Հասարակություն

Վերակենդանացման բաժանմունքները լիքն են. Փաշինյանը «Սբ. Գրիգոր Լուսավորիչ» բկ-ում է (ուղիղ)


ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի հետ այցելել է «Սբ. Գրիգոր Լուսավորիչ» բկ: Նշենք, որ քիչ առաջ վարչապետը նախարարի հետ «Նորք ինֆեկցիոն» հիվանդանոցում էր։
«Վերակենդանացման բաժանմունքները լիքն են»,- ասաց վարչապետը։
Վարչապետը մոտեցավ վերակենդանացման բաժանմունքի հիվանդներից մեկին, որը գոհ էր ԲԿ-ի անձնակազմից. «Ինձ մահացած վիճակում 2 օր առաջ հասցրել են այստեղ։ Հալալ է այս անձնակազմին։ Գոնե անուն-ազգանունն ասեք, որ ձեռքերը սեղմեմ։ Արտակարգ վերաբերմունք է»։
Վարչապետը դիմեց բժշկական անձնակազմին. «ՀՀ կառավարության եւ ժողովրդի անունով շնորհակալություն եմ հայտնում ձեզնից»։
Թորոսյանը Փաշինյանին ներկայացրեց ԲԿ-ի արհեստական շնչառության սարքերը, շարժական ռենտգեն սարքերը։
Թորոսյանը նշեց, որ ԲԿ-ն սարքավորումների խնդիր ընդհանրապես չունի։
Վարչապետը հանդիպեց նաեւ իրեն ծանոթ հիվանդների։
«Պարոն վարչապետ, Լուսինեի եղբայրն եմ»,- ասաց պացիենտը։
Վարչապետը զարմացավ եւ հարցրեց, թե ինչպե՞ս են ընտանիքի անդամները։
«Թու թութ ու լավ եք, տեսքներդ լավ է»,- ասաց Փաշինյանը։
Թորոսյանը վարչապետին հայտնեց, որ ԲԿ-ն հագեցված է լավ սարքավորումներով. «Այսպիսի մոտ 10 հիվանդանոց կունենանք»։
Թորոսյանն ասաց, որ եթե կորոնավիրուսով վարակված քաղաքացու մոտ կա նաեւ շաքարային դիաբետ, ապա բուժում են եւ՛ շաքարային դիաբետը, եւ՛ կորոնավիրուսը։
Նախարարը վարչապետին ցույց տվեց նաեւ ԲԿ-ի աշխատանքին զուգահեռ իրականացվող շինարարական գործընթացը։ Շինարարական աշխատանքները իրականացվում են ԲԿ-ի սարքավորումները տեղադրելու եւ տարածքն էլ ավելի մեծացնելու համար։
«Վերակենդանացման բաժանմունքը մեծացնելու համար նույնպես շինարարություն է իրականացվում, որտեղ կտեղավորվի մոտ 50 մահճակալ։ ԲԿ-ն նախատեսված է եղել նաեւ զանգվածային համաճարակների համար եւ, փաստացի, հիմա այդ բեռը ԲԿ-ն կարողանում է տանել»,- հայտնեց նախարարը։
Նյութի աղբյուրnews.am

Կարդացեք նաեվ

Ադրբեջանական ագրեսիան հետ մղելու ընթացքում զոհվել է ևս 21 զինծառայող

Gayane Abovyan

Այսօր էլեկտրաէներգիայի անջատումներ են սպասվում Երևանում և 5 մարզում

Gayane Abovyan

Քոչարյանը լսելով Այս նյութը Ընկավ Տառապանքների մեջ, ՑՆՑՈՂ

Gayane Abovyan

ՇՏԱՊ՝ Այս ելույթը պետքե տեսնի ողջ աշխարհը,տարածել անխնա։

Gayane Abovyan

Պատերազմի երկրորդ փուլն է սկսվում, Թուրքիան սպեցնազ է մտցնում, ուզում է պայթեցնել Կովկասը

Gayane Abovyan

Վարորդական 7 սովորություն, որոնք «փչացնում» են մեքենան և դատարկում են դրամապանակը

Gayane Abovyan