Շոու-բիզնես

Չեք էլ կարող պատկերացնել, թե ինչով էր Սիրուշոն զբաղված ծննդաբերելուց օրեր անց (լուսանկար, տեսանյութ)

Սիրուշոն նոր հրապարակումներ է արել՝ ներկայացնելով, թե դստեր ծնվելուց 8 օր անց ինքն արդեն վերադարձել էր աշխատանքի։ Ինստագրամյան սթորիում  երգչուհին հրապարակել է հոլովակ՝ գրելով․ «Ծննդաբերությունից 8 օր անց։ Որքա՞ն է տևել ձեր ֆիզարձակուրդը»։

Սիրուշոն ցույց է տվել, թե ինչպես էր նոր զուգերգ ձայնագրվում ստուդիայում։ Երգչուհին մանրամասնել է, որ շուտով ներկայացնելու է զուգերգ երիտասարդ հեղինակ-կատարող Աշեր Յելոյի երգը, որի հետ դեռևս ամիսներ առաջ նույնը  հրապարակել էր սոցցանցային իր էջում՝ հեռավար զուգերգ կատարելով։

Հավելենք, որ օրերս Սիրուշոն ինստագրամյան սթորի էր հրապարակել, որի միջոցով տեղեկացրել էր, որ ներկա է լինելու երգիչ Հայկոյի հիշատակին նվիրված համերգին, որը տեղի է ունենալու օգոստոսի 25-ին՝ Հայկոյի ծննդյան օրը։

Հավելենք, որ վերջերս Սիրուշոն դստեր մասնակցությամբ առաջին տեսանյութն էր հրապարակել: Դրան կից գրել էր. «06․24․2022 Զաբել»։

Starnews-ն  ավելի վաղ  տեղեկացրել էր, որ Սիրուշոյի և Լևոն Քոչարյանի դուստրը լույս աշխարհ է եկել ԱՄՆ-ում։ Երգչուհին հայտնել էր, որ դստերը տվել են Զաբել անունը՝ ի պատիվ երկու տատիկների:

Հիշեցնենք, որ նախքան ծննդաբերելը Սիրուշոն տեսանյութ էր հրապարակել, որում ցուցադրել էի իր փորը՝ այդ ձևով հերքելով այն բոլորխոսակցությունները, որոնց համաձայն՝ իր երեխաներին ունենում է մեկ ուրիշ կին: Նա հրապարակած տեսանյութին կից գրել էր հետևյալը.

«Արդեն երրորդ անգամ եմ լսում իմ մասին ամենամեծ անհեթեթություններից մեկը, որ երեխաներիս իրականում ինքս չեմ ունենում, իմ փոխարեն ուրիշն է դա անում: Առաջին երկու անգամը լուրջ չընդունեցի ու մտածեցի, եթե ուշադրություն չդարձնեմ, անիմաստ խոսակցությունը կմարի: Նաև փորձեցի այս անգամ ավելի շատ կիսվել այս շրջանի տեսանյութերով, բայց, փաստորեն, թեման դեռ կա, ընդ որում պատճառաբանությունն էլ այն է, որ նախընտրել եմ խնայել կազմվածքս:

Շատ ուրախ եմ, որ փոխնակ մայրերի հնարավորություն է ստեղծել բժշկությունը բոլոր կանանց համար, ովքեր խնդիր ունեն, բայց ինձ մոտ նման միտք երբեք չի եղել ու դրա կարիքն էլ չի եղել:Որքան էլ սովոր եմ, որ իմ տարբեր «ձեռքբերումներ» վերագրվում են բոլորին բացի ինձնից, այս մեկը, գոնե, թող մնա ինձ:)) Ոչ կազմվածքիս մասին եմ մտածել, ոչ ժամանակիս, ոչ էլ աշխատանքիս: Արդեն երրորդ անգամ գնացել եմ այս քայլին` գիտակցելով բոլոր դժվարությունները ու շնորհակալ եմ եղել, որ բնությունն ինձ նման հնարավորություն է տվել ու դա համարել եմ իմ առաքելությունը»։

Հավելենք, որ Սիրուշոն ավելի վաղ հայտնել էր, որ մեկնում է արտերկիր՝ ծննդաբերելու:Ավելի ուշ Սիրուշոյին և որդիներին միացել էր նաև ամուսինը՝ Լևոն Քոչարյանը: Հիշեցնենք, որ այս  անգամ Սիրուշոն ակտիվ էր հղիության ընթացքում: Նա պարբերաբար մանրամասներ էր ներկայացնում իր կյանքի տվյալ ժամանակահատվածից:

Նա ներկայացրել էր, թե ինչպես է բացահայտում երեխայի սեռը, ապա ինչպես էին այդ մասին հայտնել իրենց որդիներին: Նախքան փոքրիկի լույս աշխարհ գալը երգչուհին ցույց էր տվել, թե ինչ քննարկում է ունեցել որդիների հետ անվան հարցում: Կրտսեր որդին՝ Միքայելը, տղայի դեպքում առաջարկել էր փոքրիկին տալ Կայծակ, իսկ աղջկան՝ Արևածաղիկ անունները: Սիրուշոյի ավագ որդին՝ Ռոբերտը, առաջարկել էր փոքրիկին անվանակոչել Սիրուշո: Երգչուհու հարցին՝ ինչպես կտարբերեն իրենց, Ռոբերտը պատասխանել էր. «Քեզ ասելու ենք մամա, իսկ իրեն՝ Սիրուշո»:

Հիշեցնենք, որ նախքան մեկնելը Սիրուշոն գրառում էր արել այդ մասին: «Մոտենում է այն շրջանը, երբ պետք է մեկնեմ՝ երրորդ երեխայիս լույս աշխարհ բերելու: Ինչպես նաև այն շրջանը, երբ մի զանգված կօգտագործի առիթը ու կգրի. «բա եթե հայրենասեր ես, ինչու՞ ես ուրիշ երկրներում երեխաներիդ ունենում» :)))Սա երբեք չեմ հասկացել:

Այսինքն, ոլոր հայերը, ովքեր ծնվել ու ծնվում են Հայաստանից դուրս հայրենասեր չե՞ն: Լավ, դա մի կողմ) Որպեսզի հիմա չպատմեմ բժշկական նրբությունների ու անձնական պատճառների մասին, ասեմ, որ այլ կերպ պարզապես հնարավոր չէ: Ու սա այն շրջանն է, որ հաստատ ավելի շատ կուզեի այստեղ լինել:

Հոգով ու մտքով այստեղ եմ լինելու և հեռվից էլ փորձելու եմ մաքսիմալ օգտակար լինել: Այս անգամն ինձ համար ամենադժվարն է լինելու, որովհետև Լևոնն ինձ հետ չի գալու, մնալու է այստեղ ու շարունակելու պայքարել մեր հայրենակիցների հետ միասին: Ու այդ միտքը, որ մեր կյանքի ամենակարևոր պահերից մեկը գուցե չկարողանանք միասին կիսել շատ ցավալի է, բայց այլ տարբերակ, ցավոք, չկա:

Հ.Գ. հղիության հատկապես վերջին շրջանում միշտ նախընտրում եմ ավելորդ ուշադրությունից հեռու լինել ու լիարժեք կենտրոնանալ երեխայիս ու ընտանիքիս վրա: Նույն պատճառով կոլեգաներիցս շատերն են նախընտրում երկրից դուրս ունենալ: Բայց իմ դեպքում իհարկե այս թեման օգտագործվում է քաղաքական անձանց ու նրանց հետևորդների կողմից ու ներկայացվում այլ կերպ:

Այն, ինչ ճիշտ եմ գտնում, տեղադրում եմ իմ էջերում ու կիսում իմ լսարանի հետ, և ուզում եմ ինքս որոշել ինչ եմ կիսում, ոչ թե որևէ անցորդ կամ լրագրող, որ կարող է նկարել ինձ պատահական ու հետո էլ դա օգտագործել իրեն ինչպես հարմար է: Երկու երեխաներս էլ ՀՀ քաղաքացի են: Ապրել և ապրում ենք այստեղ ու ուզում ենք շարունակել ապրել այստեղ»,-գրել էր երգչուհին:

Կարդացեք նաեվ

Ինչ ոճային լուսանկարներ է հրապարակում Նելլի Խերանյանի փոքր դուստրը. բացառիկ կադրեր

Gayane Abovyan

Դստեր ծնվելուց հետո Սիրուշոն չի կարողանում քնել․ տեսեք՝ ինչ է հրապարակել երգչուհին (լուսանկար, տեսանյութ)

Gayane Abovyan

Ինչպե՞ս է Օկսի Ավդալյանը ԱԼՄ-ում ադամանդ դարձել. բացառիկ կադրեր

Gayane Abovyan

Պապան հրաժարվեց մամայի հետ պարի… Սոֆի Դևոյանը նեղ ընտանկան զրույց է հրապարակել

Gayane Abovyan

Սոնա Եսայանի կոշիկները հազիվ են ծածկում նրա կարճ շորը. պարուհին չափն անցել է

Gayane Abovyan

Նանան նորից փոքրացրել է քիթը, ձգել հոնքերը և մեծացրել շուրթերը. երգչուհուն հազիվ կճանաչեք

Gayane Abovyan