Ժամանց

Մանկատնից դուրս գալուց հետո երիտասարդ տղան փնտրեց ու գտավ մորը, իսկ կինը նույնիսկ որդու անունը չէր հիշում

Տղան, որը մեծացել էր մանկատանը, չզայրանալով աշխարհի վրա մեծանալով նա փնտրեց ու գտավ իր մորը: Բայց երկար սպասված հանդիպումը հիասթափություն է առաջացրեցնում: Քիչ հավանականություն կա, որ որևէ մեկը վիճարկի, որ մեր մոլորակի փոքրիկ բնակիչներն ունեն ամենամեծ սրտերը: Մեծահասակները հա-ճախ չեն ներում միմյանց այնպիսի մանրուքներ, որոնց վրա Դուք նույնիսկ կարող եք ծիծաղել։ Բայց երեխաները կարողանում են մեծահասակներին ներել անգամ ամենալուրջ մեղքերը ՝ չեն հրաժարվում, չեն մոռանում և նույնիսկ փորձում են օգնել:

Մեր պատմությունը նույնպես այս մասին է:

Սրտի փոխարեն մի քար ունեցող մոր և նրա որդու մասին, որն ունենալով ծնող մեծացել է մանկատանը: Եվ երբ նա մեծցավ գնաց փնտրելու աշխարհի ամենամտերիմ և սիրելի անձնավորությանը՝ այդպես էր թվում նրան այդ ժամանակ։ Անտոշկան ընկել էր մանկատուն, երբ վեց տարեկան էր: Նա իր ամբողջ մանկությունն անցկացրել է կեղտոտ սենյակում ՝ բավարար չափով չուտելով և համարյա փողոց դուրս չգալով:

Իսկ մայրը խմել և մոռացել էր, որ ինքն ունի որդի և որոշ պարտականություններ:Նիհարած <<Մաուգլուն>> մեծ և վախեցած աչքերով, խնամակալության մարմինները տարան տնից այն բանից հետո, երբ նրա մորը զրկեցին ծնողական իրավունքներից:  Օտար մորաքույրներն ու հորեղբայրները հավատում  էին,  որ  նրանք պարզապես փրկել են տղային սովից: Բայց Անտոնը շատ երկար ու դժվարությամբ ընտելացավ մանկատանը: Թող տանը սո-ված ու կեղտոտ լինի,  թող մայրը միշտ հարբած և զայրացած լինի,  բայց նա ուզում էր գնալ այնտեց`  իր սիրելի ննջասենյակը:

Անցան տարիներ: Անտոնը մեծացավ և դուրս եկավ մանկատնից, գնաց սովորելու, հետո աշխատանք ստացավ: Նա գիտեր, որ կյանքում նա կարող է միայն ինքն իրեն ապավինել: Եվ նա հասկանում էր, որ մանկատանը միայն որբ երեխաները չեն հայտնվում, նա գիտեր, որ ինչ-որ տեղ ապրում է իր մայրը: Նրան, որին տղան սպասում էր այսքան տարիներ:  Եվ վերջապես որոշեց  ինքնուրույն  գտնել մորը՝ չնայած նրան,  որ հասկանում էր,  թե ով է «վիշտ-մայրը», և թե ինչու է նա հայտնվել մանկատանը: Անտոնը չէր ցանկանում նախատել կամ քննադատել իր մորը: Պարզապես ուզում էր գտնել նրան: Մի գուցե նա ոչ մի օգնղ չունենալով այժմ ունի աջակցության կարիք։

Անտոնին անհրաժեշտ էր շատ ուժ, համբերություն և ժամանակ, որպեսզի կարողանա գտնել մորը, որն արդեն երկար ժամանակ էր, որ չէր ապրում նախկին հասցեում: Ինչպես պարզվեց, նա ապրում էր արվարձաններում՝ մի փլված տան մեջ, որն ըստ երևույթին վաղուց էր այդ վիճակում: Անտոնը երկար թակում էր գրեթե կոտռված դուռը, թակում և անհանգստանում էր, թե ինչպիսին կլինի իր մայրը, և վերջապես դուռը թեթևակի բացվեց: Հյուրին նայեց մի կնճռոտ տարեց կին։

-Ինձ ասացին, որ ես կարող եմ այստեղ գտնել Աննային,

— Անտոնն ասաց իր մոր անունը։

-Ես եմ Աննան, — ժպտաց ծեր կինը,

— Իսկ դու ով ես,- Անտոնը ցնցվեց:

Նա գիտեր, որ իր մայրը այժմ պետք է լինի մոտ քառասուն տարեկան: Իսկ այստեղ…

Բայց նա ասաց այն, ինչ ուզում էր. «Բարև, մայրիկ»: Ծեր կնոջ աչքերն ասես մի փոքր կյանքի կոչվեցին, նա կարծես փորձում էր ինչ-որ բան հիշել: Ըստ երևույթին հիշեց․ « Դու պատահմամբ հո չե՜ս փախել մանկատնից», — հարցրեց նա:

«Մայրիկ, ես վաղուց եմ մեծացել, ապրում եմ առանձին և ունեմ աշխատանք»: «Աշխատանք» բառից տիկնոջ տեսքը կյանքի կոչվեց: Նա թույլ տվեց, որպեսզի հյուրը ներս մտնի, բայց միայն հարցնում էր. «Դու աշխատո՞ւմ ես>>, <<Գումար վաստակո՞ւմ ես>> , <<Դա նշանակում, որ քեզ մոտ կա գումար>>։

-Դու ունես օգնության կարի՜ք,- անհանգստացավ որդին։

-Այո, ես հիվանդացել եմ, իսկ դեղամիջոցի համար գումարս չի բավարարում, — պատասխանեց մայրը,

-Ասա այն, ինչ քեզ հարկավոր է, ես կբերեմ դեղատնից,- ասաց տղան ։

-Դու ավելի լավ է գումարը տուր ինձ, ես անձամբ կգնեմ։ Անտոնը իր բաճկոնից հանեց գումարը, որը մոր ձեռքը հմտորեն բռնելով անմիջապես անհետացավ դռան արանքում, որից հետո … դուռը փակվեց:  Զարմացած Ան-տոնը մի քանի րոպե տեղում կանգնած մնաց, և վերջապես որոշեց հեռանալ: Բայց հազիվ մանկան պես մի քա-նի քայլ անելով, հանկարծ նորից բացվեց դուռը: Նույն կոպիտ, հարբած ձայնը հարցրեց.

«Հե ,յ, ինչ է քո անունը և ինչու ես եկել»: Անտոնը տխուր ժպտաց մորը … Ո՝չ, նա ժպտաց այդ օտար կնջը և լուռ հեռացավ դեպի իր սեփական կյանքը, որտեղ նա ապագայում կունենա ամեն ինչ: Թե՛ ընտանիքը, և թե՛ երեխա-ները: Երեխաներ, որոնց նա երբեք ցավ չի պատճառի: Անտոնը շատ կփորձի նրանց դարձնել ամենաերջանիկն աշխարհում …

Կարդացեք նաեվ

Հավի մսով նրբերշիկ՝ տան պայմաններում

Gayane Abovyan

Աստղագուշակ․ նոյեմբերի 21

Gayane Abovyan

Աստղագուշակ․ փետրվարի 10

Gayane Abovyan

Հորոսկոպի այս նշաններին նոր հաջողություններ և նվաճումներ են սպասվում

Gayane Abovyan

Կարճ առած այն մասին, թե ինչպես է պետք սովորել երջանիկ լինել

Gayane Abovyan

Աստղագուշակ․ փետրվարի 26

Gayane Abovyan