Հասարակություն

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ինչ վիճակում է գտնվել գործարար Բարսեղ Բեգլարյանը՝ «ֆլեշի Բարսեղը». 3,5 տարի գույքը արգելանքի տակ. որոշում

Շուրջ 3,5 տարի է դատարանը քննում է գործարար Բարսեղ Բեգլարյանի՝ «Ֆլեշի Բարսեղի» դեմ հարուցված քրեական գործ ու 3,5 տարի անց դատարանը որոշում է կայացրել:

2022 թվականի հունիսի 28-ին որոշել է պաշտպան Նիկոլայ Հակոբյանի կողմից ներկայացված՝ Բարսեղ Բեգլարյանի անշարժ և շարժական գույքերը կալանքից հանելու վերաբերյալ միջնորդությունը բավարարել: Ստացվում է, որ գործարարը 3,5 տարի չի կարողացել իր գույքը տնօրինել:

Հիշեցնենք, որ Բարսեղ Բեգլարյանը մեղադրվում է ինքնիրավչության մեջ։ Նախնական քննության տվյալներով՝ Բեգլարյանի որդուն՝ Ն. Բեգլարյանին պատկանող «Ֆլեշ Մոտորս» ՍՊ ընկերությունից 2015թ. ընթացքում իրականացվել է առանձնապես խոշոր չափերի գույքի հափշտակություն, որի կատարման մեջ ընկերության սեփականատերն ու հարազատները մեղադրել են «Ֆլեշ Մոտորս» ՍՊ ընկերության նախկին կոմերցիոն տնօրենին և պահանջել վերականգնել ենթադրաբար պատճառված գույքային վնասը։

Նախնական քննության տվյալներով՝ Ն. Բեգլարյանի հայրը՝ «Ֆլեշ» ՍՊԸ-ի սեփականատեր Բարսեղ Բեգլարյանը, «Ֆլեշ» ՍՊԸ-ի «Քանաքեռ» բազայի պետ Հ.Հովսեփյանի հետ միասին 2016 թվականի մարտի 28-ին՝ ժամը 09:30-ի սահմաններում, «Ֆլեշ Մոտորս» ՍՊ ընկերության կոնֆերանս սրահում ընկերության նախկին կոմերցիոն տնօրենին մեղադրել է յուրացումներ կատարելու մեջ:

Պատճառված վնասը վերականգնելու նպատակով, իրավապահ մարմիններին դիմելու և օրենքով սահմանված կարգով ենթադրաբար հափշտակությամբ պատճառված վնասի փոխհատուցումն ստանալու փոխարեն, բռնության գործադրմամբ, ինչպես նաև կյանքի և առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելու սպառնալիքով պահանջել է որպես վնասի փոխհատուցում անվանափոխել Երևան քաղաքի Ազատության պողոտայում գտնվող վերջինիս բնակարանը կամ վճարել 20.000 ԱՄՆ դոլար գումար:

Արդյունքում՝ նախկին կոմերցիոն տնօրենը, Բ. Բեգլարյանի ուղղորդմամբ, իր սեփականություն հանդիսացող բնակարանը 2016 թվականի ապրիլի 25-ին գրավադրել է բանկում, իսկ գրավի 9.700.000 ՀՀ դրամը փոխանցել ընկերությանը:

Արդյունքում, Ֆլեշ» ՍՊԸ-ի նախագահ Բարսեղ Բեգլարյանին և «Ֆլեշ» ՍՊԸ-ի «Քանաքեռ» բազայի պետ Հ. Հովսեփյանին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 322-րդ հոդվածի 2-րդ մասով: Վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն՝ չհեռանալու մասին, իսկ Բարսեղ Բեգլարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցը դատախազությունը փոխել էր անձնական երաշխավորությամբ։

Կարդացեք նաեվ

ՇՏԱՊ ՍԿԱՆԴԱԼԱՅԻՆ․Ո՞վ է թշնամուն փոխանցել Ջալալի կшբինետի կորդինատներն ու մեր ՀՕՊ կայանների տվյալներ

Gayane Abovyan

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ինքնագլորների և մոպեդների հարցը՝ Ոստիկանությունում. քննարկում է եղել

Gayane Abovyan

Ⴡնչպես է ուժեη քամու Ⴙետևանքով ծառն ընկնում անցոɲդի վɲա (տեսանյութ)

Gayane Abovyan

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Զինհաշմանդամներին զրկում են կարգից. իրավապաշտպանն ահազանում է

Gayane Abovyan

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ինչ կապ ունեն Մոսկվայում սպանված հայ գործարարն ու «Քյավառցի Ռաֆոյի» թիկնապահը. ուշագրավ մանրամասներ

Gayane Abovyan

Գերիները Բաքվում են պահվում Պուտինի պահանջով․ Ինչ է հայտшրարել Մարիա Զախարովան… Հարություն Մկրտչյանի վերլուծականը

Gayane Abovyan