Ժամանց

Կարճ առած այն մասին, թե ինչպես է պետք սովորել երջանիկ լինել

Մի անգամ մի ծեր ու իմաստուն մարդ գնում էր փոշոտ ճանապարհով։ Նա չէր շտապում. մեկ կանգ էր առնում ու հիանում երկնքի թռչուններով, մեկ ծաղիկներին էր նայում ու զմայլվում։ Եվ ահա նա մի տղամարդ է տեսնում, որն իրեն ընդառաջ էր գալիս՝ ուսերին ծանր բեռով։ Մի հայացքն էլ բավական էր, հասկանալու համար, թե որքան ծանր է նրա բեռը։

«Ինչու՞ ես դու քեզ համար ընտրել ծանր աշխատանքի և անվերջ տառապանքների ուղին»,– հարցրեց նրան ծերունին։

«Ես հենց այնպես չեմ տառապում, ես դիմանում եմ այս փորձություններին, որպեսզի երեխաներս ու թոռներս բարեկեցիկ կյանքով ապրեն։ Իմ բոլոր նախնիներն են դա արել. պապս ծանր աշխատանք է արել հանուն հորս, հայրս՝ հանուն ինձ, դե ես էլ հիմա անում եմ իմ երեխաների համար»,– պատասխանում է թշվառը։

«Ասա, իսկ քո ընտանիքի անդամներից որևէ մեկը երբևէ երջանիկ եղե՞լ է»,– հարցնում է իմաստուն օտարականը։

«Դեռ ոչ, բայց իմ թոռներն ու երեխաները անպայման երջանիկ կլինեն»– ոգևորված պատասխանում է աղքատ տղամարդը։

«Գիտես, այսպիսի մի իմաստնություն կա. անգրագետը ոչ ոքի չի կարող կարդալ սովորեցնել, իսկ նապաստակը բազե չի դաստիարակի»,– ասում է իմաստունը։ «Սկզբում դու ինքդ պետք է փորձես երջանիկ լինել և միայն հետո կկարողանաս երջանկության արվեստին հաղորդակից դարձնել երեխաներիդ։ Դա կլինի ամենաարժեքավորը, ինչ դու կարող ես թողնել քեզանից հետո»,–ավելացնում է նա։

Կարդացեք նաեվ

ԹԵՍՏ. Ընտրեք սիրտն ու իմացեք՝ ինչպիսի գաղտնիքներ են թաքնված ձեր ներսում

Gayane Abovyan

Աստղագուշակ․ հոկտեմբերի 29

Gayane Abovyan

Թեստ. ինչ եք տեսնում առաջինը

Gayane Abovyan

Կենդանակերպի 3 նշաններ, որոնց օգոստոսի վերջին և սեպտեմբերի սկզբին մեծ հաջողություն է սպասվում

Gayane Abovyan

Հորոսկոպի այս նշանների համար Օգոստոսը ճակատագրական կլինի…Եղեք ուշադիր:

Gayane Abovyan

Ինչ եք տեսնում նկարում, այն շատ բան կպատմի ձեր մասին

Gayane Abovyan