Առողջություն

Թուրքիայում կորոնավիրուսով վարակվելու դեպքերի թիվն անցել է 171 հազարը

Թուրքիայում հունիսի 8-ին նոր տեսակի կորոնավիրուսից (Covid-19) մահացել է 19 մարդ։ Այդ մասին «Twitter» միկրոբլոգի իր պաշտոնական էջում հայտնել է Թուրքիայի առողջապահության նախարար Ֆահրեթթին Քոջան, փոխանցում է Ermenihaber-ը։

Նա նշել է, որ 1 օրվա ընթացքում արված 39․361 թեստի արդյունքում հաստատվել է կորոնավարակի 989 նոր դեպք։ Նույն ժամանակահատվածում գրանցվել է վարակակիրների մահվան 19, ապաքինման՝ 3.411 դեպք:

Ըստ պաշտոնական տվյալների` Թուրքիայում մինչև օրս համավարակից ապաքինվել է 141.380 մարդ, իսկ 625 հիվանդ էլ գտնվում է վերակենդանացման բաժանմունքում։

Այսպիսով, վերջին տվյալների համաձայն՝ Թուրքիայում ընդհանուր առմամբ արձանագրվել է վարակման 171․121, իսկ մահվան 4․711 դեպք։ Թեստավորումների թիվն էլ հասել է 2․377․954-ի։

Թուրքիայում կորոնավիրուսի պիկը գրանցվել է ապրիլի վերջին։ Այժմ, ըստ հրապարակված տվյալների, երկրում կորոնավիրուսի վարակման դեպքերի թիվն աստիճանաբար նվազում է։

Կարդացեք նաեվ

Ինչպես ազատվել հազից ընդամենը մեկ գիշերվա ընթացքում. փորձված միջոց՝ ընտանիքի մայրիկից

Gayane Abovyan

Խոլեստերինի մակարդակը վերահսկող 5 մեթոդ

Gayane Abovyan

Առողջ լինելու ամենաէժան եղանակը

Gayane Abovyan

Եգիպտացորենի օգտակար և վնասակար հատկությունները

Gayane Abovyan

Դուք շատ կզարմանաք, երբ իմանաք, թե ինչու եմ ես ամեն օր՝ ընթրիքին երկու ընկույզ ուտում

Gayane Abovyan

Օրգանիզմի մաքրում Սիբիրյան տարբերակով․ հրաշք մեթոդ

Gayane Abovyan