Հասարակություն

Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

Ուշադրություն

Ուլտրամանուշակագույն ճառագայթման ինտենսիվությունը սպասվում է նորմայից բարձր։ Խորհուրդ է տրվում 11։00-ից մինչև 17։00-ն ընկած ժամանակահատվածում խուսափել արևի ուղիղ ճառագայթներից։


Հանրապետության տարածքում՝

Հունիսի 8-ի ցերեկը, 9-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Հունիսի 10-13-ը շրջանների զգալի մասում կեսօրից հետո սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ` քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ: Առանձին վայրերում հնարավոր է նաև կարկուտ:

Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ:

Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի:

Երևան քաղաքում՝

Հունիսի 8-ի ցերեկը, 9-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Հունիսի 10-11-ը, 13-ի կեսօրից հետո քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է, 12-ին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում՝ 15-17 մ/վ:

Երևան քաղաքի հունիսի 9-ի բազմամյա կլիմայական տվյալներ․

· Օդի առավելագույն ջերմաստիճան՝                    36.30C (1966 թ.)
· Օդի նվազագույն ջերմաստիճան՝                         7.10C (1973 թ.)
· Օդի միջին օրական ջերմաստիճան՝                    21.90C

ՀՀ ԳԵՏԵՐԻ, ԼՃԵՐԻ ԵՎ ՋՐԱՄԲԱՐՆԵՐԻ ՎԻՃԱԿԸ: ՏՎՅԱԼՆԵՐ ՍԵՎԱՆԱ ԼՃԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ.

 Հանրապետության գետերում բնական էական փոփոխություններ չեն դիտվել:

Նյութի աղբյուրmes.am

Կարդացեք նաեվ

Երևան-Փարիզ չվերթերը վերականգնվել են

Gayane Abovyan

Ամուսինս մառանից սկսեց «գողանալ» պահածոների համար նախատեսված տարաները․ Զայրանում էի, մինչև չտեսա, թե ինչ է նա արել դրանցով

Gayane Abovyan

Նիկոլի Կողքին լինենք Ժողովուրդ ջան․ Թույլ չտանք Ռեվանշիստներին քար գցել հեղափոխության վրա

Gayane Abovyan

Հակառակորդն ունի 790 զոհ, որից 180–ը Քարվաճառի ուղղությամբ, 1900 վիրավոր զինծառայող, ոչնչացվել է 137 տանկ և զրահատեխնիկա, 72 ԱԹՍ, 7 ուղղաթիռ և մեկ ինքնաթիռ․ Արծրուն Հովհաննիսյան (տեսանյութ)

Gayane Abovyan

Ցնցող․ Կարո Փաիլյանը խոսեց ռեվանշիստների Մասին, Ապտակ Ծառուկյանին

Gayane Abovyan

Ո՞Վ է ԽԱՌՆԱԿԻՉԸ․ Ադրբեջանում սկսվել է Թուրքիայի դեմ դիմադրությու՞ն․․․

Gayane Abovyan