Հասարակություն

Հրազենի գործադրմամբ սպանություն Երևանում. 38–ամյա տղամարդու վրա հայտնաբերվել են կրակոցի բազմաթիվ հետքեր. իրավապահների աշխատանքը խոչընդոտելու համար մի քանի հոգի «ասֆալտին փռվելով»՝ բերման են ենթարկվել. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ հունիսի 7-ին, հրազենի գործադրմամբ սպանություն է տեղի ունեցել Երևանում: Ժամը 23:55-ի սահմաններում ոստիկանության Երևան քաղաքի վարչություն ահազանգ է ստացվել անհայտ քաղաքացուց, որ Շենգավիթ վարչական շրջանի Սողոմոն Տարոնցի փողոցում կրակոցներ են հնչում:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել է ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ խումբը՝ վարչության պետ Արմեն Գասպարյանի, վարչության պետի օպերգծով տեղակալ Արթուր Զաքարյանի գլխավորությամբ:

Օպերատիվորեն ժամանել են նաև ոստիկանության Շենգավիթի բաժնի ծառայողները՝ բաժնի պետ Արթուր Շմավոնյանի գլխավորությամբ:

Օպերատիվորեն դեպքի վայր ժամանած Երևանի 1-03 շտապօգնության բժիշկները արձանագրելե են նրար մահը:

Ոստիկանները նշված փողոցում՝ դեղատան դիմաց, հայտնաբերել են տղամարդու դի, ովքեր պարզել են, որ մահացածը նույն փողոցի բնակիչ, 38-ամյա Թելման Կարապետյանն էր, ով, ըստ դատաբժշկի նախնական եզրակացությամբ՝ մահացել է հրազենից արձակված կրակոցներից:

Դեպքի վայր է ժամանել Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթի քննչական բաժնի խումբը՝ բաժնի պետ Ռոբերտ Վարդանյանի գլխավորությամբ:

Հաշվի առնելով հանցագործության վտանգավորության աստիճանը, առաջին պահից դեպքի վայր է ժամանել նաև Շենգավիթ վարչական շրջաի դատախազ Գևորգ Գևորգյանը:

Քննիչները, կատարելով դեպքի վայրի զննություն, սպանվածի մոտ՝ 50 մետր հեռավորության վրա, տարբեր հատվածներում, հայտնաբերել են ատրճանակից արձակված պարկուճներ և գնդակներ:

Դեպքի առթիվ Շենգավիթի քննչական բաժնի պետ Ռ. Վարդանյանի որոշմամբ ստեղծվել է քննչական խումբ և խմբի ղեկավարի որոշմամբ փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր օր-ի 104 հոդվածի 1-ին մասի (սպանություն) և 235 հոդվածի 1-ին մասի (ապօրինի զենք-զինամթերք կրելը, պահելը, օգտագործելը)/ հատկանիշներով:

Դեպքի վայրում աշխատել են նաև ՀՀ ոստիկանության փորձաքրեագիտական վարչության փորձաքրեագետները:

Կրակոցների հետևանքով վնասվել է նաև օբյեկտներից մեկի ապակին:

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ մինչ դեպքի վայրի զննություն էին կատարում Շենգավիթի քննիչները, ոստիկանության Շենգավիթի բաժին է ներկայացել նույն փողոցի բնակիչ, 32-ամյա Արթուր Մադոյանը և հայտնել, որ սպանությունը կատարել է ինքը՝ «Մակարով» տեսակի ատրճանակով և ներկայացրել է հանցագործության գործիք ատրճանակը:

Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ մինչ դեպքի վայրում ծառայություն էին կատարում ոստիկանները՝ սահմանազատելով տարածքը, մի խումբ երիտասարդներ դեպքի վայրում ակնհայտ անհարգալից վերաբերմունք էին ցուցաբերում հասարակության նկատամամբ, հնչեցնում սպառնալիքներ ու հայհոյանքներ: Ոստիկանները մի քանի անգամ նրանց զգուշացրեցին, որպեսզի նախ կատարեն ՀՀ փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանի որոշումները, այն է ՝ կրեն պաշտպանիչ դիմակ, պահպանեն սահմանված հեռավորություն, բայց այդ երիստասարդները շարունակում էին լկտի պահվածք ցուցաբերել, ինչից հետո ոստիկաններն ու դեպքի վայր ժամանած ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի «կարմիր բերետները»՝ Միքայել Այվազյանի գլխավորությամբ, մի քանիսին «ասֆալտին փռելով»՝ բերման ենթարկեցին ոստիկանության Շենգավիթի բաժին, ինչից հետո նոր միյան քննիչները կարողացան առանց խոչընդոտի կատարել դեպքի վայրի տեղազննություն:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ սպանվածն ու սպանություն կատարողը ճանաչել են միմյանց, սակայն, թե ինչն է եղել սպանության դրդապատճառը, նախաքննության շահերից ելնելով, այս պահին որոշ մանրամասներ չենք հրապարակում:

Դեպքի վայր է ժամանել նաև Երևանի ճանապարհային ոստիկանության պետ Վահան Էվինյանը, ում կարգադրությամբ տեղում ուժեղացված ծառայություն էին կատարում ՃՈ 1-ին սպայական գումարտակի գիշերվա 1-ին հերթափոխի ծառայողները՝ հերթափոխի պատասխանատու հերթապահ Արմեն Գրիգորյանի գլխավորությամբ:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի


Կարդացեք նաեվ

Լեւոն Մելքոնյանը խոցել է 2 վրան՝ յուրաքանչյուրում 25 զինծառայող, «ՈՒՐԱԼ» ավտոմեքենա` անձնակազմով. հերոսական դրվագներ

Gayane Abovyan

Ադրբեջանական կողմի զոհերի եւ վիրավորների թիվը միասին 5000 է կազմում. ռազմական փորձագետ

Gayane Abovyan

10 օրից կամ մեկ շաբաթից, կարծում եմ, պատերազմը կդադարի. Աղազարյան

Gayane Abovyan

Կոտայքի մարզում խոշոր ավտովթարից մահացել է «Արագածի» բասկետբոլիստ Պիեռ Ղուկասը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Gayane Abovyan

ԱԻՆ-ն ամփոփում է անցած շաբաթը. գրանցվել է 566 դեպք, որից 292-ը՝ արտակարգ, արձանագրվել է 16 մահ

Gayane Abovyan

Ստորգետնյա քաղաք, որտեղ ապրում է 2000 մարդ. Ինչն է պատճառը, որ մարդիկ սկսել են ապրել այս հողի տակ…

Gayane Abovyan