Հասարակություն

Խոշոր ավտովթար-հրդեհ Սյունիքի մարզում. Քաջարանում բախվել են BMW-ն ու Mercedes-ը, վերջինը վերածվել է մոխրակույտի. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երեկ՝ հունիսի 5-ին, ավտովթար-հրդեհ է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 22։00-ի սահմաններում Քաջարան քաղաքի Խանջյան փողոցի վերջնամասում բախվել են Mercedes E220 մակնիշի և BMW 530 մակնիշի ավտոմեքենաները:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկություններիէ տուժածներ չկան, սակայն Mercedes-ում հրդեհ է բռնկվել։

Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Սյունիքի մարզային փրկարարական վարչության թիվ 58 հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով։ Հրշեջ-փրկարարները նախ կանխել են կրակի տարածումը, ապա մարել այն։

Mercedes-ն ամբողջությամբ այրվել է և շնորհիվ հրշեջների՝ օպերատիվ աշխատանքի՝ կանխվել է տարածումը BMW-ի ուղղությամբ։

Օպերատիվորեն ժամանել են Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Գեղամ Մարգարյանի, դասակի հրամանատար Արմեն Սարգսյանի գլխավորությամբ։ Ժամանել են նաև ոստիկանության Քաջաանի բաժնի օպերատիվ խումբը;

Ոստիկանությունը պարզում է վարորդների ինքնությունը։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Լուսանկարները և տեսանյութը՝ Գևորգ Ղազարյանի

Կարդացեք նաեվ

Պուտինի Հրատապ զգուշցումը Ալիևին և Նիկոլին

Gayane Abovyan

Մի գիշերվա մեջ փռել բոլորին գետնին ՝ ինչո՞ւ է մղտկում Մարգարիտա Սիմոնյանի հետույքը

Gayane Abovyan

ՍՏԻՊՎԱԾ ԵՄ ՊԱՏՄԵԼ․ չէի պատկերացնում, որ Վովա Գասպարյանը այս աստիճան վախկոտ է․․․ ԱՆՊԱՅՄԱՆ ԴԻՏԵԼ

Gayane Abovyan

Կանանց ջոկատ կազմելու մասին երեկվա իմ գրառումից հետո, բազմաթիվ նամակներ ենք ստանում ջոկատին կամավորագրվելու ցանկություն ունեցող մեր հայրենակցուհիներից․ Աննա Հակոբյան

Gayane Abovyan

Ես սպասումի նման ժամեր չէի տեսել․ Նաիրա Զոհրաբյան

Gayane Abovyan

Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսի 920 նոր դեպք, 20 մահ

Gayane Abovyan