Առողջություն

Առկա մահճակալային ֆոնդը դեռևս բավարար է` հաշվի առնելով նոր ծավալումները. նախարար

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հանդիպել է կորոնավիրուսային հիվանդությամբ զբաղվող բժշկական կազմակերպությունների ղեկավարներին:

Պատասխանատուները ներկայացրել են ընթացիկ խնդիրները, ինչպես նաև քննարկել են առաջիկա անելիքները:

Նախարարը ներկաների ուշադրությունը հրավիրել է կենտրոնների ինֆորմացիոն հասանելիությանը, մասնավորապես` որքան ազատ և զբաղված մահճակալ կա:

«Հասկանալի է, որ հոսքերը շատ մեծ են, և ազատ մահճակալը կարող է շատ շուտ զբաղեցվել, սակայն կարևոր է նաև ինֆորմացիոն հասանելիությունը, որպեսզի դրա պատճառով որևէ մեկի բուժօգնությունը չուշանա»,- նշել է Արսեն Թորոսյանը:

Բուժհաստատությունների ղեկավարները փաստել են, որ մահճակալային ծանրաբեռնվածությունը հիմնականում բաժին է ընկնում վերակենդանացման բաժանմունքներին:

Նախարարն ընդգծել է, որ եթե նույնիսկ պահպանվի վերջին օրերի հիվանդության տեմպը, ապա կորոնավիրուսային հիվանդությամբ զբաղվող հիվանդանոցային մահճակալային առկա ֆոնդը դեռևս բավարար է, հաշվի առնելով նոր ծավալումները: Նա նաև կենտրոնների ղեկավարներին կոչ է արել հետևողական լինել պացիենտների բուժման ընթացքին և հատուկ ուշադրություն դարձնել դուրսրգրումներին:

Կարդացեք նաեվ

Շաքար պարունակող ոչ բոլոր մթերքներն են մեծացնում նյութափոխանակության համախտանիշի ռիսկը․ հետազոտություն

Gayane Abovyan

Բնական միջոց, որով ողողում կատարելը կազատի ձեզ կորոնավիրուսով վարակման ռիսկից

Gayane Abovyan

Կարտոֆիլի հյութը կօգնի Ձեզ ազատվել մի շարք խնդիրներից. Ահա նրա օգտակար հատկությունները…

Gayane Abovyan

Այս խոտաբույսը կօգնի ձեզ վերացնել հազն ու կոկորդի ցավը

Gayane Abovyan

Ինչպես նիհարել դիետա առանց սովի ու քաղցի հեշտ նիհարել առանց վարժության առանց ֆիզիկական աշխատանքի

Gayane Abovyan

Ամեն առավոտ խմեք այս հրաշք ըմպելիքը և առանց ավելորդ տանջանքների կնիհարեք

Gayane Abovyan