Խոհանոց

Տնական բատոն 30 րոպեում. սուպերմարկետից այլևս չեմ գնում

Բաղադրիչները՝

  • 250 գ. ալյուր
  • 6 գ. չոր խմորիչ
  • 4 գ. աղ
  • 30 գ. կարագ կամ մարգարին
  • 100 մլ կաթ
  • 50 մլ ջուր

Վրան քսելու համար՝

  • 1 ձվի դեղնուց
  • 5 գ. կաթ

Պատրաստումը՝

1. Խառնիր բոլոր չոր բաղադրիչները, ավելացրու մարգարինը, կաթը և ջուրը:

2. Խմոր հունցիր: Խմորը դիր մի քիչ բուսական յուղով պատված ամանի մեջ, ծածկիր թաղանթով և դիր տաք տեղ 30 րոպեով:

3. 30 րոպե անց հանիր և գնդիր: Նորից խմորով տարան թաղանթով ծածկիր և դիր տաք տեղ 1 ժամով:

4. Խմորից բատոն ձևավորիր: Աշխատանքային տարածքի վրա ալյուր ցանիր, դիր խմորը և բացիր մոտ 0,5 սմ հաստությամբ:

5. Խմորը ռուլետի պես փաթաթիր՝ ոչ շատ ամուր, բայցև բավականաչափ ամուր, որպեսզի պատրաստի բատոնի մեջ դատարկ տեղ չլինի:

6. Փաթաթելուց հետո ծայրն ինչպես հարկն է՝ ամրացրու: Բատոնը դիր թխելու թղթով ձևամանի մեջ: Ծածկիր սրբիչով և նորից թող 30 րոպեով:

7. Սուր դանակով բատոնի վրա կտրվածքներ արա: Վրան ձվի դեղնուցի և կաթի խառնուրդ քսիր:

8. Ջեռոցը նախապես տաքացրու մինչև 200 աստիճան: Բատոնը 30 րոպեով դիր ջեռոցը:

9. Պատրաստի բատոնը թող սառի ճաղավանդակի վրա: Բարի ախորժակ:

Կարդացեք նաեվ

Աղցան 5 րոպեում, շատ համեղ է ստացվում

Gayane Abovyan

Պատրաստում ենք տնական կետչուպ. պարզ, հեշտ ու համեղ

Gayane Abovyan

Շատ համեղ աղցան է ստացվում, հիանլաի համ ունի

Gayane Abovyan

Ամենահամեղ խմորի 8 բաղադրատոմս

Gayane Abovyan

Վարունգով պատրաստվող 5 ամենահամեղ աղցանները

Gayane Abovyan

Զարմացրեք ձեր սիրելիներին այս համեղ լցոնած սնկով․ Պարզապես հալչում է բերանում

Gayane Abovyan