Շոու-բիզնես

«Կնշանվենք եւ կամուսնանանք». Դիանա Տոնոյանն՝ իր եւ Բեն Ավետիսյանի ծրագրերի մասին

Դիանա Տոնոյանը հունիսի 5-ին դարձել է 22 տարեկան: Ծննդյան տարեդարձի կապացությամբ դիմահարդարին առաջինը սիրելին՝ դերասան Բեն Ավետիսյանն է շնորհավորել: BRAVO.am-ին Դիանան խոստովանել է, որ այս տարի պատրաստվում են օրինականացնել հարաբերությունները:



«Կեսգիշերին ընկերներս մեր ամառանոց էին եկել ու ինձ անակնկալի բերել: Կխոստովանեմ՝ անսպասելի էր, շատ ուրախացա: Բենն ինձ համար շատ թանկ նվեր էր պատրաստել, իսկ թե ինչ՝ չեմ բարձրաձայնի: Քանի որ այս շրջանում մարդաշատ խնջույքներն արգելվում են, օրս ընտանիքիս հետ եմ անցկացրել, միասին ընթրել ենք: Ամենահիշարժան տարեդարձս 2018 թվականին է եղել, այդ օրը երբեք չեմ մոռանա. եղբայրս ծնվեց»,- պատմել է հոբելյարը:

Դիանա Տոնոյանը եւ Բեն Ավետիսյանը


Համավարակի պատճառով օրերը միապաղաղ են անցում.«Ինչպես բոլոր դիմահարդարների, ինձ համար էլ աշխատանքային պասիվ շրջան է: Նոր մի շարք գաղափարներ ունեմ, հուսով եմ՝ ամեն բան շուտ կկարգավորվի, եւ կանցնենք մեր գործին: Չեմ ուզում իրադարձություններից առաջ ընկնել, բայց անձնական կյանքում էլ են փոփոխություններ սպասվում. եթե ամեն ինչ լավ լինի, կնշանվենք եւ կամուսնանաք: Շատ փակագծեր դեռ չեմ ցանկանում բացել, ժամանակը ցույց կտա»,- եզրափակել է նա:

Կարդացեք նաեվ

Արամեն ու Աննա Թովմասյանը՝ ծիրանային տարօրինակ տեսանյութում

Gayane Abovyan

Հայտնի է Լիլիթ Հովհաննիսյանի անհետացման պատճառը. երգչուհին հղի է

Gayane Abovyan

Իմ տաղանդավոր աղջիկ․ Նունե Եսայանը ցույց է տվել, թե ինչ արվեստով է զբաղվում իր դուստրը

Gayane Abovyan

Երգչուհի Սոնան լրիվ կորցրել է իրեն. տեսեք՝ ինչքան է ուռացրել պռոշները

Gayane Abovyan

Գևորգ Գրիգորյանն 1-ին անգամ`կրկին ամուսնանալու մասին.ո՞վ է աղջիկը,ում սերը նրան հետ բերեց պատերազմից

Gayane Abovyan

Նայեք և զարմացեք, թե ինչ տեսք ունի Լուսինե Թովմասյանն առանց դիմահարդարման

Gayane Abovyan