Ժամանց

Ունենք 403 ծանր և 94 ծայրահեղ ծանր պացիենտ. նախարարը թվեր հայտնեց

«Մեր կոչը համաճարակային շարժում սկելու որոշակի արձագանք է ստացել և հույս ունեմ կձևավորվեն կամավորների մաքսիմում 2 հոգանոց խմբեր, ովքեր մեր մյուս համաքաղաքացիներին կիրազեկն հակահամաճարակային կանոնները պահպանելու կանոնները և կքաջալերեն նրանց, կմտնեն բակեր, շուկաներ և առանց հանդիմանանքի, սիրով կհորդորեն, որպեսզի բոլորը պահեն այդ կանոնները»,- ընթացող ճեպազրույցում՝ խոսելով երկրում տիրող կորանվիրուսային իրավիճակի մասին, ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն էլ նշեց, որ կորոնավիրուսով վարակված քաղաքացիների այսօրվա թիվը փոքր է, որովհետև լաբորատորիան, որը կարող էր կատարել 1000-3000 հետազոտություն, կանգնած է եղել պրոֆիլակտիկայի, այսինքն, ըստ նրա, թիվը պարզապես, մեխանիկորեն իջած է: «Այս պահի դրությամբ ունենք 403 ծանր պացիենտ և 94 ծայրահեղ ծանր պացիենտ: Այդ թիվը, կարծես թե, կայուն է վերջին օրերին, ինչը մի կողմից լավ է, բայց միևնույն ժամանակ, բացարձակ թվով շատ բարձր է, և մենք ամեն ինչ պետք է անենք, որ մեր ծանր և ծայրահեղ ծանր քաղաքացիների թիվը քչանա, իսկ դրան կարող ենք հասնել միայն ընդհանուր թվի քչացման արդյունքում»,- ասաց նախարարը: Նրա խոսքով՝ ծավալների մեծացման այն քաղաքականությունը, որն իրենք վարում են, բնավ չպիտի փոխարինի հակահամաճարակային կանոնների պահպանմանը, հակառակը՝ պետք է դրանք լրացնեն իրար, որպեսզի կառավարելի վիճակով շարժվենք առաջ՝ պահպանելով տնտեսության մյուս ճյուղերը, ինչպես նաև մեր ընդհանուր կեսագործունեությունը:

Կարդացեք նաեվ

Աստղագուշակ` հուլիսի 1-ի համար

Gayane Abovyan

Ինչ են երազում կենդանակերպի յուրաքանչյուր նշանը

Gayane Abovyan

Ընտրեք քարտերից մեկը և ընթերցեք բացատրությունը համապատասխանաբար

Gayane Abovyan

Աստղագուշակ․ հուլիսի 13

Gayane Abovyan

Թեստ, որը կօգնի որոշել ձեր անհատականության ամենավառ գծերը

Gayane Abovyan

Ընտրեք 2 դեմքերից մեկը և տեսեք ձեր անհատականության առանձնահատկությունները

Gayane Abovyan