Առողջություն

Ալոեի բուժական հատկությունները և հակացուցումները

Հալվեն (ալոե) կակտուս է, որը կա գրեթե յուրաքանչյուր տանը: Այս բույսը բավականին յուրահատուկ է, նրա կազմում կան շատ օգտակար տարրեր: Օգտագործելով հալվե և նրա բուժիչ հատկությունները՝ պետք չէ մոռանալ նաև հակացուցումների մասին:Հալվե. բուժական հատկությունները
Ալոեի օգտակար հատկությունների մասին կարելի է հանդիպել դեռևս Ավիցեննայի, Հիպոկրատի, Ցելսիուսի գրվածքներում:


Բույսը ունի հզոր հակաբորբոքային և հակաբակտերիալ հատկանիշներ: Դրա միջոցով կարելի է պայքարել տուբերկուլյոզի և կոկկային բակտերիաների, վիրուսների դեմ: Օգնում է վերացնել դիֆտերիայի և դիզենտերիայի ձողիկները:
Հին հռոմեացիները և հույները հալվեի օգնությամբ ամրապնդել են իմունիտետը երկար արշավների ժամանակ. բույսը զինվորներին տալիս էր էներգիա, քաջություն:

Ապացուցված է ալոեի արդյունավետությունը հետևյալ հիվանդությունների դեպքում.
ճառագայթահարում;
շնչառության օրգանների և փոքր կոնքի բորբոքման օջախներ;
աչքի հիվանդություններ՝ կոնյուկտիվիտ, զարգացող կարճատեսություն, ոսպնյակի խամրում;
վերքեր, այրվածքներ, մաշկաային խնդիրներ. արագացնում է մաշկի վերականգնումը;
պաշտպանական գործառույթների նվազեցում. ուժեղ բնական իմունոխթանիչ;
աղիքների ոչ կանոնավոր արտազատում, բորբոքումներ, գաստրիտ, պանկրեատիտ:
Փոքր քանակով հալվե ընդունելը նպաստում է մարսողության բարելավմանը, լեղու արտադրությանը:Ինչպես ճիշտ պատրաստել հյութը
Բուժիչ հատկություններ ունեն հասուն բույսերը, որոնց տարիքը չորս տարուց ավելի է:

Կտրել ստորին, հաստ տերևները, լվալ, փաթաթել թղթով:
Դնել հումքը սառնարան 12 ժամով:
Մանրացնել մսաղացով, քամել հյութը:
Տերեւները, որոնք արդեն <<կոփված>> են ցրտից, կարելի է օգտագործել 14 օր:

Ծանր հիվանդությունից հետո օրգանիզմը վերականգնելու համար կարելի է պատրաստել հետևյալ բուժիչ թուրմը.

ալոեի թարմ հյութ – 150 մլ;
բնական հեղուկ մեղր – 270 մլ;
թունդ կարմիր գինի – 330 մլ:
Բոլոր բաղադրիչները խառնել, թողնել 5 օր: Ընդունել օրական առնվազն 3 անգամ 15 մլ:

Մաշկի համար

Կոսմետոլոգիական պատրաստուկները, որոնք պարունակում են ալոե վերա, հարմար են մաշկի բոլոր տեսակների համար: Նրանք սնուցում են բջիջները, պաշտպանում են դրանք բացասական արտաքին գործոններից, դարձնում են պիգմենտային բծերը ավելի քիչ տեսանելի։
Կարևոր է. շարունակական օգտագործման դեպքում վերանում են թարախային պզուկները, էկզեման և փսորիազը:

Չոր մաշկը խոնավեցնելու համար անհրաժեշտ է խառնել 10-ական մլ ալոեի հյութ, մեղր և գլիցերին: Ավելացնել 35 գ վարսակի ալյուր, բացել ջրով, մինչև դառնա թանձր խմոր: Թողնել դիմակը 10 րոպե, ինչից հետո հաստ շերտով քսել չոր, գրգռված մաշկին: Դիմակը կարելի է լվալ կես ժամ անց: Օգտագործել դիմակը կարելի է շաբաթը երեք անգամ։

Ծերացման գործընթացը դանդաղեցնելու և խորը կնճիռները հարթեցնելու համար անհրաժեշտ է խառնել 35 գ մեղրը 12 մլ ալոեի հյութի հետ: Դիմակը կարելի է լվանալ 45 րոպե անց:
Հակացուցումներ
Ալոեի հիմքով դեղերի անգրագետ օգտագործման արդյունքում կարելի է լուրջ վնաս հասցնել առողջությանը: Ինչպես ցանկացած դեղորայք, այնպես էլ ալոեի հիմքով միջոցները ունեն հակացուցումներ։

Հալվե կիրառել չի կարելի.

ստամոքսի և աղիների հիվանդությունների սրացման շրջանում;
սրտի և անոթների հետ կապված խնդիրների դեպքում;
ուղեղի բորբոքային գործընթացների ժամանակ:
Չի կարելի հալվե օգտագործել հղի և կերակրող կանանց. բույսը ազդում է արգանդի հարթ մկանների վրա: Դաշտանի ժամանակ ալոե պարունակող դեղամիջոցները կարող են առաջացնել ուժեղ արյունահոսություն: Երբեմն ալոեն առաջացնում է կանանց ցիկլի երկար խախտում. դաշտանային արտադրությունը անհետանում է:

Հալվեի հյութին զգույշ պետք է մոտենան հիվանդ ենթաստամոքսային գեղձ, լեղապարկ ունեցող մարդիկ: Հեմորոյի և արգանդային արյունահոսության առկայության դեպքում նույնպես ալոեի հիմքով դեղերի օգտագործումը արգելվում է:

Խորհուրդ չի տրվում օգտագործել ալոեով դեղեր անմիջապես քնելուց առաջ: Քանի որ այն ունի առույգացնող ազդեցություն, կարող է զգալիորեն վատացնել գիշերային հանգիստը:

Ալոեն դասվում է ալերգիկ ռեակցիաներ առաջացնող բույսերի շարքին:

Հալվեն օգտագործվում է ոչ միայն բժշկության և կոսմետոլոգիայի շրջանակներում: Կան բազմաթիվ խոհարարական բաղադրատոմսեր, որտեղ օգտագործվում են ալոեի տերևներ: Աղցանների մեջ կարելի է ավելացնել գազար, խնձոր, մեղր: Ուտեստները ստացվում են ոչ միայն համեղ, դիետիկ, այլև զգալիորեն ամրապնդում են օրգանիզմի պաշտպանիչ գործառույթները:

Կարդացեք նաեվ

Ինչպես լրացնել D վիտամինի պակասը օրգանիզմում

Gayane Abovyan

Խմեք այս ըմպելիքից օրական մեկ բաժակ՝ նախաճաշից առաջ . այն համարվում է մի շարք հիվանդությունների թշնամին

Gayane Abovyan

Առո՞ղջ են արդյnք ձեր մազերը. uտnւգեք մեկ վայրկյանում

Gayane Abovyan

Ինչպե՞ս հասկանալ, որ վարակվել ես կորոնավիրուսով։ Ներկայացնում ենք կորոնավիրուսի ախտանշանները

Gayane Abovyan

Ես միշտ հավաքում եմ նռան կեղևը և պահում, երբեք աղբը չեմ գցում. պարտադիր իմացեք, թե դրանով ինչ կարելի է անել

Gayane Abovyan

Ճիճվակրություն. Ախտանշանները և ժողովրդական բժշկության միջոցները

Gayane Abovyan