Հասարակություն

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ճապոնիան Հայաստանին շտապօգնության 39 մեքենա է նվիրել. ներկա է եղել Նիկոլ Փաշինյանը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկա է գտնվել Այրվածքաբանության ազգային կենտրոնի բակում Ճապոնիայի կառավարության կողմից Հայաստանին նվիրաբերված շտապբուժօգնության նոր մեքենաների հանձնման արարողությանը:

Միջոցառմանը ներկա են եղել Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը, ԱԺ պատգամավոր Արսեն Թորոսյանը, Երևանի քաղաքապետի տեղակալ Տիգրան Ավինյանը, ՀՀ-ում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Մասանորի Ֆուկուշիման և այլ պաշտոնատար անձինք:

Շտապբուժօգնության մեքենաները մեր երկրին են նվիրաբերվել Հայաստանի Հանրապետության և Ճապոնիայի կառավարությունների միջև 2020 թվականի հունիսի 30-ին կնքված «Տնտեսական և սոցիալական զարգացում» դրամաշնորհի համաձայնագրի շրջանակում:

Հայաստանին տրամադրված շտապօգնության նոր սերնդի` ընդհանուր թվով 39 ավտոմեքենայից 35-ը գծային շտապօգնության մեքենա է, 4-ը` ռեանիմոբիլ: Վարչապետը ծանոթացել է մեքենաների հնարավորություններին:

Պատասխանատուներն ընդգծել են, որ վերջիններս հագեցած են ժամանակակից բժշկական սարքերով, օժանդակ պարագաներով:

Ծրագրի արժեքը կազմել է 3,5 մլն դոլար:

Կարդացեք նաեվ

Շտապ՝ Զինվորի հետ կատարվածի մասին.. Տեսեք ի՞նչ է կատարվել…

Gayane Abovyan

Աննայի «արնաշաղախ քյաբաբ» սպեցօպերացիան. Սայաթ Շիրինյան

Gayane Abovyan

Խալաթով Արցախից փախածներ հիմա ուշադիր լսեք. Մերի Տամոյանը ցնցեց ողջ համացանցը. Տեսեք ի՞նչ է ասում

Gayane Abovyan

ՈւႻգին պայթյnւննեɲ Ուկրաինայի Խաɲկով քաηաքում (տեսանյութ)

Gayane Abovyan

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ո՞ր խոստումը չենք կատարել, որ հրաժարական տանք. Գարիկ Սարգսյան

Gayane Abovyan

Փաշինյանը պիտի ԱԺ դահլիճից բերման ենթարկվեր եւ ԱԱԾ-ում հարցաքննվեր. Նաիրա Զոհրաբյան

Gayane Abovyan