Շոու-բիզնես

Քայլի Ջեներն այլեւս ամենաերիտասարդ միլիարդատերը չէ. Forbes-ը նրան զրկել է այդ կոչումից

Ամերիկացի մոդել Քայլի Ջեները դադարել է միլիարդատեր լինելուց, հայտնել է Forbes-ը: Ամսագիրը վերագնահատում է կատարել՝ հաշվի առնելով Coty կոսմետիկ ընկերության կողմից բացահայտված ֆինանսական ցուցանիշները։ Ավելի վաղ այդ ընկերությունը Ջեներից 600 մլն դոլարով գնել է Kylie Cosmetics ապրանքանիշի 51 տոկոսը։

Forbes-ի ապրիլյան վարկանիշում 22-ամյա մոդելի կարողությունը գնահատվում էր 1 մլրդ դոլար: Նոր տվյալները վկայում են այն մասին, որ Ջեների կարողությունը մի փոքր գերազանցում է 900 մլն դոլարը, որից 340 մլն դոլարը մոդելը ստացել է հարկերի վճարումից հետո Coty-ի հետ գործարքի արդյունքում: Կարողության մնացած մասը Kylie Cosmetics-ում գերագնահատված մասնաբաժնի արժեքն է, պարզաբանում է Forbes-ը: Պարբերականի կարծիքով՝ Ջեները տարիներ շարունակ «ուռճացրել է իր բիզնեսի մասշտաբներն ու հաջողությունը»։ Ուսումնասիրելով ֆինանսական ցուցանիշները՝ Forbes-ը եկել է այն եզրակացության, որ Kylie Cosmetics-ն ավելի քիչ շահույթ է ստանում, քան պնդում էր մոդելը նախքան գործարքը: Forbes-ի վերագնահատման ժամանակ նաեւ հաշվի է առնվել, որ կորոնավիրուսի համաճարակի ազդեցության եւ սպառողական ծախսերի կրճատման պատճառով նրա ակտիվների արժեքը նվազել է:

Forbes-ն առաջին անգամ Ջեներին պատմության մեջ ամենաերիտասարդ միլիարդատեր ճանաչել է 2019 թվականի մարտին: Այն ժամանակ նրա կարողությունը նույնպես գնահատվում էր 1 մլրդ դոլար: Forbes-ը նշում էր, որ Ջեները վաստակել է իր կարողությունը, այլ ոչ թե ստացել ժառանգություն:

Ջեները 2015թ․-ին ստեղծել է Kylie Lip Kit-ը: Ընկերությունը զբաղվում էր շրթներկի եւ շուրթերի խնամքի միջոցների արտադրությամբ եւ վաճառքով: 2016 թվականին այն ընդլայնել է կոսմետիկական միջոցների շարքը եւ վերանվանվել Kylie Cosmetics։

Կարդացեք նաեվ

Իմ ծննդյան օրվա լավագույն նվերը․ Գոհար Ավետիսյանը որդու հետ լուսանկարներ է հրապարակել

Gayane Abovyan

Հայկական շոու բիզնեսի ծխող կանայք

Gayane Abovyan

Միայն տեսնեք,թե ինչպես են զվարճանում Մերի Մակարյանն ու իր աղջիկը

Gayane Abovyan

Կարո՞ղ եք կռահել, թե որ հայ հայտնի գեղեցկուհի դերասանուհու մանկաության լուսանկարն է

Gayane Abovyan

Ահա թե ով է Սոնա Ռուբենյանի սիրելին․ երգչուհին ընտրյալի հետ Ծաղկաձորում է

Gayane Abovyan

Շուշան Երիցյանը գաղտնի ամուսնացե՞լ է

Gayane Abovyan