոպե, ավելացնել քացախը։

Մարիինադը լցնել բանկաների մեջ, փակել կափարիչներով, շուռ տալ ու փաթաթել ծածկոցով՝ մինչ բանկաների սառելը։

Պահել մութ սառը տեղում։

Բարի ախորժակ։

Կարդացեք նաեվ

Արագ ընթրիք թավայի մեջ

Gayane Abovyan

Արագ պատրաստվող Կիևյան կոտլետներ բոլոր նրբություններով

Gayane Abovyan

Այժմ Ձեր երեխաների այնքան սիրած կարտոֆիլի ֆրին կարող եք պատրաստել առանց մի կաթիլ ձեթի. համեղ և օգտակար

Gayane Abovyan

Շքեղ և իդեալական հյուրասիրություն տոնական օրերին! Լավաշով ռուլետների երկու տարբերակ

Gayane Abovyan

Ինչպես ձմռան համար պահել ելակը․ այս 3 հնարքները ամեն տարի կիրառում եմ

Gayane Abovyan

Արևելյան թխվածք՝ տատիկիս բաղադրատոմսով… Քաղցր խրթխրթան հաճույք

Gayane Abovyan