Խոհանոց

Գազարով և հավով աղցան

Շատերս հաճախ թերագնահատում ենք գազարը, համարելով, որ այն կարելի է և չօգտագործել։ Սակայն պետք չէ մոռանալ, որ այս բանջարեղեբը օգտակար է բոլորին և մեծ քանակությամբ վիտամիններ է պարունակում։ Իսկ տեսողության վրա գազարի դրական ազդեցության մասին վաղուց է հայտնի։

Այսօր Positive-ը առաջարկում է գազարով և հավով մի շատ համեղ աղցան պատրաստել։

Անհրաժեշտ բաղադրիչներ

  • 250 գր․ հավի փափկամիս
  • 100 գրամ կաղամբ
  • 1 գազար
  • 1 բուլղարական պղպեղ
  • 60 մլ բուսայուղ
  • 20 մլ սոյայի սոուս
  • 5 մլ լիմոնի հյութ
  • 1 թ․գ․ շաքարավազ
  • 1 թ․գ․ կարմիր պղպեղ
  • 0,5 թ․գ․ աղացած համեմի սերմ
  • Աղ, պղպեղ՝ ըստ ճաշակի

Պատրաստման եղանակը

1. Խառնեք 20 գրամ բուսայուղը, համեմի սերմը, կարմիր, սև պղպեղը, աղը։ Այս խառնուրդը քսեք փափկամսին։

2. Տապակի մեջ փայլաթիթեղ փռեք և վրան դրեք հավի փափկամիսը։ Ջեռոցը 200 աստիճան տաքացրեք և եփեք 30 րոպե։

3. Գազարը քերիչով անցկացրեք, կաղամբը բարակ կտրատեք, կտրեք պղպեղն ու սառած հավի միսը։

4. Բոլոր բաղադրիչներն իրար միացրեք և վրան լցրեք մնացած բուսայուղով, սոյայի սոուսով, լիմոնի հյութով, շաքարավազով, աղով և պղպեղով պատրաստված սոուսը։

Կարդացեք նաեվ

ՄԱՐԻՆԱՑՎԱԾ ԾԱՂԿԱԿԱՂԱՄԲ

Gayane Abovyan

Եթե ուզում եք պատրաստել համեղ աղցան, որը նորություն կլինի բոլորի համար, խնդրեմ, ահա բաղադրատոմսը

Gayane Abovyan

Սմբուկ և բուլղարական պղպեղ, անմահական համ ունի

Gayane Abovyan

Չամիչը և ջուրը փոշեկուլի պես մաքրում են լյարդը, ահա թե ինչ է պետք անել

Gayane Abovyan

Համեղ ու ախորժելի, հիանալի բաղադրատոմս է

Gayane Abovyan

Շատ համեղ 3 բաղադրատոմս միանգամից մի տեղում

Gayane Abovyan