Խոհանոց

Շոկոլադե տորթի շատ համեղ և յուրահատուկ բաղադրատոմս, որը կհավանեն բոլորը

Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում շատ համեղ տորթի բաղադրատոմս, որը դուր կգա բոլորին:

Դիտեք նաև՝

Անհրաժեշտ բաղադրիչներ.

  • 8 ձու
  • 3ճ.գ. շաքարավազ
  • մի պտղունձ աղ
  • 130գ ալյուր
  • 2ճ.գ. կակաո
  • 560մլ կաթ
  • 250գ շաքարի փոշի
  • 20գ վանիլինի շաքար
  • 250գ կարագ
  • 150գ սև շոկոլադ

Պատրաստման եղանակ.

  1. Սկզբում պատրաստել կորժը: Դրա համար անհրաժեշտ է հարել 6 դեղնուցը և շաքարավազը:
  2. Առանձին տարայի մեջ հարել 6 սպիտակուցներն ու աղը՝ մինչ սպիտակ խիտ փրփուր կստացվի:
  3. Զգուշորեն միացնել երկու հարած զանգվածները, նաև ավելացնել մաղած 100գ ալյուրն ու կակաոն: Լավ խառնել և լցնել յուղաթղթով ծածկված տապակի մեջ:
  4. Ուղարկել նախօրոք մինչև 180 աստիճան տաքացրած ջեռոցը, թխել 20-25 րոպե:
  5. Այդ ընթացքում պատրաստել կրեմը: Դրա համար կաթսայի մեջ պետք է խառնել 2 ձու և 30գ ալյուր: Հարել:
  6. Անդադար խառնելով՝ ավելացնել 500մլ կաթը՝ սառը վիճակում: Դնել կրակին և տաքացնել՝ մինչ խտանալը: Ամբողջ ընթացքում պետք է խառնել:
  7. Առանձին տարայի մեջ հարել 220գ փափկած կարագը, շաքարի փոշին և վանիլինը: Չդադարելով հարել՝ ավելացնել կաթնային զանգվածը:
  8. Սպասել, որ կորժը սառի: Կրեմ քսել:
  9. Պատրաստել ջնարակը. դրա համար գոլորշու վրա հալեցնել շոկոլադը, ավելացնել մնացած կաթը, մի քիչ կարագ և խառնել: Սպասել, որ սառի և լցնել կրեմի վար:
  10. Տորթն ուղարկել սառնարանը և սպասել 4 ժամ:
  11. Դրանից հետո կարելի է մատուցել:

Բարի ախորժակ:

Կարդացեք նաեվ

Տորթ երևակայություն. Օր օրի էլ ավելի համեղ ու նուրբ

Gayane Abovyan

ԿԱՐՏՈՖԻԼՈՎ ՈՒՏԵՍՏ

Gayane Abovyan

Վերցնում եմ սովորական սկումբրիա ձուկ և պատրաստում օրիգինալ և անչափ համեղ ուտեստ։ Բոլորը միշտ գոհ են և շնորհակալ են մնում ինձանից նման ընթրիքի համար

Gayane Abovyan

Տորթ ՄԱՐՍ․ մատչելի շքեղություն՝ ձեր սեղաններին

Gayane Abovyan

Ձեզ նույնիսկ ջեռոց պետք չէ. Բանանով անչափ համեղ տորթ, որն իր հաճելի համով կգոհացնի Ձեր ընտանիքի անդամներին. Կկիսվենք բաղադրատոմսով

Gayane Abovyan

Կաղամբով ու լոլիկով փակոց․․․ Տատիկիս բաղադրատոմսն է, հիմա ես էլ եմ ձմռան համար պատրաստում

Gayane Abovyan