Հասարակություն

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Օդի ջերմաստիճանը կհասնի +42 աստիճանի․ ինչ պետք է իմանան աշխատող քաղաքացիները

Օգոստոսի 11-16-ն օդի ջերմաստիճանը կբարձրանա այսօրվա համեմատ 6-8 աստիճանով։ Այս նորությունը հանրության կողմից մեծ տհաճությամբ ընդունվեց:

Պարզվում է՝ Արարատյան դաշտում, Արագածոտնի, Վայոց ձորի նախալեռնային գոտիներում և Երևանում օգոստոսի 15-19-ի ցերեկային ժամերին օդի ջերմաստիճանը կհասնի +40․․․+42 աստիճանի։ Հաշվի առնելով սա, տեղեկացնենք, որ աշխատավայրում +40 աստիճան ցելսիուսից բարձր ջերմաստիճանային պայմաններում, երբ հնարավոր չէ ապահովել պատշաճ ջերմաստիճանային ռեժիմ, աշխատանքային օրվա ընթացքում աշխատողներին պետք է տրամադրել հատուկ ընդմիջումներ՝ հովանալու և հանգստանալու համար: Բացի այս, աշխատավայրում պետք է ապահովվի թույլատրելի ջերմաստիճանային պայմաններով հանգստի վայրեր: Նաեւ՝ հաշվի առնելով աշխատանքային պայմանները, աշխատողներին պետք է ապահովել նաեւ անհատական պաշտպանության միջոցներով՝ գլխարկներ, բաց գույնի արտահագուստ, հովանոցներ, արևային ակնոցներ։

Ի դեպ, տեղեկացնենք, որ ըստ ՀՀ աշխատանքային օրենսգրքի 153 հոդվածի՝ հաշվի առնելով աշխատանքի պայմանները` մինչև 18 տարեկան աշխատողներին, որոնց աշխատաժամանակի տևողությունը գերազանցում է 4 ժամը, աշխատաժամանակի ընթացքում պետք է տրվի հանգստի համար լրացուցիչ ընդմիջում` նվազագույնը 30 րոպե: Ի դեպ, հատուկ ընդմիջումներ պետք է տրամադրվեն նաեւ, եթե աշխատանքը կատարվում է պլյուս 40 աստիճան ցելսիուսից բարձր կամ մինուս 10 աստիճան ցելսիուսից ցածր օդի ջերմաստիճանային պայմաններում, ինչպես նաև ծանր ֆիզիկական կամ մտավոր և հուզական գերլարված բնույթ կրող կամ առողջության համար բացասական ներգործություն ունեցող վտանգավոր այլ պայմաններում:

Կարդացեք նաեվ

Եթե ​​Թուրքիան ցանկանում է կարգավորել հարաբերությունները Հայաստանի հետ, թող ճանաչի _Ցեղաս-պանությունը եւ վերադարձնի Արարատը. Միլոնով

Gayane Abovyan

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Իրենց ներքին վախերը բնական են, իրենք էս հաշվարկը չունեին. Իշխան Սաղաթելյան

Gayane Abovyan

ՔՊ-ական պատգամավոր Արթուր Հովհաննիսյանը պատերազմի օրերին «տան հարց» լուծելիս է եղել

Gayane Abovyan

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Գոռ Վարդանյանը՝ «Կոռուպցիա 2․ Հատուցում» հեռուստասերիալի քննադատությունների մասին

Gayane Abovyan

Խ. Սուքիասյանը Ծառուկյանի՝ Հիսուսի արձանը տեղադրելու որոշման մասին.ամեն մարդ ինքն է որոշում՝ ինչ անի

Gayane Abovyan

Քոչարյանը Բոյկոտում է 44_օրյա Պատերազմի Քննիչ Հանձնաժողովին…Կոնջորյանը Ջախջախեց ԲՈԼՈՐԻՆ.

Gayane Abovyan