Հասարակություն

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Արցախում պայմանագրային զինծառայողներ են վիրավորում ստացել

Օգոստոսի 8-ի լույս 9-ի գիշերը և այսօր՝ժամը 12:00-ի դրությամբ օպերատիվ իրադրությունը շփման գծում, չնայած պահպանվող լարվածությանը, հարաբերականորեն կայուն է եղել։ Որոշ հատվածներում ադրբեջանական զինուժի ստորաբաժանումները կրկին խախտել են հրադադարի պահպանման ռեժիմը՝ կիրառելով տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներ։ Ռուսական խաղաղապահ զորակազմի հետ միասին շարունակում են քայլեր ձեռնարկվել իրավիճակի հետագա կայունացման ուղղությամբ։

Օգոստոսի 8-ին, զենքի (պայթուցիչի) օգտագործման կանոնները խախտելու և անվտանգության կանոնները չպահպանելու հետևանքով վիրավորում են ստացել ՊԲ պայմանագրային զինծառայողներ Գուրգեն Ալյոշայի Դանիելյանը և Արթուր Յուրիկի Առուշանյանը։ Վիրավորների վիճակը գնահատվում է ծանր։
Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն։

Կարդացեք նաեվ

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ինչ է արվում ադրբեջանական զորքերն իրենց դիրքեր վերադարձնելու համար. հարց Լավրովին

Gayane Abovyan

Առանց զիբիլ Հայաստան․․․Նոր, «Հզոր» շարժում է հասունանում. սա տեսնել է պետք

Gayane Abovyan

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Համաձա՞յն եք, որ Արցախը չի լինելու Ադրբեջանի կազմում․ հարց Ալեն Սիմոնյանին

Gayane Abovyan

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մաշտոցի պողոտան փակ է․ ուսանողները միացան երթի մասնակիցներին

Gayane Abovyan

Ամեն ինչ տվեց ու հիմա խաղաղություն է մուրում. Հայրիկյան

Gayane Abovyan

Կարսն ու Արդահանն էլ մերն է, բա ինչո՞ւ չեք վերցնում. Կապանի բնակիչը՝ իշխանությանը

Gayane Abovyan