Հասարակություն

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ուրախ լուր իմացա այսօր, Արցախի խանութներում նարինջ է հայտնվել. Հովիկ Աղազարյան

Այսօր ես ուրախալի լուր իմացա, որ Արցախի խանութներում նարինջ ու մանդարին է հայտնվել: ArmLur.am-ի հետ զրույցում ասել է ՔՊ խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը՝ անդրադառնալով Լաչինի միջանցքի շրջափակմանը.

«Ալիևն ասում էր, թե Արցախի հարցը լուծված է, իսկ միջազգային հանրության համար ակնհայտ է, որ լուծված չէ հարցը: Մենք բոլորս միասին, Արցախի մեր հայրենակիցների հետ, պետք է դիմանանք այս փորձություններին: 90-ականներին մենք ընդամենը 2 ժամ ենք հոսանք ունեցել, դա, իհարկե դժվար է, երեխաներ կան, բայց անկախության ճանապարհը հեշտ չի լինում »,-ասաց պատգամավորը:

Մեզ հետ զրույցում Աղազարյանը նշեց, որ իշխանությունների քայլերը Լաչինի միջանցքը բացման ուղղությամբ ավելի քան բավարար է համարում.

«Ինչ արվում է՝ ճիշտ է և օգտակար, մյուս կողմից էլ՝ բանակցություններից այն կողմ՝ Ադրբեջանին պատերազմ հայտարարելն է, որը մեր օրակարգից չի բխում »,-ասաց նա:

Ինչ վերաբերում է ընդդիմադիրներին անձեռնմխելիությունից զրկելուն՝ Հովիկ Աղազարյանը նշում է՝անվտանգային հարցերը պետք չէ խառնել քաղաքական հարցրին, դրանք տարբեր են.

«Եթե պետական համակարգում յուրաքանչյուր ինստիտուտ չանի օրենքով իրեն վերապահված աշխատանքները և տուրք տա արտաքին կարծիքներին, ապա մենք հնարավորություն կտանք թշնամուն մանիպուլացիաներ անել ու ազդել մեր պետական համակարգի վրա, հետևաբար, չպետք է խնդիրները խառնենք իրար հետ, Արցախի հարցն ուրիշ հարց է, պատգամավորներին անձեռնմխելությունից զրկելը՝ ուրիշ»,-ասաց ՔՊ-ական պատգամավորը:

Կարդացեք նաեվ

Սենսացիոն.ՌոբաՍերժական ներքին թշնամիների ազգադավ կլանի վերջը եկավ.Դիտել մինչև վերջ.

Gayane Abovyan

ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Պատիվ ունեմ» դաշինքը դադարում է գոյություն ունենալ. Արթուր Վանեցյանը հայտարարություն է տարածել

Gayane Abovyan

Սյունիքում տեղադրված անցակետը «մեսիջ է» մեր իշխանությանը. Մովսես Հակոբյանի հայտարարության հետքերով

Gayane Abovyan

ՇՏԱՊ..20 զինծառայող զոհվել են ՊԲ զորամասի հրետանային դիվիզիոնի շտաբի պետի անփութության պատճառով

Gayane Abovyan

Հակաահաբեկչական գործողություն Ղազախստանում. 6 ահաբեկիչ ոչնչացվել է, 4404 մարդ՝ ձերբակալվել

Gayane Abovyan

2018 թվականին հանկարծ ինչ-որ փուլում Սերժ Սարգսյանն մնաց մենակ. Արմեն Աշոտյան

Gayane Abovyan