Հասարակություն

Խոշոր հրդեհ Գյումրի քաղաքի երկհարկանի տնակում. ժամանել է հրշեջ փրկարարների 5 մարտական հաշվարկ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Երեկ՝ հունիսի 5-ին, խոշոր հրդեհ է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 23։15-ի սահմաններում ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայութան 9-11 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Գյումրի քաղաքի Շիրակշին 3 բանավանում գտնվող երկհարկանի բնակելի շինությունում։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Շիրակի մարզային փրկարարական վարչության Գյումրու թիվ 48 հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 5 մարտական հաշվարկով։

Տեղում հայտարարվել է հրդեհի բարդության «թիվ 2» կանչ։ Հրշեջները քաղաքացիների օգնությամբ մարել են կրակը։

Դեպքի վայր են ժամանել նաև Գյումրի քաղաքի ոստիկանության Մուշի բաժնի օպերատիվ խումբը։

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Շիրակի 3 բանավան 13 մոդուլ 2 բնակարանին պատկանող 2-րդ հարկում գտնվող տնակում, որն ամբղջությամբ այրվել է՝ ողջ գույքի հետ միասին։

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ տնակը պատկանում է 41-ամյա Վլադիմիր Հարոյանին, ով, ըստ տեղեկությունների, կրել է մոտ 3.5 մլն դրամի վնաս։

Վ. Հարոյանը ոստիկաններին ու հրշեջ-փրկարարներին հայտնել է, որ հնարավոր է՝ հրդեհն առաջացած լինի էլեկտրական լարերի կարճ միացումից։

Փաստի առթիվ ՀՀ ԱԻՆ հրդեհային և տեխնիկական անվտանգության հետաքննության վարչությունում նյութեր են նախապատրաստվում։ Ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար, տուժածներ չկան։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Լուսանկարները՝ Խաչիկ Գևորգյանի



Կարդացեք նաեվ

Նախորդ օրը կորոնավիրուսից 10 պացիենտ է մահացել

Gayane Abovyan

Այո՛, մենք պարտվեցինք, բայց ո՛չ այսօր… Պարտվեցինք այն ժամանակ, երբ…Արթուր Դավթյանի շատ կարևոր գրառումը, որը պետք է կարդա յուրաքանչյուրը

Gayane Abovyan

Ադրբեջանում կատաստոֆիկ իրավիճակ է, ջրի պաշարները սպառվում են. Ժողովուրդը կսպանի Ալիևին

Gayane Abovyan

Մեր քաջերի կոլեկտիվ հաղթանակի հերթական փայլուն օրինակը առաջնագծից

Gayane Abovyan

Ինձ համար շատ դժվար է խոսելը, ընկերներիցս մի քանիսն արդեն չկան. Լիդուշիկ

Gayane Abovyan

ԳՐԱԳԵՏ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ․Արցախին կվերադարձվեն այն տարածքները, որոնք այժմ օկուպացված են Ադրբեջանի կողմից

Gayane Abovyan