Հասարակություն

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Աննա Հակոբյանին ծաղիկներ նվիրած Մանվել Փարամազյանը կրկին կառաջադրվի․ որ ուժին է սատարելու այս անգամ

Քաջարանի համայնքապետ Մանվել Փարամազյանը սեպտեմբերին կայանալիք Քաջարան համայնքի ավագանու համամասնական ընտրություններին  առաջադրվելու է քաղաքագետ Սուրեն Սուրենյանցի «Դեմոկրատական այլընտրանք» եւ Նորայր Նորիկյանի «Արդարություն» կուսակցություննների կազմած դաշինքով, որը կանվանվի «Դեպի միասնություն»: Ինչպես հայտնի է, նա ամիսներ առաջ իր դիմումի համաձայն դուրս էր եկել Վահե Հակոբյանի «Վերածնվող Հայաստան» կուսակցությունից։ Ի դեպ, այդ մասին հայտնի դարձավ այն բանից հետո, երբ ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանն այցելել էր Քաջարան, իսկ Փարամազյանն էլ նրան ծաղիկներ էր նվիրել։

Թե ինչու էր Փարամազյանը դուրս եկել Վահե Հակոբյանի կուսակցությունից, մանրամասներ հայտնի չդարձան։ Սակայն հայտնի է, որ Մանվել Փարամազյանի` «Վերածնվող Հայաստան» կուսակցության անդամակցությունը դադարեցնելու վերաբերյալ որոշումը կայացվել է դեռ մայիսի սկզբին: Հունիսի վերջին տեղի ունեցած արտահերթ համագումարի արդյունքում դադարեցման որոշումն ի կատար է ածվել՝ թե որպես վարչության անդամ, թե որպես կուսակցության անդամ առհասարակ:

Հավելենք, որ մինչեւ Վահե Հակոբյանի կուսակից լինելը, Մանվել Փարամազյան անցնում էր քրեական գործով, նրան մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-178-րդ հոդվածի 3-րդ մասով (Խարդախությունը), 311-րդ հոդվածի 4-րդ մասով (Կաշառք ստանալը) և 154.2-րդ հոդվածի 2-րդ մասով (Ընտրողներին կաշառք տալը, կաշառք ստանալը, ընտրությունների ժամանակ բարեգործության արգելքի խախտումը կամ ընտրողի ազատ կամքի իրականացմանը խոչընդոտելը): Սակայն այս պահին նա ազատության մեջ է։

Կարդացեք նաեվ

ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Կապիկի ծաղիկ» վարակի առեղծվածը. ինչ վտանգներ է այն ենթադրում

Gayane Abovyan

«Խի՞ եք անիծում երեխուս». « վեճ Փաշինյանի օգնականի ու զոհվածի դստեր միջև

Gayane Abovyan

Սարգսյանին ու Փաշինյանին բերել էին փաթեթով. Սարգսյանի առաքելությունն այլևս ավարտված է.Փոստանջյան

Gayane Abovyan

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Վիճաբանություն՝ Ֆրանսիայի հրապարակում

Gayane Abovyan

Ահա թե ինչ նոր առաջարկներ է Մոսկվան փոխանցել Բաքվին

Gayane Abovyan

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Արցախի ԱԱԾ-ն զգուշացնում է․ Ադրբեջանի հատուկ ծառայությունները կեղծ հաղորդագրություններ են ուղարկում

Gayane Abovyan