Խոհանոց

Տնային պայմաններում պատրաստում ենք չիփսեր.ստացվում է շատ համեղ և կարևորը՝ այսպես պատրաստելով վնասակար չէ

Տնային պայմաններում պատրաստում ենք չիփսեր.ստացվում է շատ համեղ և կարևորը՝ այսպես պատրաստելով վնասակար չէ:

Բաղադրիչներ

  • կարտոֆիլ — 3 հատ (միջին չափսի)
  • կանաչի — 150 գ (չորացրած)
  • ձիթայուղ — 200 գ
  • աղ — ըստ ճաշակի

Պատրաստման եղանակը

Լվանում ենք կարտոֆիլը, մաքրում և կտրատում բարակ շերտերով:

Առանձին ամանի մեջ լցնում ենք սառցե խորանարդիկներով սառը ջուր, ապա ավելացնում շերտերով կտրատված կարտոֆիլը և թողնում այդպես 10 րոպե:

Շարում ենք կարտոֆիլը մաքուր սրբիչի վրա և չորացնում:

Նախապես պերգամենտային թղթով պատված տապակի վրա մի փոքր ձիթայուղ ենք լցնում, շարում կարտոֆիլը, համեմում չորացրած կանաչիով, աղով և տեղադրում նախապես 200 աստիճան տաքացրած ջեռոցի մեջ :

Թողնում ենք՝ կարտոֆիլը եփվի 10-15 րոպե և թեթևակի կարմրի:
Եվ ահա, համեղ չիպսերը պատրաստ են:

Այս հիանալի խրթխրթան կարտոֆիլային չիպսը կարելի է մատուցել որպես նախուտեստ երեկույթների ժամանակ։

Կարդացեք նաեվ

Սմբուկով պատրաստում ենք շատ համեղ և արագ պատրաստվող նախուտեստ

Gayane Abovyan

Շատ համեղ աղցան, որ ձեզ հաստատ դուր կգա

Gayane Abovyan

Չափազանց համեղ ջեռեփուկ․ Ձեր հյուրերն ուղղակի ուրիշ ոչինչի ուշադրություն չեն դարձնի․

Gayane Abovyan

Ամեն օր ընթրիքին այս համեղ ռուլետը պատրաստում եմ․ Այն շատ օգտակար է, համեղ և յուրահատուկ

Gayane Abovyan

Շատ համեղ աղցան, հիանալի է ստացվում

Gayane Abovyan

Համեղ և կշտացնող հիանալի նախաճաշ է

Gayane Abovyan