Հասարակություն

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Թուրքիայից Հայաստան ժամանած զբոսաշրջիկների թիվը զգալի ավելացել է

Հայաստան այցելած զբոսաշրջիկների թիվը մեկ տարվա ընթացքում զգալի ավելացել է: Հայաստան 2022 թվականի հունվար-հունիս ամիսներին ժամանել է 588 հազար 731 զբոսաշրջիկ: ArmLur.am-ը պարզեց, որ Հայաստան Ռուսաստանից զբոսաշրջիկների թիվը 156 հազար 5-ով ավելացել է: Անցյալ տարվա վեց ամիսների ընթացքում ՀՀ Ռուսաստանից այցելել է 95 հազար 30 զբոսաշրջիկ, իսկ այս տարվա նույն ժամանակահատվածում այդ թիվը կազմել է 251 հազար 35: Բացի այս, 4 հազար 760-ով ավելացել են Ֆրանսիայից, 6607՝ Գերմանիայից Հայաստան այցելած զբոսաշրջիկները: Նկատենք, որ Ուկրաինայից եւս ավելացել է ՀՀ այցելած զբոսաշրջիկների թիվը:
Ի դեպ, Հայաստան այցելել են անգամ Ադրբեջանից՝ 3 հոգի: Խոսքը ադրբեջանցի պատգամավորների մասին է, որոնք Հայաստան էին ժամանել՝ մասնակցելու Եվրանեսթի խորհրդարանական վեհաժողովի հանձնաժողովների նիստերին:

Ըստ ՀՀ վիճակագրական կոմիտեի՝ 41 հազար 196-ով ավելացել է Վրաստանից մեր հանրապետություն այցելած զբոսաշրջիների քանակը: Ի դեպ, այս տարվա վեց ամիսներին 2191-ով ավելացել է Թուրքիայից Հայաստան ժամանած զբոսաշրջիկների թիվը: Եթե 2021 թվականի հունվար-հունիսին ՀՀ Թուրքիայից ժամանել է 1150 զբոսաշրջիկ, ապա այս տարվա նույն ժամանակահատվածում նրանց թիվը կազմել է 3341:
Սրան զուգահեռ նկատենք, որ Իրանի Իսլամական Հանրապետությունից Հայաստան ժամանող զբոսաշրջիկների թիվն է զգալի ավելացել: ArmLur.am-ը տեղեկացավ, որ 2021-ի վեց ամիսներին Հայաստան այցելել է 26 հազար 544 իրանցի զբոսաշրջիկ, իսկ այս տարի այդ թիվը կազմել է 48 հազար 122:

Ի դեպ, զգալի ավելացել է նաեւ Ամերիկայի Միացյալ Նահանգներից Հայաստան ժամանող զբոսաշրջիկների թիվը. մեկ տարվա ընթացքում 6741-ից՝ հասնելով 13 հազար 17: Իսկ մինչ այդ նկատենք, որ ըստ Վիճակագրական կոմիտեի` Հայաստանից մեկնողների թիվը եւս ավելացել է 2.9 անգամ: Այս տարվա վեց ամիսներին մեր երկրից մեկնել է 343 հազար 553 զբոսաշրջիկ` 2021-ի 118 հազար 85-ի դիմաց:

Կարդացեք նաեվ

Հենրիխ Մխիթարյանի Ⴛամանումը Միլանի «Ⴡնտեր» (տեսանյութ)

Gayane Abovyan

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Պաշտպանության փոխնախարարը խոստովանում է` սահմանում կան վայրեր, որոնք կահավորված չեն

Gayane Abovyan

Պուտինի մուրազը փորն է մնալու․Երբ Ռուսաստանը ջախջախվի, մենք կլուծենք մեր բոլոր հարցերը․ Շիրինյանը կարևոր լուրեր է հայտնում

Gayane Abovyan

«Հայրն ինքն է ոստիկանություն զանգել ՝ թե եկեք տարեք ինձ , սպանել եմ որդուս»

Gayane Abovyan

Նախագահի հրաժարականի մասով վատ ենթադրություններ ունեմ

Gayane Abovyan

Ովքեր են ԼՂ–ում հրադադարի ռեժիմը պահելու Պուտինը մանրամասներ է հայտնում

Gayane Abovyan