Ժամանց

Աստղագուշակ սեպտեմբերի 25

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Վերահսկեք ձեզ, աշխատեք հույզերին չտրվել: Այսօր դա հեշտ չի լինելու, քանի որ օրը կարող է բավական լարված դասավորվել: Բայց եթե դուք պահպանեք ինքնատիրապետումը, ապա արագ կհասկանաք, թե ինչ է պետք նախաձեռնել իրավիճակը դեպի լավը փոխելու համար:

Օրվա երկրորդ կեսը հարմար կլինի մի մարդու հետ հանդիպելու համար, որի վրա կուզենայիք լավ տպավորություն թողնել: Կարևոր չէ, թե ինչ հարաբերություններ են ձեզ կապում՝ գործնակա՞ն, թե՞ անձնական: Շփումները բոլոր դեպքերում հաճելի կլինեն: Երեկոն հարմար կլինի զբոսանքների և ուղևորությունների համար. ձեզ համար օգտակար կլինի հոգսերից շեղվելը:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

Դիտեք նաև՝

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Օրը հարմար կլինի մի շարք առաջադրանքներ լուծելու համար: Արժե սկսել ամենաբարդից ու կարևորից: Օրվա առաջին կեսին աստղերը ձեր հանդեպ բարյացակամ կլինեն, նրանց աջակցությունը թույլ կտա արագ հասնել անհրաժեշտ արդյունքին: Օրվա առաջին կեսին կարող եք գնումներ անել. կկարողանաք տան համար պիտանի իրեր ձեռք բերել:

Օրվա երկրորդ կեսը բարենպաստ կլինի շփումների, հարազատների և ձեզ համար թանկ մյուս մարդկանց հետ շփվելու համար: Նույնիսկ եթե վերջին ժամանակներս հարաբերությունները բարդ էին, հիմա ամեն ինչ կհարթվի: Լավ է հյուրեր ընդունեք:

РЕКЛАМА

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Համառ եղեք ու կհասնեք նրան, ինչին վաղուց եք ձգտում: Կարող են իրականանալ հին ցանկությունները, բայց դա ինքն իրեն տեղի չի ունենա, դուք պիտի ջանքեր գործադրեք: Չեն բացառվում ոչ մեծ տարաձայնությունները մտերիմների հետ: Ամեն ինչ արագ կհարթվի, եթե չտաքանաք:

Ուղևորությունների ժամանակ ուշադիր եղեք. հնարավոր են ցավալի պատահարներ, փոքրիկ, բայց ցավալի կորուստներ: Չի բացառվում՝ ստիպված լինեք փոխել երթուղին: Երեկոն հարմար կլինի ռոմանտիկ ժամադրության համար: Սիրահարված Երկվորյակներին այդ հատվածում հաճելի անակնկալներ են սպասվում:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Գոնե օրվա սկզբին ձեզանից անհնարինը մի պահանջեք: Այդ հատվածը հազիվ թե հարմար լինի բարդ գործերի և կարևոր որոշումների համար: Կուզենաք շեղվել առօրյա հոգսերից, պարզապես մի փոքր հանգստանալ: Նման հնարավորություն կունենաք: Օգտվեք դրանից և միանգամից ձեզ ավելի լավ կզգաք:

Օրվա երկրորդ կեսը հրաշալի ժամանակ կլինի շփումների համար: Դուք հեշտությամբ լեզու կգտնեք ամենատարբեր մարդկանց հետ, այդ թվում՝ նրանց, ում հայացքները և հետաքրքրություններն արմատապես տարբերվում են ձերինից: Հնարավոր է անսովոր ռոմանտիկ պատմության սկիզբ, որը ձեր կյանքում մեծ փոփոխությունների սկիզբ կդնի:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Շատ բան հաջող կդասավորվի, բայց օրն ամենալավը կանցկացնեն այն Առյուծները, որոնք լավ ժամանակների չեն սպասի և իրենք նախաձեռնող կլինեն: Կարող եք լրիվ նոր բան ստանձնել կամ վերադառնալ հին գաղափարին, որը չգիտես ինչու չիրագործված է մնացել: Դուք արագ գլուխ կհանեք՝ ինչպես է պետք գործել ու շուտով կհասնեք ձեր նպատակին:

Օգտակար կլինի ֆինանսական գործերի վրա կենտրոնանալը: Օրը հարմար կլինի գումարի հետ կապված ցանկացած հարց լուծելու համար: Գնումները հաջող կլինեն: Դուք հրաշալի նվերներ կընտրեք ձեզ համար թանկ մարդկանց համար:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Օրվա առաջին կեսը հարմար կլինի կարևոր գործերի համար: Ստանձնեք այն, ինչը երկար ժամանակ հետաձգել եք. անհրաժեշտ արդյունքին հասնելն ավելի հեշտ կլինի, քան մտածում էիք: Լավ կանցնեն կարևոր հանդիպումները: Լավ տպավորություն թողնելու համար մեծ ջանքեր գործադրելու կարիք չի լինի: Նախկինում ձեզ թերագնահատող մարդիկ կհասկանան, թե որքան են սխալվել:

Ավելի ուշ կգա երևակայություն ու հնարամտություն պահանջող զբաղմունքների ժամանակը: Դուք նորովի կնայեք շատ բաների, կնկատեք մի բան, ինչին նախկինում ուշադրություն չեք դարձրել: Շրջապատողների հետ լեզու գտնելը կհեշտանա, քանի որ կհասկանաք, թե ինչ են նրանք սպասում և ինչի են ձգտում:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Հարմար օր է նախկինում լարված հարաբերությունները կարգավորելու համար: Դուք շատերի հետ ընդհանուր լեզու կգտնեք, կկարողանաք պայմանավորվել նրանց հետ, ում առաջ ընդհանրապես չէիք հասկանում: Օրվա կեսը հարմար կլինի ծրագրեր կառուցելու համար: Ինտուիցիան կհուշի՝ ինչպես հասնել նպատակին, օգնականներ էլ կգտնվեն:

Հնարավոր են դրամական մուտքեր, նվերներ: Օրվա երկրորդ կեսը բարենպաստ կլինի ֆինանսների և ունեցվածքի հետ կապված հարցերը լուծելու համար: Չի բացառվում՝ եկամուտները մեծացնելու ինքնատիպ ու շատ արդյունավետ եղանակ գտնեք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Այսօր ձեզ հետաքրքիր հանդիպումներ են սպասվում: Նոր ծանոթները շատ համակրելի կլինեն, սակայն առաջին տպավորությանը վստահել չարժե: Անկեղծ զրույցներին տրվելուց և գաղտնիքներով կիսվելուց առաջ ուշադիր ուսումնասիրեք նրանց: Կարևոր բաների մասին արժե խոսել միայն ամենամտերիմների հետ:

Օրվա առաջին կեսը կուրախացնի հետաքրքիր իրադարձություններով ու լավ նորություններով: Երկրորդին պիտի կենտրոնանաք տնային գործերի, կենցաղային հարցերի լուծման վրա: Կարող եք օգտակար իրեր գնել, օրինակ՝ կահույք կամ կենցաղային տեխնիկա:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Համառ եղեք և արագ կհասնեք նրան, ինչն առաջ անհնար է թվացել: Օրը հարմար կլինի բարդ գործերի, կարևոր հարցերը լուծելու համար: Չի բացառվում՝ ձեզ ուզենան օգնել մարդիկ, որոնցից նման բան չէիք սպասում:

Օրվա երկրորդ կեսը բարենպաստ կլինի այն Աղեղնավորների համար, որոնք կուզենան անձնական հարաբերություններում նախաձեռնող լինել: Կարող եք ժամադրության կանչել նրան, ով վաղուց է ձեզ դուր գալիս կամ խոստովանել ձեր զգացմունքները: Հավանական են հաճելի անակնկալներ ու լավ նորություններ:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Օրը հետաքրքիր ծանոթություններ ու հաճելի հանդիպումներ է խոստանում: Համախոհներ գտնելու, ձեր հետաքրքրություններն ու նախասիրությունները կիսող մարդկանց հետ կիսվելու հնարավորություն կունենաք: Հավանական են չծրագրված ծախսեր: Դրանք զուր չեն լինի: Դուք ճիշտ կտնօրինեք գումարը, պետք եղածից ավելին չեք ծախսի:

Կհաջողվի լուծել այն հարցերը, որոնք վերջին ժամանակներս փակուղու առաջ են կանգնեցրել և՛ ձեզ, և՛ ձեր մտերիմներին: Ձեր հնարամտության շնորհիվ անցյալում կմնան ընտանեկան խնդիրները: Երեկոն հրաշալի ժամանակ կլինի հին ընկերների հետ հանդիպելու համար: Նրանք կգտնեն ձեր տրամադրությունը բարձրացնելու ձևը:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Օրն անհանգիստ կանցնի: Նրա համար լուրջ գործեր ծրագրել չարժե: Կենտրոնանալը հեշտ չի լինի, պիտի հաճախ շեղվեք մանրուքների վրա, և վտանգ կա՝ սխալներ անեք: Չարժե ինչ-որ մեկի օգնության վրա հույս դնել: Նույնիսկ այն մարդիկ, որոնք նախկինում բազմիցս աջակցել են ձեզ, այսօր հազիվ թե կարողանան ձեռք մեկնել:

Օգտակար կլինեն ավելի վաղ ձեռք բերած գիտելիքներն ու փորձը: Դրանց շնորհիվ դուք չեք ասի ու չեք անի մի բան, ինչի համար ավելի ուշ կզղջայիք: Երեկոյան կուզենաք ուշադրություն հատկացնել մտերիմներին: Զրույցների համար հետաքրքիր թեմաներ կգտնվեն, նաև գործեր, որոնք բոլորին կգրավեն:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Օրը հրաշալի կլինի օգտակար զբաղմունքների համար: Կարող եք լրիվ նոր բան ստանձնել կամ ավարտել այն, ինչ շատ վաղուց էիք սկսել: Ձեր նախաձեռնություններին հաջողությունը կուղեկցի: Հավանական են հաջողություններ ուսման մեջ: Դուք արագ կմտապահեք ամենն, ինչ կարող է պետք գալ, կիրառում կգտնեք ստացած գիտելիքներին:

Լավ կանցնեն ուղևորությունները: Կարևոր չէ՝ կորոշեք հեռու տեղ մեկնել, թե տան կողքին անսովոր մի վայր կգտնեք: Բոլոր դեպքերում հաճելի ժամանակ կանցկացնեք, բազում դրական հույզեր կստանաք: Հնարավոր են ոչ մեծ նվերներ, որոնց համար շատ ուրախ կլինեք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

Կարդացեք նաեվ

Ինչ տեղի կունենա երբ հորոսկոպի միևնույն նշանի ներկայացուցիչներ միավորվեն

Gayane Abovyan

Աստղագուշակ․ 2022 թվականի հունվարի 19

Gayane Abovyan

Աստղաբանը նշել է կենդանակերպի այն նշաների ծննդյան տարեթվերը, ովքեր իրենց խաբված ու դավաճանված կզգան գարնան վերջին ամսին

Gayane Abovyan

Ընտրեք Ամանորյա Ձմեռ պապին և իմացեք թե ինչ է ձեզ սպասվում ամանորին

Gayane Abovyan

Կենդանակերպի 3 նշաններ ովքեր այս տարի շատ հաջողակ ու բախտավոր կլինեն

Gayane Abovyan

Ընտրելով բերված նշաններից մեկը՝ կգաղտնազերծեք հաջողության հասնելու ուղին:

Gayane Abovyan