
Պեկինյան կաղամբով աղցան սև չամանով

Բաղադրիչները՝
- 200 գ. պեկինյան կաղամբ
- 1 գազար
- 30 գ. քերած պանիր
- 3 ճ. գ. ձիթապտղի յուղ
- 1 թ. գ. նռան սոուս
- Սև չաման և աղ՝ ըստ ճաշակի
Պատրաստումը՝
1. Կտրտիր կաղամբը և լցրու աղցանամանի մեջ:
2. Մանր քերիչով անցկացրու գազարը և ավելացրու կաղամբին:
3. Ավելացրու քերած պանիրը, սև չամանը և մի քիչ աղ:

4. Աղցանը համեմիր ձիթապտղի յուղով և նռան սոուսով: Ամեն ինչ խառնիր:
5. Բարի ախորժակ:

Պեկինյան կաղամբով և նարնջով աղցան

Բաղադրիչները՝
- 1 գլուխ պեկինյան կաղամբ
- 2 նարինջ
- 1 թ. գ. կիտրոնի հյութ
- 1 թ. գ. խնձորի քացախ
- Դդմի սերմեր՝ ըստ ճաշակի
Պատրաստումը՝
1. Մեծ շերտերով կտրտիր պեկինյան կաղամբը:
2. Մաքրիր նարնջի կեղևը, բաժանիր շերտերի:
3. Աղցանամանի մեջ լցրու կաղմաբը, նարինջը և դդմի սերմերը:
4. Կիտրոնի հյութ և խնձորի քացախ լցրու վրան: Զգուշությամբ խառնիր:
Աղցան «Նաստենկա» պեկինյան կաղամբով և վետչինայով

Բաղադրիչները՝
- 1 գլուխ պեկինյան կաղամբ
- 300 գ. վետչինա
- 100 գ. հունական ընկույզ
- 150 գ. պինդ պանիր
- 200 գ. կորեական գազար
- 4 ձու
- 300 գ. հավի ֆիլե
- Կես տարա պահածոյացված արքայախնձոր
- Կանաչ սոխ և հազարի տերևներ՝ ըստ ճաշակի
- Աղ և մայոնեզ՝ ըստ ճաշակի
Պատրաստումը՝
1. Լվա և մանր կտրտիր կաղամբը: Բարակ կտրտիր:
2. Քառակուսաձև կտրտիր վետչինան: Այն երշիկով չփոխարինես, համն այն չի լինի:
3. Ընկույզը մանրացրու և բուսական յուղով տապակիր:
4. Պանիրը և խաշած ձվերը քերիր խոշոր անցքերով քերիչով:
5. Խաշիր հավի միսը և կտրտիր ոչ մեծ քառակուսիների:
6. Արքայախնձորը կտրտիր մեծ կտորների:
7. Կանաչ սոխը կտրտիր բարակ օղակներով:
8. Խառնիր բոլոր բաղադրիչները, ավելացրու մայոնեզ և աղ: Նորից խառնիր: Աղցանը լցրու հազարի տերևների վրա:
9. Բարի ախորժակ:
Պեկինյան կաղամբով աղցան հավի ֆիլեով և չորահացով

Բաղադրիչները՝
- 1 գլուխ պեկինյան կաղամբ
- 1 հավի ֆիլե
- 1 գլուխ սոխ (ըստ ցանկության)
- 1 աման պահածոյացված եգիպտացորեն
- 1-2 ճյուղ մաղադանոս
- Ձիթապտղի յուղ կամ մայոնեզ՝ ըստ ճաշակի
- Կիտրոնի հյութ կամ բալզամիկ քացախ՝ ըստ ճաշակի
- Չորահաց՝ ըստ ճաշակի
- Աղ, օրեգանո, սև աղացած պղպեղ՝ ըստ ճաշակի
Պատրաստումը՝
1. Բարակ կտրտիր կաղամբը:
2. Հալեցված հավի ֆիլեն մի քիչ ծեծիր, մի քիչ աղ և պղպեղ արա: Հավի ֆիլեն տապակիր գրիլով կամ թավայի մեջ մինչև լրիվ պատրաստ լինի:
3. Մանր կտրտիր սոխը և մաղադանոսը:
4. Խառնիր կաղամբը, եգիպտացորենը, մաղադանոսը, սպիտակ հացով չորահացը:

5. Աղ արա և 1-2 պտղունց չոր օրեգանո ավելացրու: Խառնիր բոլոր պատրաստի բաղադրիչները:
6. Սառած հավի ֆիլեն կտրտիր ոչ մեծ քառակուսիներով կամ ձողիկներով, ավելացրու աղցանին:
7. Աղցանը կարելի է համեմել ձիթապտղի յուղով և կիտրոնի հյութով: Հյութի փոխարեն՝ կարելի է յուղին մի քանի կաթիլ բալզամիկ քացախ ավելացնել և խառնել:
8. Բարի ախորժակ:

Պեկինյան կաղամբով աղցան վարունգով

Բաղադրիչները՝
- 450-500 գ. պեկինյան կաղամբ
- 250 գ. վարունգ
- 2-3 գ. աղ
- 30 մլ յուղ
- 1 թ. գ. կիտրոնի հյութ
- Կանաչի՝ ըստ ճաշակի
Պատրաստումը՝
1. Կաղամբի տերևներն առանձնացրու, լվա, կտրտիր ձողաձև:
2. Վարունգը լվա: Կտրիր ծայրերը և կտրտիր կիսաշրջանների:
3. Բանջարեղենը լցրու ամանի մեջ, ավելացրու կտրտած կանաչին: Կարելի է մաղադանոս կամ սամիթ օգտագործել:
4. Աղ արա, յուղ և կիտրոնի հյութ ավելացրու: Խառնիր:
5. Բարի ախորժակ: