Դերասանուհի Արևիկ Գևորգյանն արդեն մի քանի տարի է՝ սերիալներում չի նկարահանվում, թեև բաց է առաջարկների համար, ասում է՝ պարզապես նրբանկատորեն է վերաբերում դերերի ընտրությանը: Արևիկը, որպես դերասանուհի, ինքնարտահայտվելու այլ հարթակ էլ է գտել. Ինստագրամի իր էջում ներկայացնում է հոլովակներ, որոնցում կարդում է ժամանակից պոեզիա, իսկ վերջին շրջանում ներկայացնում է նաև հայտնի երգերի խոսքերը՝ որպես բանաստեղծություն:
Սիրուշոյի և Արսեն Սաֆարյանի «Ուղղակի» երգը բանաստեղծությամբ ու հոլովակով ներկայացնելուց հետո Արևիկն ու մասնագիտությամբ ռեժիսոր Օլգա Մուրադյանը ներկայացրին հոլովակ Արամ MP3-ի «Կուզես» երգի հիման վրա, որի խոսքերը գրել է Ավետ Բարսեղյանը: