Հասարակություն

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Պարզվում են Ուշիի ոլորաններում տեղի ունեցած ողբերգական վթարի պատճառները

ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչությունում ձեռնարկվում են վարութային և քննչական անհետաձգելի գործողություններ՝ երեք անձի մահվան պատճառ դարձած ճանապարհատրանսպորտային պատահարի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ:

Ստացված տվյալների համաձայն, Աշտարակ-Ապարան ավտոճանապարհին՝ Ուշի գյուղի ոլորաններում, 2022թ. օգոստոսի 9-ին՝ ժամը 08:30-ի սահմաններում, միմյանց են բախվել «Freightliner» մակնիշի բեռնատար և Արթիկ քաղաքի բնակչի կողմից վարած «Opel» մակնիշի ավտոմեքենաները, որի հետևանքով վերջինիս վարորդը և ուղևորներից երկուսը տեղում մահացել են, իսկ մյուս երկու ուղևորները և հիշյալ բեռնատարի վարորդը ստացած մարմնական վնասվածքներով տեղափոխվել են բժշկական կենտրոն:

Դեպքի առթիվ Արագածոտնի մարզային քննչական վարչությունում, ՀՀ քրեական օրենսգրքի 342-րդ հոդվածի 3-րդ մասով, նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակներում կատարվել են դեպքի վայրի և տրանսպորտային միջոցների զննություններ, նշանակվել են համապատասխան փորձաքննություններ:

Կարդացեք նաեվ

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Վաշինգտոնում ադրբեջանական կողմին ենք փոխանցել խաղաղության պայմանագրին վերաբերող մեր տեքստը. Նիկոլ Փաշինյան

Gayane Abovyan

Փնտրվում է տեսանյութի զույգը

Gayane Abovyan

Խ. Սուքիասյանը Ծառուկյանի՝ Հիսուսի արձանը տեղադրելու որոշման մասին.ամեն մարդ ինքն է որոշում՝ ինչ անի

Gayane Abovyan

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Արարատ Միրզոյանի ելույթը ԵԱՀԿ նախարարների խորհրդի 29-րդ նիստում

Gayane Abovyan

Նիկոլը ծանոթացրեց Ծառուկյանի հետ / Կլեոպատրայի չոլկաս բռնի ուժով են կտրել/Կյանքումս հայտնվել է վիժվածք… Զոհրաբյանը բացառիկ մանրամասներ է պատմում

Gayane Abovyan

Կորոնավիրուսից 1 ամսական երեխա է մահացել

Gayane Abovyan