Հասարակություն

ՏԵՍԱՆՅՈՒԹ. ՀՀ անդամակցությունը ՀԱՊԿ-ին չզսպեց Ադրբեջանին. Փաշինյանը նիստում դժգոհություններ հայտնեց

Իր ելույթում վարչապետը նշել է. «Այսօր ավարտվում է ՀԱՊԿ-ում Հայաստանի նախագահությունը։ Շատ հագեցած ժամանակաշրջան էր։ Մենք նշեցինք հավաքական անվտանգության պայմանագրի ստորագրման 30-ամյակը և ՀԱՊԿ-ի ստեղծման 20-ամյակը»։

Ըստ Փաշինյանի, սակայն, տրամադրությունն ամենևին էլ հոբելյանական չէ. «Վերջին երկու տարիների ընթացքում ՀԱՊԿ անդամ երկիր Հայաստանը առնվազն երեք անգամ Ադրբեջանի կողմից ենթարկվել է ագրեսիայի։

Տխրեցնում է այն փաստը, որ Հայաստանի անդամակցությունը ՀԱՊԿ-ին չզսպեց Ադրբեջանին՝ ագրեսիվ գործողությունների դիմելիս, և, առավել ևս, որ, ըստ էության, մինչև այսօր մենք չենք կարողացել որոշում կայացնել ՀԱՊԿ-ի՝ Հայաստանի դեմ Ադրբեջանի ագրեսիային արձագանքի վերաբերյալ։ Այս փաստերը հսկա վնաս են հասցնում ՀԱՊԿ-ի համբավին թե՛ մեր երկրի ներսում, թե՛ դրանից դուրս, և ես սա համարում եմ ՀԱՊԿ-ում Հայաստանի նախագահության հիմնական ձախողումը։ Նույնը կարող եմ ասել մեր դաշնակիցների՝ Ղրղզստանի և Տաջիկստանի սահմանին իրավիճակի սրման մասին»։

Կարդացեք նաեվ

Սամվել Ալեքսանյանի թշվառ ու ողորմելի կինն ու մեր ազգային ողբերգությունը․ Անժելա Թովմասյան

Gayane Abovyan

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Միջամտություն արե՞լ եք՝ Ապարանի կրակոցների մեղավորներին ջրից չոր հանելու համար. Մաթևոս Ասատրյանը մանրամասնում է

Gayane Abovyan

Նրանք ծնկի են գալու ձեր առջև և դուք եք որոշելու ինպես ներել. Դոն Պիպո

Gayane Abovyan

Խաղաղության համաձայնագիր նշանակում է խաչ քաշել Արցախի եւ արցախցիների վրա. Թաթուլ Պետրոսյան

Gayane Abovyan

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Որքան գումար է ծախսել ՀՀ նախագահի աշխատակազմը կոմունալ վճարների համար

Gayane Abovyan

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ծիծաղելի է, քաղաքապետը լուրջ բյուջե է տրամադրել ֆեյսբուքում իր գովազդի համար. Սուրեն Շահվերդյան

Gayane Abovyan