Շոու-բիզնես

Քիմ Քարդաշյանին «զզվելի հայ» անվանած թուրք երգչի դեմ քրգործ է հարուցվել

Վերջին շրջանում թուրքական սոցցանցերում հայտնի դարձած երգիչ Մուրադ Օվյուչն իր ինստագրամյան սթորի բաժնում անդրադառնալով Քիմ Քարդաշյանի Հայոց ցեղասպանության մասին հրապարակումներին, վերջինիս «զզվելի հայ» էր անվանել և հայհոյանք հնչեցրել նրա հասցեին։ 

Նշենք, որ Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցին ընդառաջ Քիմ Քարդաշյանն իր թվիթերյան էջում գրել էր. «Այսօր լրանում է Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցը, և ես հպարտ եմ, որ ԱՄՆ-ն ճանաչել է այն»: Սրան զուգընթաց Քիմն իր ինստագրամի սթորիներ բաժնում հրապարակել էր ցեղասպանությանը վերաբերող մի շարք լուսանկարներ:

Ստամբուլի Բեյլօղլուի թաղական խորհրդի ատենապետ, պոլսահայ իրավաբան Սիմոն Չեքեմն Օվյուչի դեմ հայց է ներկայացրել Ստամբուլի դատախազություն՝ Քիմ Քարդաշյանին ուղղված հրապարակման մեջ հայերին վիրավորանք հնչեցնելու համար։ Դատախազությունը Չեքեմի բողոքի հիման վրա հետաքննություն է սկսել։

Օվյուչը խոստովանական ցուցմունքի ժամանակ իր մեղքը չի ընդունել՝ պատճառաբանելով, որ իր խոսքերը պատասխան են Քիմ Քարդաշյանին։

Նա նշել է, որ իր խոսքերն ուղղված են եղել Քիմ Քարդաշյան անունով ԱՄՆ քաղաքացուն և «օսմանցիներին թշնամի հայերին»։

«Այդպես եմ պատասխանել, քանի որ նա նսեմացրել էր մեր արժեքները»,-ասել է նա։

Օվյուչը պնդել է, որ իր հրապարակումը չի վերաբերում Թուրքիայի Հանրապետության հայ քաղաքացիներին և հավելել, որ ինքը 5-6 տարի է իր երկրի հայ քաղաքացիներին և հայկական կազմակերպություններին «օգնություն է տրամադրում»։

Նրա դեմ մեղադրանք է առաջադրվել հասարակության մեջ խտրականություն դնելու, ժողովրդի մեջ թշնամանք սերմանելու, վիրավորանք հնչեցնելու և սպառնալիք տարածելու հոդվածների հատկանիշներով։

Հիշեցնենք, որ Օվյուչը սոցցանցում գրել էր․ «Դուք՝ հայերդ զզվելի եք։ Դու ո՞վ ես, որ իմ օսմանցի մեծերին բարբարոս անվանես»։

Կարդացեք նաեվ

Վարդուհի Վարդանյանի որդու հարսնացուի հուզիչ պարը

Gayane Abovyan

Կնոջ խոստովանությունն ու Գարիկ Սեփխանյանի հումորը Գոռ Հակոբյանի 33-ամյակին

Gayane Abovyan

Աննա Թովմասյանը ցույց է տվել իրենց մոսկովյան առօրյան

Gayane Abovyan

Շատ երկար դադարից հետո Արմինկան հարսի շորով է բեմ բարձրացել (լուսանկարներ)

Gayane Abovyan

Համակերպվեք, երբ տղամարդիկ դավաճանում են Ձեզ, քանի որ չկա չդավաճանող տղամարդ․ Անահիտ Սիմոնյանի խորհուրդը կանանց

Gayane Abovyan

Անհավանական է․ տեսեք, թե ում է նման Արփի Գաբրիելյանի որդին

Gayane Abovyan