Ժամանց

Թեստ. Համոզվա՞ծ եք, որ ճիշտ մասնագիտություն եք ընտրել

Ստուգեք Ձեզ: Ծննդյան ամսաթվով պարզեք Ձեր անձնական կոդը:

Օրինակ՝ ծննդյան ամսաթիվ 12.03.1980

12.03.1980=1+2+0+3+1+9+8+0=24=2+4=6

6 թիվը Ձեր անձնական կոդն է:

Ստացված վերջնական թվին համապատասխան՝ ստորև կարդացեք պատասխանը:

1. Ղեկավար տարբեր պաշտոններ: Ստեղծագործ մարդիկ են, առանձնանում են կազմակերպչական ունակություններով: Համապատասխանում է ակտիվ, աշխույժ աշխատանքը, որտեղ կարելի է ցուցաբերել վճռականություն, պատասխանատվություն, ներդնել նոր գաղափարներ, մտքեր և մոտեցումներ:

Մասնագիտություններ: Բանկիրներ, մենեջերներ, քարտուղարներ, բժիշկներ, պետական աշխատողներ, հասարակական գործիչներ, ոսկերիչներ, արվեստագետներ, նկարիչներ:

Նպատակ: Իրագործել սեփական պոտենցիալը:

2. Մասնագիտություններ, որոնք կապված են ուրիշների մասին հոգ տանելու հետ: Համապատասխանում է աշխատանքը սոցիալական և հասարակական ոլորտում, որտեղ կա շփում բազմաթիվ մարդկանց հետ:

Մասնագիտություններ: Բժիշկներ, սոցիալական աշխատողներ, արվեստագետներ, ճանապարհորդներ, փիլիսոփաներ, տնային տնտեսուհիներ, այգեգործներ, դերասաններ:

Նպատակ: Զգացմունքների և երևակայության զարգացում: Հայտնի և սիրված լինելու ցանկություն:

3. Կհամապատասխանի յուրաքանչյուր աշխատանք, որը պահանջում է սրամտություն և մտավոր լարվածություն:

Մասնագիտություններ: Մենեջերներ, մաքսային աշխատակիցներ, մարզիկներ, գործարարներ, լրագրողներ:

Նպատակ: Ուժն ու եռանդը ուղղել գործունեության իրականացմանը, ինչպես նաև կարիքավոր մարդկանց օգնությանն ու պաշտպանությանը:

4. Յուրաքանչյուր աշխատանք, որը պահանջում է ուշադրություն մանրունքներին, նաև պաշտպանության և վերահսկողության հետ կապված աշխատանք:

Մասնագիտություններ: Վերլուծաբաններ, լրագրողներ, ուսուցիչներ, ադմինիստրատորներ, վաճառողներ, բժիշկներ, շինարարներ:

Նպատակ: Գիտելիքների և ինֆորմացիայի կուտակում, վերլուծություն, փոխանցում:

5. Մասնագիտություններ՝ կապված տեղեկատվության միջազգային փոխանակման հետ: Աշխատանք, որտեղ Դուք կարող եք արտահայտել Ձեզ, Ձեր կազմակերպչական հմտությունները:

Մասնագիտություններ: Իրավաբաններ, գովազդային գործակալներ, ֆինանսիստներ, պետական պաշտոնյաներ, հոգեբաններ, գրողներ, էքսկուրսավարներ, թարգմանիչներ, գիտնականներ, ուսուցիչներ, ձեռնարկատերեր և մենեջերներ:

Նպատակ: Ձգտում դեպի ճշմարտությունը և ամենատարբեր երևույթների ճանաչողությունը:

6. Արվեստի բոլոր ոլորտները, մասնագիտություններ, որոնք մարդկանց հետ շփում են պահանջում: Աշխատանք՝ կապված ուսումնական հաստատությունների և հասարակական կազմակերպություններ հետ:

Մասնագիտություններ: Կոսմետոլոգներ, դիզայներներ, դիվանագետներ, իրավաբաններ, բժիշկներ, լուսանկարիչներ, երաժիշտներ, նկարիչներ, գրողներ, արվեստագետներ, ոսկերիչներ:

Նպատակ: Աշխարհին գեղեցկություն, և ներդաշնակություն պարգևել:

7. Բոլոր պատասխանատու պաշտոնները և աշխատանք հանրային ոլորտում: Մասնագիտություններ, որոնք պահանջում կենտրոնացում, համբերատարություն և մեծ դիմացկունություն:

Մասնագիտություններ: Խորհրդատուներ, ոճաբաններ, շինարարներ, իրավաբաններ, հոգեբաններ, վաճառողներ, բանկային աշխատակիցներ, այգեգործներ, հանքագործներ, ադմինիստրատորներ, բժիշկներ, պատմաբաններ:

Նպատակ: Ինքնուրույնություն և անկախություն ձեռք բերելու համար անձնային գծերի զարգացում, ճշմարտությունը բացահայտելու ունակություն:

8. Մասնագիտություններ, որոնք պահանջում են ստեղծագործական հմտություններ և սրամտություն: Գործունեության բոլոր ոլորտներում ունեն կառավարչի տաղանդ, ակտիվ դրսևորվում են հիմնականում բիզնեսի և ֆինանսական գործունեության ոլորտում:

Մասնագիտություններ: Ֆինանսիստներ, գյուտարարներ, ատոմային էներգետիկայի ոլորտում փորձագետներ, սոցիալական աշխատողներ, վարորդներ, մեխանիկներ, ինժեներներ, ուսուցիչներ, պարողներ, բժիշկներ:

Նպատակ: Ժողովրդավարություն, ազատություն և մարդու իրավունքների պաշտպանություն:

9. Ցանկացած գործունեություն, որը պահանջում է բարձր ինտուիցիան և երևակայություն: Աշխատանք, որտեղ հնարավորություն կունենաք ցույց տալու սեփական կարողությունները, գիտելիքները, որտեղ կարող եք կիսվել գիտելիքներով, դրանք օգտագործել ի շահ ուրիշների:

Մասնագիտություններ: Դեղագործներ, քիմիկոսներ, գիտնականներ, երաժիշտներ, բանաստեղծներ, դերասաններ, հոգեբաններ, իրավաբաններ:

Նպատակ: Իրական հոգևոր ներդաշնակության և սեփական «ես»-ի ձեռքբերում:

Հ.Գ. Եթե Ձեզ մոտ երկնիշ թիվ է ստացվել, ապա պետք է գումարեք դրանք և մեկ թիվ ստանաք:

Օրինակ՝ 10=1+0=1

Կարդացեք նաեվ

Այս թեստը կբացահայտի, թե ինչ են իրականում մարդիկ մտածում ձեր մասին, սակայն չեն ասում

Gayane Abovyan

Ունենք 403 ծանր և 94 ծայրահեղ ծանր պացիենտ. նախարարը թվեր հայտնեց

Gayane Abovyan

Այս ամիս ձեր ամենամեծ անհանգստությունը կարող է կապված լինել ձեր կարիերայի խնդիրների հետ

Gayane Abovyan

Աստղագուշակ հունիսի 29-ի համար

Gayane Abovyan

Ընտրեք մեկը գույնզգույն պատկերներից և ստացեք ձեր ուղերձը

Gayane Abovyan

ՍԵՊՏԵՄԲԵՐ ամսվա աստղագուշակ՝ կենդանակերպի բոլոր նշանների համար

Gayane Abovyan