Առողջություն

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը վերանայել է դիմակ կրելու հարցով իր հանձնարարականը

ԱՇԽԱՐՀ

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը վերանայել է դիմակ կրելու հարցով իր հանձնարարականը, հաղորդում է BBC News-ը:

ԱՀԿ հայտարարության համաձայն՝ դիմակները կարող են ապահովել «պոտենցիալ վարակակիր կաթիլներից»:

Աշխարհի շատ երկրներ արդեն խորհուրդ են տալիս կամ պարտադիր են դարձրել հասարակական վայրերում դիմակ կրելը:

Ավելի վաղ կազմակերպությունը հայտարարել է, որ բավարար հիմքեր չկան առողջ մարդկանց դիմակ կրել պարտադրելու համար:

Կորոնավիրուսի հարցերով ԱՀԿ առաջատար փորձագետ Մարիա Վան Կերխովը հայտարարել է, որ հանձնարարականը վերաբերում է գործվածքից դիմակների կրմանը, այսինքն՝ ոչ բժշկական դիմակներին, որոնք հիվանդության փոխանցման ռիսկ են առաջացնում:

Կազմակերպությունը մշտապես խորհուրդ է տվել բժշկական դիմակներ կրել մարդկանց, որոնք հիվանդ են կամ խնամում են պացիենտներին: 

«Մենք կառավարություններին խորհուրդ ենք տալիս խրախուսել դիմակ կրելը»,-ասել է Կերխովը:

Ընդ որում, կազմակերպությունը նշել է, որ դիմակը կորոնավիրուսի դեմ պայքարի միայն մեկ գործիքն է, եւ նրանք չպետք է մարդկանց պաշտպանվածության կեղծ զգացում տան:

«Միայն դիմակը ձեզ չի պաշտպանի Covid-19-ից»,-ասել է ԱՀԿ գլխավոր տնօրեն Թեդրոս Ադանոմ Հեբրեյեսուսը: 

Կարդացեք նաեվ

Յուրաքանչյուր մարդու պարանոցի և գանգի արանքում մի յուրահատուկ կետ կա. եթե վրան սառույց դնեք․․․

Gayane Abovyan

Կորոնավիրուսի դեմ պայքարող էֆեկտիվ միջոցը գտել են Հայաստանում. Գոհար Հայրապետյան

Gayane Abovyan

Ինչպես մաքրել օրգանիզմը եռացրած ջրի օգնությամբ

Gayane Abovyan

Որոնք են երիկամային քարերի առկայության առաջին նշանները

Gayane Abovyan

Բնական միջոց, որը սպանում է վիրուսները․ Այն ունակ է պաշտպանել անգամ կորոնավիրուսից

Gayane Abovyan

Խոլեստերինի բարձր մակարդակ. 10 նշան, որ ոչ մի դեպքում չի կարելի անուշադրության մատնել

Gayane Abovyan