Ժամանց

Հունիսի 8-14-ի աստղագուշակը՝ ըստ Արտաշես Մանկուլովի

Խոյ

Կձգտեք հանդիպումների ու զրույցների, կհետաքրքրվեք տեղեկատվությամբ: 8-11-ին՝ ակտիվ շփումներ ընտանիքի անդամների հետ: Տնային գործերի վերաբերյալ բազմաթիվ զրույցներ կունենաք: Կփնտրեք ընտանեկան խնդիրները լուծելու ձևը: Սպասվում են կարճատև ուղևորություններ կենցաղային հարցերով: Հանդիպումներ հարազատների կամ գործընկերների հետ:

12-13-ին ընտանեկան անսպասելի գործերն ու հոգսերը կարող են շեղել անձնական ծրագրերից: Բարձր զգայունակություն ու հուզականություն:

Ցուլ

Կձգտեք դեպի նյութական շահը, կփորձեք բարելավել ձեր վիճակը: 8-11-ին՝ հետաքրքրասիրություն, մտավոր ակտիվություն ու տեղեկատվության փնտրտուք: Համատեղ գործունեություն է սպասվում հարազատների հետ: Կարևոր լուծումներ կգտնեք:

12-13-ին՝ ազատությունը պաշտպանելու ձգտում: Կձգտեք նաև դեպի ընկերները, կհետաքրքրվեք նորություններով:

Երկվորյակ

Շարունակվում է Երկվորյակի ամիսը: Կզբաղվեք անձնական գործերով ու խնդիրներով: Գործունեության մի շարք ոլորտներում կամրապնդեք դիրքերը, կծրագրեք ապագայի գործերը: 8-11-ին՝ զբաղվածություն ֆինանսական գործերով: Կշարունակեք կրթությունը նոր գործի անցնելու համար: Պրակտիկ գաղափարների փնտրտուք, կարճատև գործնական ուղևորություններ:

12-13-ին՝ ակտիվ մասնակցություն տնային գործերին կամ աշխատանք՝ ի նպաստ ընտանիքի: Ցանկություններն իրագործելու ձգտում, մեծ նպատակասլացություն:

Խեցգետին

Իրավիճակի նկատմամբ թույլ վերահսկողություն: Պատահականությամբ պայմանավորված գործողություններ: 8-11-ին հետաքրքրասիրություն, ինքնավստահություն, ակտիվություն ու գաղափարների փոխանակություն: Արագ արձագանք ու հնարամտություն: Մրցակցության ոգի մտավոր դաշտում: Հաճախակի շփումներ հարազատների հետ, ընդհանուր գործեր կձեռնարկեք:

12-13-ին՝ բարձր սկզբունքայնություն: Մարդկանց հետ հեշտությամբ լեզու գտնելու, կարևոր անձանց աջակցությունը ստանալու կարողություն: Հեռվից նորություններ են սպասվում:

Առյուծ

Բոլոր գործերում առաջ կգա ձգտում դեպի նորը, կուզենաք մասնակցել ընկերական համատեղ գործունեությանը: 8-11-ին՝ բարձր զգացմունքայնություն ու զգայունակություն: Հնարավոր է՝ ստիպված լինեք գլուխ հանել գաղտնի գործերից: Պետք է հոգ տանեք հարազատների մասին: Գաղափարները գործնական չեն լինի: Անհասկանալի իրավիճակներ հարազատների հետ: 

12-13-ին՝ որոշակի անհանգստություն, որը կստիպի տանն ինչ-որ բան փոխել, խառնվել ընտանեկան հարաբերություններին և ընտանեկան բյուջեին:

Կույս

Ծրագրերի իրագործման, դիրքերն ամրապնդելու համար պայքարի շրջան է: Կազմակերպչական ունակությունները դրսևորելու անհրաժեշտություն կառաջանա: 8-11-ին՝ ակտիվ շփումներ ընկերների և կազմակերպությունների հետ: Հետաքրքրություն գիտելիքների ու տեղեկատվության հանդեպ: Կարճատև ուղևորություններ՝ կապված ձեր և ընկերների գործերի հետ: Խնդիրների անսպասելի լուծում, նոր գաղափարներ:

12-13-ին՝ ակտիվ շփումներ, հետաքրքրվածություն ամուսինների գործերով: Զգայուն կլինեք ուրիշների տրամադրության հանդեպ:

Կշեռք

Մեծ ինքնավստահություն, հնարավորություններն ընդլայնելու ձգտում: 8-11-ին՝ շփումներ, ֆինանսական գործերով բանակցություններ: Գործնական գաղափարների փնտրտուք: Կապեր գործատուների և ենթակաների հետ: Կարևոր որոշումներ կայացնելու շրջան է: Հետաքրքրվածություն քաղաքականությամբ:

12-13-ին՝ ակտիվ աշխատանք տանը, գործերում կարգուկանոն կհաստատեք: Օգնություն հարազատներին նրանց գործերի կարգավորման հարցում: Ուշադիր վերաբերմունք սեփական առողջության հանդեպ:

Կարիճ

Ծանր ու անկայուն շրջան է՝ փոփոխության ակնկալիքներով և ընտրության պահերով: 8-11-ին՝ գիտելիքներն ընդլայնելու ձգտում: Կարևոր նորություններ կստանաք: Հետաքրքիր տեղեկատվություն ազդեցիկ անձանցից: Գործերի հաջող շարունակության համար փորձ ձեռք բերելու հնարավորություն կլինի: Նոր հնարավորություններ աշխատանքի մեջ:

12-13-ին երեխաների ու սիրելիի հետ հաճելի ժամանակ անցկացնելու հնարավորություն կունենաք: Անձնական ծրագրերի ու ցանկությունների իրագործում:

Աղեղնավոր

Հատուկ ուշադրություն շուրջը տեղի ունեցող ամեն ինչի հանդեպ: Մեծ կախվածություն ուրիշներից: 8-11-ին՝ հանդիպումներ՝ կապված ընդհանուր գործերի ու ֆինանսների հետ: Ֆինանսական գործերի, աշխատավայրում զբաղեցրած դիրքի հարցում ուժեղ կանխազգացում և հոտառություն: Ինչ-որ գաղտնիքներ կբացահայտեք: 

12-13-ին՝ մեծ ակտիվություն կդրսևորեք տնային գործերում, հարազատների կողմից նկատված ու գնահատված լինելու ձգտում:

Այծեղջյուր

Սպասվում են աշխատանք և հոգսեր: Գործերն ավարտին հասցնելու համար շատ պետք է աշխատեք: 8-11-ին՝ համագործակցության ու գործնական հարաբերությունների փնտրտուք: Համատեղ գործերին առնչվող կարճատև ուղևորություններ: Կարևոր հանդիպումների կազմակերպում: Հետաքրքրություն այլոց գործունեության նկատմամբ:

12-13-ին՝ ձգտում դեպի մտավոր գործունեությունը, տեղեկատվության հետ աշխատանքը: Հարազատներին օգնելու անհրաժեշտություն կառաջանա: Կենցաղային հարցերով կարճատև ուղևորություններ:

Ջրհոս

Ուժերի վերելքի, դիրքերի ամրապնդման, ուշադրությունը սեփական անձին հրավիրելու շրջան է: 8-11-ին հնարավոր է ստիպված լինեք հոգ տանել առողջության մասին: Աշխատանքի մեջ հաջողությունների հասնելու համար կձգտեք դեպի գիտելիքներն ու կրթությունը: Աշխատանքի հետ կապված բանակցություններ: Առողջությունն ամրապնդելու նպատակով կարճատև ուղևորություններ:

12-13-ին՝ ակտիվություն նյութական դաշտում, կլուծեք կենցաղային խնդիրները: Հետաքրքրություն առևտրի ու բիզնեսի նկատմամբ: Հնարավոր են չնախատեսված ծախսեր:

Ձկներ

Մեծ ուշադրություն կխլեն տնային հոգսերն ու հարազատների հետ գործերը: Կմեծանա ընտանիքում զբաղեցրած դիրքի հանդեպ հետաքրքրությունը: 8-11-ին՝ շփումներ ձեզ համար թանկ մարդկանց հետ, հոգ կտանեք երեխաների մասին: Հաջողությամբ կծրագրեք գործերը: Ծրագրերը հստակ ներկայացնելու և արդյունքների հասնելու հնարավորություն: 

12-13-ին՝ անձնական մեծ ակտիվություն: Ձեզ կդրսևորեք տնային գործերում: Ուրախություն կպատճառեք հարազատներին ու մտերիմներին:

Նյութի աղբյուր4rd.am

Կարդացեք նաեվ

Ընտրեք նախշերից մեկն ու բացահայտեք բնավորությունը

Gayane Abovyan

Ընտրեք այս տերևներից մեկը և իմացեք՝ արդյոք կկատարվի ձեր ցանկությունը

Gayane Abovyan

Հորոսկոպի այս նշանը մեծ շրջադարձ կունենա օգոստոսի վերջին օրերին

Gayane Abovyan

Ընտրեք կախարդական գունդը և իմացեք, թե ինչից կամ ումից պետք է զգուշանալ

Gayane Abovyan

Ահա թե ինչ է երջանկությունը

Gayane Abovyan

Ընտրեք ամենագեղեցիկ խաղաքարտը և իմացեք, թե ինչ է ձեզ սպասվում մոտակա ժամանակներում

Gayane Abovyan