Հասարակություն

Ոստիկանական հատուկ օպերացիա՝ Դիլիջանում. Mercedes-ով բերման են ենթարկվել մի քանի երիտասարդներ, ավտոմեքենայում էլ հայտնաբերվել են ավտոմատներ

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ երեկ՝ հունիսի 8-ին, ոստիկանության Տավուշի մարզային վարչության՝ վարչության պետի պաշտոնակատար Կամո Ցուցուլյանի, ոստիկանության Դիլիջանի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները՝ ոստիկանության Դիիջանի բաժնի պետ Արսեն Ոսկանյանի գլխավորությամբ, ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Էդգար Սուսլիյանի գլխավորությամբ, ստացված օպերատիվ տվյալներն իրացնելով, Դիլիջան քաղաքում իրականացրել են հատուկ օպերացիա։


Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված օպերացիայի արդյունքում Կամոյի փողոցում տեղակայված անշարժ պահակետից ժամը 23։50-ի սահմաններում ապօրինի զենք-զինամթերք պահելու և տեղափոխելու կասկածանքով Դիլիջանի ոստիկանություն են բերման ենթարկել Երևան քաղաքի բնակիչներ՝ 28-ամյա Մովսես Նավասարդյանին, 27-ամյա Դավիթ Ասլանյանին, 29-ամյա Սիմոն Սիմոնյանին, 29-ամյա Էդգար Ավդալյանին և 30-ամյա Արթուր Օսեյանին։

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ նրանք եղել են Mercedes Benz S500 մակնիշի 07 ԼT 070 համարանիշի ավտոմեքենայով, որի մեջ հայտնաբրվել է 2 հատ ինքնաձիգեր։

Փաստի առթիվ ոստիկանության Դիլիջանի բաժնում ՀՀ քր. օր-ի 235 հոդվածի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ։

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ նշված անձինք ձերբակալվել են։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Կարդացեք նաեվ

Սիրելի հայ տղամարդիկ, ժամանակն է, որ շտապեք ռազմաճակատ. Աննա Հակոբյան

Gayane Abovyan

ՑՆՑԵՑ ՈՒՂՂԱԿԻ․ Քո նմանները պաշտպանում են ՊԱՀԱԾՈՆԵՐ գողացող գեներալի, ՍՏԱՀԱ’Կ

Gayane Abovyan

Արցախի ՊՆ–ն հայտնում է մարտերի ընթացքում նահատակված 28 զինծառայողների անունները

Gayane Abovyan

Պաշտոնական .Թարմացվել են Թռիչքների ցուցակը մինչև սեպտեմբերի 11-ը . մանրամասներ

Gayane Abovyan

«Խոսենք անկեղծ. Սերժ Սարգսյանը՝ ապրիլյան պատերազմի մասին»

Gayane Abovyan

«Կարող են լուրջ հետևանքներ լինել». С-400 համակարգերի փորձարկման մասին լուրերի ֆոնին ԱՄՆ-ն նախազգուշացում է արել Անկարային

Gayane Abovyan