Առողջություն

Սամիթի անհավանական օգտակարությունը.

Սամիթն օգտագործվում է վաղ ժամանակներից։ Իր հատկությունների շնորհիվ սամիթն օգտագործվում է առողջական բազմաթիվ խնդիրների դեպքում։ Այն կարող է օգտակար լինել հիպերտոնիայի սկզբնական փուլում, ստենոկարդիայի, նևրոզների, անքնության դեպքում։ Սամիթի թուրմն օգտագործվում է ջղաձգումների, մետեորիզմի, մեծ քանակով գազերի առկայության դեպքում։ Սամիթը միզամուղ հատկություն ունի, օգտագործվում է նաև փորկապության դեպքում։ Այն պայքարում է նաև լարվածության դեմ։

Թուրմ։ 2 ճաշի գդալ սամիթին 2 բաժակ եռացրած ջուր ավելացրեք, թողեք 30 րոպե։ Օրվա ընթացքում խմեք 2-3 անգամ՝ 100 մլ։

Սամիթն օգտագործվում է ալերգիկ դերմատիտների բուժման, քրոնիկ սրտային անբավարարության, ջղաձգումների դեպքում։ Ուժեղ գլխացավերով ուղեկցվող աթերոսկլերոզի դեպքում խորհուրդ է տրվում օրվա ընթացքում 3 անգամ մի փոքր սամիթի թուրմ օգտագործել։

Սամիթի տերևներով թեյն օգտագործվում է անեմիայի և ասթմայի դեպքում։
Հաջողությամբ օգտագործվում է մաշկային խնդիրների դեպքում։
Կարող է կիրառվել աչքերի բորբոքային հիվանդությունների դեպքում։
Ցիստիտի, երիկամների քարերի դեպքում սամիթի սերմերով թուրմ է խորհուրդ տրվում։
Սամիթը նաև հրաշալի միջոց է որովայնի փքվածության դեպքում։

Կարդացեք նաեվ

Կիտրոնով եւ իմբիրով թեյ խմելու 7 պատճառներ

Gayane Abovyan

Ինչպես ազատվել պարանոցի հատվածում աղերի կուտակումից

Gayane Abovyan

Այս մրգի կեղևը օգնում է ազատվել չոր հազից և բրոնխիտից. Հրաշք միջոց

Gayane Abovyan

Մազաթափության և թեփի խնդիր ունեցողներին սա պետք կգա

Gayane Abovyan

Անեմիայի նշաններ, որոնք չի կարելի անուշադրության մատնել

Gayane Abovyan

Ալկոհոլը՝ առիթմիայի պատճա՞ռ

Gayane Abovyan