Առողջություն

Կորոնավիրուսի դեմ պայքարող էֆեկտիվ միջոցը գտել են Հայաստանում. Գոհար Հայրապետյան

Գոհար Հայրապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Կորոնավիրուսի դեմ պայքարող էֆեկտիվ միջոցը գտել են Հայաստանում:
Որքան էլ, որ անհավանական դա թվա, բայց այդպես է: Դեռևս 2016 թվականին Ինդոնեզիայում ապրող մեր հայրենակից, գիտնական պրոֆեսոր Յոզեֆ Բաբիբկյանը 5 տարբեր բուսական յուղերից ստեղծել է հակաբորբոքային հավելուկ, որը կանխարգելում է տարբեր տիպի վիրուսային պրոցեսներ, իսկ 2020 պարզվեց, որ նաև կորոնավիրուսը: Այն ոչ միայն կանխարգելում է կոնորավիրուսը, այլև վարակվելու դեպքում օգնում է շատ թեթև տանել հիվանդությունը:

Պրոֆեսոր Բաբիկյանը դիմել էր Արման Բաբաջանյանին՝ խնդրանքով ներկայացնել դեղը համապատասխան մարմինների, քանի որ ուզում էր, որ այն անպայման մնա Հայաստանում:

Այժմ Health Tone-ն ընդունվել է իբրև օժանդակ միջոց նախարարության կողմից կորոնավիրուսի դեմ պայքարում:
Ես հասկանում եմ, որ սա քաղաքական և միջազգային համատեքստ ունեցող թեմա է, և իշխանությունները չեն կարող բուսական հավելուկի մասին բարձրաձայնել, քանի որ այն ավանդական դեղ չէ: Բայց պահը հասունացել է:

Մեր ողջ խմբագրությունն արդեն մի քանի շաբաթ է խմում է Health Tone հավելուկը: Եվ դեռևս ոչ մի դեպք չի գրանցվել, թեև լրագրողները ռիսկի բարձր գոտիում են: Եվ այն բժիշկները, որոնք խմում են դեղը, ևս խուսափել են վարակից:

Իբրև լրագրող՝ պարտքս եմ համարում լայն շերտերին իրազեկել դեղի մասին, թող հանրությունն ինքը որոշի՝ ուզո՞ւմ է այն օգտագործել, թե՞ ոչ: Դեղը վաճառվում է մեկ կամ երկու դեղատներում դեռևս 2019 թվականից՝ իր գրանցման օրից: Մաշտոցի պողոտայի Medicus Pharmacy դեղատանը կա: Գինը 7 հազար դրամ է:

Մեկնաբանությունում տեղադրում եմ հարցարզույցը ստեղծողների հետ»:

Հ.Գ. Ժամեր անց ՀՀ Աողռջապահությաննախարարությունը հաղորդագրություն է տարածել, որտեղ ասվում է.

«Սոցիալական ցանցերում շրջանառվում է տեղեկություն, որ «Կորոնավիրուսի դեմ պայքարող էֆեկտիվ միջոցը գտել են Հայաստանում»:

Հայտնում ենք, որ «Հելթ թոն»-ը Հայաստանում գրանցված է որպես սննդային հավելում, ոչ թե դեղամիջոց, ուստի չի կարող հանդիսանալ բուժական դեղամիջոց` կորոնավիրուսային հիվանդության դեմ պայքարում:

Առողջապահության նախարարությունը սննդային հավելումները գրանցելու գործառույթ չունի: Ինչպես ցանկացած սննդային հավելում, այնպես էլ սա պացիենտին կարող է տրվել որպես աջակցող միջոց: Հավելենք, որ որևէ պաշտոնական ուցեցույց բուժման գործընթացում չի ներառում այս սննդային հավելումը»:

Կարդացեք նաեվ

Այլևս երբեք դեն չեք նետի ձվի կեղևը. 6 սուպեր միջոց՝ վահանաձև գեղձի, մաշկի, եղունգների համար

Gayane Abovyan

Կարտոֆիլի Կեղևը Կլուծի Կանանց Մոտ Տարածված Այս Մեծ Խնդիրը

Gayane Abovyan

Ըմպելիք, որի շնորհիվ կմաքրեք արյան անոթները և կունենաք կատարյալ առողջ սիրտ

Gayane Abovyan

Մաքրում է օրգանիզմը խոզանակի նման․Օրական 1 բաժակը բավական է․ Նիհարել եմ, ճնշումս կարգավորվել է, եղունգներս ամրացել են․ իսկական հրաշք

Gayane Abovyan

Ինչպե՞ս ազատվել այրոցից ( իժոգա ),հաշված րոպեների ընթացքում…

Gayane Abovyan

Այդքան օգտակար հատկանիշներ սոխի մեջ, բայց…

Gayane Abovyan