Հասարակություն

18+. Տեսախցիկն արձանագրել է Երևանի Շենգավիթ վարչական շրջանում հրազենի գործադրմամբ տեղի ունեցած սպանությունը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

SHAMSHYAN.com-ը ներկայացնում է տեսանյութ՝ ինչպես է հունիսի 7-ին Երևանի Շենգավիթ վարչական շրջանում՝ Սողոմոն Տարոնցի փողոցում, տեղի ունեցել հրազենի գործադրմամբ սպանությունը, երբ սպանություն կատարողը մարդաշատ վայրում իր սև գործն անելուց հետո դիմում է փախուստի, իսկ հետո էլ ինքնակամ ներկայանում ոստիկանության Շենգավիթի բաժին։
Ավելի վաղ հայտնել էինք, SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթի քննչական բաժնի պետ Ռոբերտ Վարդանյանի որոշմամբ ստեղծված քննչական խմբում ներգրավված, նույն քննչական բաժնի հատկապես կարևոր գործերով քննիչ Արրթուր Խաչատրյանի որոշմամբ ձերբակալվել էր Երևան քաղաքի Նոր Արեշ թաղամասի բնակիչ՝ 30-ամյա Սարգիս Սեպուհյանը։

Ինչպես հայտնել էր ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս հունիսի 7-ին Երևանի Շենգավիթ վարչական տարածքի Սողոմոն Տարոնցի փողոցում հրազենի գործադրմամբ տեղի ունեցած սպանության ժամանակ մի քանի անձանց հետ ակնհայտ անհարգալից վերաբերմունք էր ցուցաբերել հասարակության նկատմամբ՝ տալով սեռական բնույթի հայհոյանքներ և չէր ենթարկվել դեպքի վայրում աշխատանքներ կատարող ոստիկանության ծառայողների օրինական պահանջներին, անգամ ընկերների հետ սպառնում էր, որ ինչ-որ մարդկանց «գյուլելու է», և ոստիկանները, տեսնելով, որ նա ոչ միայն չի ենթարկվում, այլև խախտում է ՀՀ փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանի որոշումը, այն է՝ պարտադիր պետք է կրի դիմակ և պահպանի սոցիալական հեռավորություն, ստիպված ուժ կիրառելով՝ նրան ձեռնաշղթայված տեղափոխեցին ոստիկանության Շենգավիթի բաժին։

Այդ օրը իշխանության ներկայացուցիչների նկատմամբ բռնություն գործադրելու կասկածանքով նշված վայրից Շենգավիթի ոստիկանություն են բերման ենթարկվել նաև Նոր Արեշ թաղամասի բնակիչ՝ 34-ամյա Կարապետ Սեպուհյանը, ով Ս. Սեպուհյանի եղբայրն է, և Երևան քաղաքի Սողոմոն Տարոնցի փողոցի բնակիչ՝ 29-ամյա Մարտիկ Օհանյանը։ Վերջիններս ստորագրությամբ բաց են թողնվել, իսկ Ս. Սեպուհյանը տեղափոխվել է ոստիկանության Երևան քաղաքի վարչության ձերբակալվածների պահման վայր։

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վերջինս Երևանում հայտնի է նրանով, որ հաճախակի ներկայանում է, որ ինքը հանցագործ աշխարհում հայտնի «Կայարանցի Թևոսիկի» տղայի ընկերն է։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի


Կարդացեք նաեվ

ՀԷՑ-ն՝ այսօր սպասվող հոսանքազրկումների մասին

Gayane Abovyan

Հնարավոր չէ լինել Հոլոքոստի պաշտպան և մասնակցել Հայոց Ցեղասպանության նորագույն փուլի իրականացմանը. Լևոն Շիրինյան

Gayane Abovyan

10 ժամ գազ չի լինելու

Gayane Abovyan

ՎԱՆԵՑՅԱՆ ՄՈՐՔՈՒՐ չփորձես խաղեր տալ․ ԹՔԵՄ ՔՈ ՆՄԱՆ ՏՂԱՄԱՐԴՈՒ ՃԱԿԱՏԻՆ․

Gayane Abovyan

Ունենք կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 418 նոր դեպք, առողջացել է 1013 պացիենտ

Gayane Abovyan

Ադրբեջանական ագրեսիան հետ մղելու ընթացքում զոհվել է ևս 28 զինծառայող

Gayane Abovyan