Հասարակություն

Արցախի նախագահը ներկայացրել է երկրում COVID-19-ի տարածումը կանխելու համար նախատեսվող խստացումները

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը պարետատան նիստի ժամանակ հանձնարարելու է խսիտ հսկողություն սահմանել Հայաստան-Արցախ սահմանին, ինչպես նաև հուղարկավորության արարողությունների ժամանակ։
Այս մասին Հարությունյանն ասաց «Ֆեյսբուք»-ի ուղիղ եթերի ժամանակ։

«Գրեթե ամեն օր ՀՀ-ից Արցախ է մուտք գործում և դուրս գալիս 500-600 մարդ։ Հայաստանում առկա տվյալներին նայելով՝ հասկանալի է դառնում, որ մեր երկիր մուտք գործողների թվում կարող են լինել վարակակիր անձինք, ովքեր վարակի տարածման աղբյուր կարող են հանդիսանալ։ Այսօր պարետատան նիստի ժամանակ լինելու է ծանր հանձնարարական։ Նախատեսում ենք այնպես անել, որպեսզի Հայաստանից Արցախ ժամանողները սահմանը կարողանան հատել միայն այն դեպքում, երբ իրենց մոտ կունենան COVID-19-ի թեստի բացասական արդյունքը։ Այսինքն՝ Արցախ մուտք գործելուց առաջ բոլորը պետք է հետազոտվեն»,- նշեց Հարությունյանը և հավելեց, որ Պաշտպանության բանակն արդեն վաղուց կիրառում է այդ պրակտիկան։

ԱՀ նախագահը նշեց, որ առավոտյան հանդիպել է ՊԲ հրամանատարի հետ, ով հայտնել է, որ ՀՀ-ից վերադարձող սպայական կազմի զինծառայողները պարտադիր անցնում են հետազոտություն։ Արայիկ Հարությունյանը նշեց, որ պետք է մարդկանց մուտքը նվազեցնել մինչև այն պահը, երբ զգան, որ ՀՀ-ում վարակի տարածման տեմպերի անկում է նկատվում։

Հաշվի առնելով ՀՀ փորձը՝ Հարությունյանը նպատակահարմար է գտնում, որպեսզի Արցախում նույնպես դիմակ կրելը դառնա պարտադիր։

«Դիմակ կրելու պրակտիկան պետք է իրականացնենք փուլ առ փուլ, սկզբում ընտրովի՝ հետո ամբողջությամբ, եթե անհրաժեշտ լինի։ ԱՀԿ-ն նույնպես խորհուրդ է տալիս դիմակ կրելը դարձնել պարտադիր, ինչը կնվազեցնի վիրուսի տարածման ռիսկը»,- ասաց ԱՀ նախագահը։

Նրա խոսքով՝ Արցախում նախատեսում են խստացնել նաև թաղման արարողությունների վերահսկողությունը, որպեսզի այդ պարագայում նույնպես խուսափեն վարակի տարածումից։

Հարությունյանը կոչ արեց արցախցիներին շատ ավելի լուրջ մոտենալ համաճարակին։

Արցախում կորոնավիրուսայով վարակվածների թիվը հասել է 59-ի, որից 31-ն առողջացել է։ Փաստացի բուժում է ստանում 26 հոգի, որոնց վիճակը գնահատվում է բավարար։ Ընդհանուր առմամբ թեստավորվել է 1192 մարդ, կա 74 մեկուսացված անձ։ ԱՀ-ում մահվան դեպքեր չեն արձանագրվել։

Արցախում 30 օրով երկարաձգվել է ապրիլի 12-ին հայտարարված արտակարգ իրավիճակի ժամկետը՝ մայիսի 12-ի ժամը 22:00-ից մինչեւ հունիսի 11-ի ժամը 22:00-ն։

Կարդացեք նաեվ

Ալենն իր զրպարտության համար պատրա՞ստ է կրել քաղաքական պատասխանատվություն. Արտակ Զաքարյան

Gayane Abovyan

1 % տարբերության պարագայում վերահաշվարկը պարտադիր է, Թրամփը հիմք ունի պահանջելու

Gayane Abovyan

Դեկտեմբերի 1-ից ավարտվում է Սևանա լճում արդյունագործական ձկնորսության որսաշրջանը

Gayane Abovyan

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ովքեր են ադրբեջանական կողմում գտնվող գերիները, և ինչպես են հայտնվել հակառակորդի տարածքում

Gayane Abovyan

Հայաստանի որոշ մարզերում մառախուղ է․ ԱԻՆ

Gayane Abovyan

Վլադիմիր Պուտինը կրկին խոսել է՝ առաջին փուլում պետք է դադարեցնել կրակը․ Տեսանյութ

Gayane Abovyan