Ժամանց

Հունիսի 9-ի աստղագուշակ

Խոյ:

Տրամադրվեք պայքարի և մի մտածեք, որ հաղթանակը հեշտ կտրվի: Դրական միտումների ազդեցությունն ա-յսօր աննշան է, իսկ տհաճությունները ներկայացված կլինեն հարուստ տեսականիով: Դրանք կարող են ծագել աշխատավայրոմ, տանը և նույնիսկ փողոցում:Մեծ է ֆինանսական կորուստների հնարավորությունը, ծախսերը կլինեն ավելի շատ, քան սպասում էիք: Նշանի շատ ներկայացուցիչներ կփչացնեն հարաբերությունները գործ-ընկերների և ղեկավարության հետ: Բայց Խոյերը նույնիսկ ցանկություն էլ չեն ունենա փոխել իրենց վարքա-գիծը, թեև դա կարող էր օգնել՝ խուսափելու շատ դժվարություններից:

Ցուլ:

Շտապողականություն հանդես մի բերեք: Ավելի լավ կլինի՝ մինչև կեսօր կարևոր գործեր չձեռնարկել, եթե նույն-իսկ շատ եք ցանկանում: Այդ ժամանակահատվածում դուք հեշտությամբ կտրվեք սադրանքների, ինչից կարող են օգտվել մարդիկ , ովքեր ձեր լավը չեն ցանկանում : Ամենացավոտ հարվածը , սակայն, կարող է հասցնել այն մարդը, ում դուք վստահում եք:Նա կարող է ծաղրել ձեր զգացմունքները կամ գաղտնիքները դարձնել հասարա-կության սեփականությունը:Օրվա երկրորդ կեսը շատ ավելի հաջող կդասավորվի, և դա՝ ձեր շնորհիվ: Քննելով ոչ վաղ անցյալի իրադարձությունները՝ դուք ճիշտ հետևություններ կանեք և դրանց համեմատ կփոխեք վարքա-գիծը: Հնարավոր է ռոմանտիկ ծանոթություն աշխատանքի վայրում:

Երկորյակ:

Ինչ էլ որ անելու լինեք, ձեզ հետապնդելու է հաջողությունը: Օգտվեք այդ հանգամանքից: Սակայն, ցավոք, դրա-կան միտումների ազդեցությունը երկարատև չի լինի: Արդեն հաջորդ օրվա ավարտին այն աստիճանաբար կիջ-նի: Այդ պատճառով էլ նախապատվությունը տվեք այն գործերին, որոնք հնարավոր է արագ ավարտին հասցնել: Մեծ ծրագրեր կարելի է ձեռնարկել, եթե ձեզ աջակցում են ազդեցիկ դաշնակիցները:Այսօր սկսվող ծանոթութ-յունները կարող են աենահաճելի շարունակություն ունենալ: Բացի այդ, հնարավոր է, որ նշանի շատ ներկայա-ցուցիչներ հանդիպեն այնպիսի մարդկանց, ովքեր հետագայում կօգնեն նրանց վեր բարձրանալ կարիերայի աս-տիճաններով կամ բարելավել ֆինանսական դրությունը:

Խեցգետին:

Օրը թեև թեթև չէ, բայց արդյունավետ է: Քրտինքը ճակատին աշխատելու հեռանկարը ձեզ չի վախեցնում: Գոր-ծերը, որոնցով հարկ կլինի զբաղվել,հետաքրքիր են և, բացի այդ,հնարավորություն կտան փայլել սեփական տա-ղանդով և ցուցադրել մասնագիտական գիտելիքները: Բայց հշեք, այն մարդիկ, ում վրա կփորձեք տպավորութ-յուն գործել, չեն նկատի այդ ամենը, եթե դուք չփորձեք մի փոքր ինքնագովազդվել: Մի քաշվեք ինքներդ ձեզ գո-վելուց:Հնարավոր են որոշ դժվարություններ գեղեցիկ սեռի ներկայացուցիչների հետ շփումներում: Շատ Խեց-գետիններ կհիասթափվեն այն կանանցից ում միշտ իրենց դաշնակիցն են համարել: Երեկոյան ինքնազգացո-ղության հետ կապված թեթևակի խնդիրներ կարող են ծագել:

Առյուծ:

Կարելի է կյանքի կոչել նախօրյակին ծագած որևէ գաղափար կամ ավարտին հասցնել այն գործերը, որ սկսել էիք կիրակի: Օրը նպաստավոր կլինի հատկապես այն Առյուծների համար, ովքեր այն կսկսեն նոր աշխատա-վայրում կամ նոր մարդկանց հետ շփումներով: Դժվար չի լինի լավ տպավորություն թողնել մարդկանց վրա, ով-քեր մինչ այդ ձեզ չեն ճանաչել: Սա հավասարապես վերաբերում է ինչպես գործնական, այնպես էլ անձնական ոլորտին:Աշխատեք՝ չներքաշվել տղամարդկանց հետ վեճի մեջ: Եթե կարելի է խուսափել ուժեղ սեռի ներկայա-ցուցիչների հետ վեճերից, ուրեմն այդպես էլ վարվեք, այլապես հարաբերությունները կարող են փչանալ երկար ժամանակով, և դուք, անտեղի, լուրջ հակառակորդ ձեռք կբերեք:

Կույս:

Հնարավոր է ոչ հաճելի տեղեկություններ լսեք: Ձեզ համար կարևոր նշանակության հարցը կարող է լուծվել ոչ ձեր օգտին, բայց որքան սառնասրտորեն ընդունեք այդ իրաղությունը, այնքան լավ ձեզ համար: Սեփական հե-տաքրքրությունների համար համառ պայքարն անիմաստ է,  աշխատեք միառժամանակ հարմարվել հանգա-մանքներին: Քիչ ավելի ուշ դուք կհասկանաք, որ դրանք այնքան էլ անբարենպաստ չեն ձեզ համար:Օրը զերծ չէ դրական կողմերից: Անձնական հարաբերությունները, որոնք թանկ են ձեզ համար, ներդաշնալ ընթացք կունե-նան: Սիրահարված կույսերի օրը լի է հաճելի անակնկալներով, հարմար՝ ռամանտիկ հանդիպման համար:

Կշեռք:

Օրվա առաջին կեսին աշխատեք զգույշ լինել: Հատկապես զգացմունքայնության տեսանկյունից ձեզ համար դա  օրվա ամենաանբարենպաստ ժամանակահատվածն է:Ուրիշի ազդեցության տակ ընկնելու,խարդախներից տու-ժելու հավանականությունը մեծ է: Ստեղծված իրավիճակին (այդ թվում և ֆինանսական) տրված սառը և կշռա-դատված գնահատականը կօգնի ձեզ խուսափել վտանգներից:  Օրվա երկրորդ կեսը կանցնի ավելի հանգիստ: Շատ Կշեռքների գլխում ինքնատիպ գաղափարներ կարող են ծագել, համարձակ մտքեր: Գործնական հոտա-ռությունը բավականին սուր է: Եթե կորոշեք որևէ գործարք կնքել, ապա այն, ամենայն հավանականությամբ, կլինի հաջող:

Կարիճ:

Օրվա առաջին կեսը շատ հաջող է դասավորվում: Նշանի շատ ներկայացուցիչների համար դա այն ժամանակա-հատվածն է, երբ կարելի է զբաղվել սիրած գործով՝ չզգուշանալով որևէ մեկի քննադատությունից կամ ուղղակի բացասական վերաբերմունքից: Շանս կա հարթելու ոչ վաղուցվա մասնագիտական վեճը, գտնել այն մարդուն, ով կօգնի  ձեզ լուծելու  աշխատանքի հետ կապված խնդիրներ : Դժվարություններ կծագեն օրվա վերջին մոտ: Հնարավոր է տհաճ նորություններ լսեք, լինեն անսպասելի ձգձգումներ և չծրագրավորած ծախսեր: Բայց ձեր տրամադրությունը ոչինչ չի փչացնեի, որովհետև հակված եք մտածելու,որ մանրուքների վրա չարժե ուշադրութ-յուն սևեռել:

Աղեղնավոր:

Եղեք շատ ուշադիր: Օրը կարող է լուրջ խնդիրներ բերել կյանքի բոլոր ոլորտներում: Հիշեք, որ մակերեսային ո-րոշումները (սա ավելի շատ վերաբերում է անձնական կյանքին) ոչ միշտ են ճիշտ: Աշխատեք վերլուծել իրավի-ճակը, հաշվի առեք բոլոր, անգամ մանրուք թվացող հարցերը, որոնց վրա դուք ուշադրություն չէիք դարձնի այլ հանգամանքներում:Այսօր ձեզ կօգնեն մարդիկ, որոնց հետ ծանոթացել եք հունիսի առաջին օրերին: Նրանց հետ ընդհանու լեզու գտնելը ձեզ հակար ավելի հեշտ կլինի, քան նրանց, ովքեր վաղուցվա ծանոթներ են կամ նույն-իսկ բարեկամական կապեր ունեն ձեզ հետ: Կենսական ներուժը բարձր է, ինքնազգացողության հետ կապված խնդիրները՝ քիչ հավանական:

Այծեղջյուր:

Առավոտյան ծագող փոքր դժվարությունները կարող են որդովեցնել նշանի  շատ  ներկայացուցիչների : Նրանց թվում է, ամեն ինչ ընթանում է ոչ այնպես, ինչպես պետք է: Սակայն բացասական միտումների ազդեցությունը երկար չի տևի: Արդեն կեսօրին նրանք կհասկանան, որ իրավիճակը, թեև դանդաղ, բայց փոխվում է դեպի լավը: Դա հիմնականում վերաբերուում է շրջապատի մարդկանց հետ հարաբերություններին:Օրվա երկրորդ կեսը բարենպաստ է տղամարդկանց հետ հաճելի շփումների համար: Նոր ծանոթը կարող է դառնալ թե լավ ընկեր, թե գործընկեր, թե հովանավոր և թե զուգընկեր՝ ամեն ինչ կախված է ձեզնից: Օրը հարմար է սպորտով զբաղվելու համար:

Ջրհոս:

Ճարպկորեն օգտվելով ստեղծվող իրավիճակներից՝ կկարողանաք ամրապնդել ձեր մասնագիտական դիրքերը և լավ վաստակել: Վտանգ չկա, որ ուրիշները ձեզ կկշտամբեն ինտրիգների հակվածության կամ դիմացինի վստա-հությունը շահագործելու մեջ: Դուք ազնիվ եք: Պարզապես կատարում եք քայլեր, որոնք մյուսների մտքով իսկ չեն անցնում:Օրը խիստ բարենպաստ է սիրային հարցերի համար: Հատկապես այն Ջրհոսները, որ վերջերս են միայն սիրահարվել, կզգան զգացմունքների ուժն ու եկկողմանիությունը, հեշտությամբ կհասնեն փոխըմբռնման: Կենսական ներուժը բարձր է, ինքնազգացողության հետ կապված խնդիրները՝ քիչ հավանական:

Ձկներ:

Այսօր մարդիկ, ում հետ կապված եք գործնական կապերով, կփորձեն ճնշուներ գործադրել և ստիպել ձեզ ընդու-նել որոշումներ, որոնք չեն բխում ձեր շահերից: Ժամանակ է պետք, որպեսզի դուք կարողանաք նախ՝ հանգըս-տանալ, ապա՝ ինքնուրույն գնահատել իրավիճակը,վանել ուրիշների հուշումներն ու ձեզ պարտադրվող մտքերը: Այդ պատճառով էլ ցանկալի չէ, որ գործնական խնդիրների կարգավորմամբ զբաղվեք ճաշից առաջ:Հակառակ գործնականի՝ ռոմանտիկ հարաբերությունները կդասավորվեն ներդաշնակ, եթե դուք ազատություն չտակ ձեր մռայլ երևակայություններին, չփորձեք վատը փնտրել այնտեղ, ուր այն լինել չի կարող ընդանրապես:

Կարդացեք նաեվ

Կենդանակերպի ամենահումորային և ուրախ նշանները․ ամենաբարձր աստիճանից ամենացածրը

Gayane Abovyan

Աչք, արցունք թե սիրահար զույգ, առաջինը ինչ տեսաք այս նկարում

Gayane Abovyan

Ինչով եք վախեցնում տղամարդկանց Կենդանակերպի նշանի համաձայն կանանց․խենթությունների Աստղագուշակ

Gayane Abovyan

Սիրային թեստ սիրահար զույգերի համար․ Որքանով եք համապատասխանում իրար

Gayane Abovyan

Կարո՞ղ ես գուշակել, թե այս զգեստներից որն է ամենաթանկարժեքը․ թեստ իսկական լեդիների համար

Gayane Abovyan

Այս թեստը շատ բան կպատմի ձեր բնավորության մասին. զարմանալի ճշգրտություն

Gayane Abovyan