Հասարակություն

ՖՈՏՈ․ Փլատակների տակից փորձում են դուրս բերել վիրավորներին․ մանրամասներ «Սուրմալու»-ի հրդեհից

Երևանի քաղաքապետարանի մամուլի խոսնակ Լևոն Սարդարյանը նոր մանրամասներ է հայտնում Սուրմալու առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունից։ Նա գրել է․ «Սուրմալու շուկայում պայթել է հրավառությունների նյութերի համար նախատեսված պահեստը։ ԱԻՆ-ի մասնագետնեն ու փրկարարները տեղում են և փորձում են փլատակների տակից դուրս բերել վիրավորներին։ Զոհերի մասին հստակ տեղեկատվություն դեռ չկա»։

Հիշեցնենք, որ

Օգոստոսի 14-ին, ժամը 13։23-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի է ունեցել պայթյուն։

Հրդեհի բարդության «Թիվ 2» կանչով դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից վեց մարտական հաշվարկ, ավտոսանդուղք, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ, Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ խմբերը և Հոգեբանական աջակցության բաժնի հերթապահ հոգեբանը։

Հայտարարվել է հրդեհի բարդության «Թիվ 3» կանչ․ դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից ևս չորս մարտական հաշվարկ։

ArmLur.am-ը գրել էր, որ հրդեհը բռնկվել է պայթուցիչների, հրավառության համար նախատեսված պահեստում։

Կարդացեք նաեվ

Ժողովուրդ ջան Տեսանյութը ենթակա է անխնա տարածման. Սա պետք է իմանա ցանկացած Հայ մարդ. Շատ Կարևոր

Gayane Abovyan

Նոր մանրամասներ քանաքեռցի Տույի սպանությունից․ Ինչ է հայտնի դարձել․․․

Gayane Abovyan

Ու՞մ կուզեիք տեսնել երկրի նախագահ Արմեն Սարգսյանի փոխարեն. հարցում Երևանի բնակիչների շրջանում

Gayane Abovyan

Արմեն Սարգսյանը պատմական այց է կատարել Սաուդյան Արաբիա

Gayane Abovyan

«Ես ձեր թույլտվությունը չեմ հարցնում, չնկատեցի՞ք»․ Քոչարյանի փաստաբանները լքեցին դահլիճը

Gayane Abovyan

ՇՏԱՊ ՍԿԱՆԴԱԼ: ՀԱՅ ԴԱՎԱՃԱՆԸ ԲԱՑԱՀԱՅՏՎԵՑ: Վարդան Ղուկասյանը Հայ Դավաճան է

Gayane Abovyan