Շոու-բիզնես

Միայն «дурак» խաղալ գիտեմ…Հայերեն չէր կարողանում կարդալ, ռուսերեն չէր հասկանում, վրացիներին չէր տարբերում, մորն էլ անվանում էր կյանքի տորմուզ… Տիկտոկեր Վիլենան խայտառակվել է եթերում

Տիկտոկեր Վիլենան Գրիգի «Զանգիր ասեմ» հաղորդման հյուրն էր: Բազմիցս անդրադարձել ենք այն հայտնիներին, ովքեր տվյալ հաղորդման շրջանակներում խայտառակվել են իրենց գիտելիքների պակասի պատճառով, սակայն պետք է փաստենք, որ նույնիսկ Սոնա Շահգելդյանը խայտառակվել էր միայն մի թեմայի վերաբերյալ տված պատասխանի հետեւանքով:

Իսկ հիմա անդրադառնանք Վիլենային, ով, ցավոք, շատ դեռահասների կուռքն է, սակայն մենք հորդորում ենք ծնողներին արգելել իրենց երեխաներին հետեւել Վիլենային, ինչպես նաեւ դիտել նրա մասնակցությամբ տվյալ հաղորդումը:

Դժվարանում ենք հասկանալ, թե ինչից սկսենք. պարզվում է՝ Վիլենան հայերենի տարրական կետադրությունը չգիտի, դեռ մի բան էլ հպարտությամբ ասում է դրա մասին: Հիմա կմտածեք՝ ժամանակակից աղջիկ է, միգո՞ւցե լեզուներ գիտի, բայց ոչ: Նա նույնիսկ հետեւյալ պարզ նախադասությունը չկարողացավ թարգմանել. «Гарри Поттер и Дары Смерти. Часть 2»:

Այս նախադասության մեջ նրան հասկանալի էր միայն Հարրի Փոթերը: Վիլենան նաեւ չէր կարողանում պատասխանել տրամաբանական հարցերին, չէր կարողանում տարբերել վրացիներին, չէր էլ լսել  «Միմինո» հայտնի ֆիլմի մասին, ավելին՝ խոստովանել է, որ ինքը միայն «дурак» խաղալ գիտի:

Վիլենան դեռ մի բան էլ հպարտությամբ նշում էր, որ բոլորը հին են, ինքը՝ նոր ու ժամանակակից, սակայն տպավորություն է, որ Վիլենայի նոր ժամանակներում պարզապես չեն հաճախում դպրոց: Ի դեպ, տիկտոկերն անգամ չէր կարողանում  վարժ կարդալ:

Ամփոփման փոխարեն, նշենք, որ Գրիգը Վիլենային հաղորդման շրջանակներում ասաց հետեւյալը. «Ասում ես նոր ես, սակայն ոչ հին բաները գիտես, ոչ՝ նոր»:

Հիշեցնենք, որ մի շրջան Վիլեանան իր հետեւորդներից գումար էր վերցնում, որպեսզի թույլ տա հետեւեն իրեն: Կարծում ենք, որ պետք է մի բան էլ Վիլենային գումար տալ, որպեսզի նա ջնջի իր էջերը, որպեսզի որեւէ երեխա չտեսնի սա ու մտածի՝ ցանկանում է Վիլենայի պես լինել:

Հիշեցնենք, որ Վիլենա Կարապետյանը ԱԺ նախկին պատգամավոր Վահան Կարապետյանի դուստրն է։ Հավելենք, որ սեփական մայրիկին իր հեռախոսում Վիլենան գրանցել է «կյանքիս տորմուզ» ձեւով:

Կարդացեք նաեվ

Հասմիկ Կարապետյանը հղի՞ է

Gayane Abovyan

Նոր մանրամասներ՝ Հայկոյի առողջական վիճակից

Gayane Abovyan

Սոնա Ռուբենյանը ցույց է տվել իր և Էմիլի նոր տունը

Gayane Abovyan

«Միշտ նոր վայր կա բացահայտելու Հայաստան աշխարհում». Նազենի Հովհաննիսյանը` հմայիչ կերպարում

Gayane Abovyan

Լոլիտան ցույց է տվել իր հիվանդ դստերն ու մորը, որոնց հրաշքով դուրս է բերել Կիևից (Video)

Gayane Abovyan

Աննա Դովլաթյանը` Կրիշտիանու Ռոնալդուի հետ

Gayane Abovyan