Ժամանց

Սկեսուրս ինձ ասաց, որ երեխայի ծնվելուց հետո պետք է բաժանվենք

Ուզում եմ կիսվել իմ պատմությամբ։Ամեն մարդ երազում է ունենալ երջանիկ ընտանիք, սիրող ամուսին ու ա-ռողջ բալիկ:Մենք բնակվում էինք ՌԴ-ում, ես ամուսնուս հետ աշխատում էի, ամեն ինչ շատ լավ էր, մինչև իմա-ցա, որ հղի եմ։ Դա ինձ համար մի անսովոր ուրախություն էր, ես անչափ երջանիկ էի: Եկավ մի պահ, որ էլ չէի աշխատում և ամուսինս որոշեց, որ ես պետք է գնամ տուն՝ իր մայրիկի հետ ապրելու:

Ես համաձայնվեցի։ Մի ամիս մեր հարս-սկեսուր հարաբերութուները շատ լավ էին, երբ մի օր սկեսուրս ինձ ա-ռաջարկեց, որ երեխայի ծնվելուց հետո, երեխայիցս հրաժարվեմ, ամուսինս վերցնի խնամակալությունն, ու այդ կերպ իրենք գումար կստանան պետության կողմից:

Բնականաբար, ես չէի կարող այդպիսի բան անել, քանի որ բալիկիս երկար եմ սպասել: Ահագին վեճերից հետո ես եկա Հայաստան: Երեխայի ծնվելուց 2 շաբաթ առաջ ամուսինս նույնպես եկավ: Ամեն ինչ կարծես շատ լավ էր․ երեխան ծնվեց, չնայած, մի քիչ խնդիրներով , բայց այդ ամենն երկուսով հաղթահարեցինք:

Արդեն պետք է վերադառնայինք ՌԴ-ը , ու հանկարծ ամուսինս առաջ քաշեց նույն հարցը՝ երեխայից պետք է հրաժարվես:Էլի վիճաբանություններ սկսվեցին։ Կողքից ամուսնուս ընկերոջ ընտանիքը խառնվեց, ու մի 10 օր-վա ընթացքում մեր ընտանիքը քայքայվեց։

Սկեսուրս ու ընկերոջ ընտանիքը այնպես էին ազդել ամուսնուս վրա, որ նա մեզ թողեց հիվանդանոցում ու գնաց, չէր ուզում երեխայի մասին լսել, անգամ առաջարկեց մանկատուն տանել:

Կարդացեք նաեվ

Ինչպե՞ս հաշտվել Կենդանակերպի տվյալ նշանի հետ

Gayane Abovyan

Աստղագուշակ․ դեկտեմբերի 12

Gayane Abovyan

Հորոսոկպի այս նշանները հեշտությամբ լեզու են գտնում ցանկցածի հետ

Gayane Abovyan

Հուլիսի 8-ի աստղագուշակ

Gayane Abovyan

Թեստ․ Ձեր ընտրած սեղանը կպատմի տվյալ պահին ձեր էմոցիոնալ վիճակի մասին

Gayane Abovyan

Կшխшրդակшն քшրտերը կպшտմեն шռաջիկш 14 օրերի իրшդшրձությունների մшսին

Gayane Abovyan