Հասարակություն

Ավտոմեքենաների առևտուրը կանգնած է. ինչ է կատարվում ավտոշուկայում. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Հայաստանում այս տարվա հունվար-ապրիլին ավտոմեքենաների առևտրի ծավալը կազմել է 26 մլրդ 923 մլն 600 դրամ: Ըստ ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ այն 5.9 տոկոսով պակասել է: Հայաստանի ավտոմեքենաների ամենամեծ շուկայում, ինչպես ասում են, առևտուրը կանգնած է:

Պատճառը ոչ միայն աշխարհը փոթորկած կորոնավիրուսն է ու դրա պատճառով հայտարարված արտակարգ դրությունը, այլև այն է, որ ավտոմեքենաների հնարավոր գնորդները՝ ղազախները, այս տարեսկզբից ավտոշուկա ոտք չեն դրել:
Կհիշեք՝ ղազախական կողմը լուրջ խնդիրներ է ստեղծել ավտոմեքենաներ վաճառող հայաստանցիների համար: Պարզվել է, որ հայերն իրավունք չունեին Ղազախստանին մեքենաներ վաճառել ԵՏՄ մուտք գործելուց հետո՝ անցումային ժամանակահատվածում, դրանք պետք է օգտագործվեին միայն Հայաստանում մշտապես բնակվող ՀՀ քաղաքացիների կողմից: Ըստ երևույթին, շատ ղազախներ սա պարզապես չեն իմացել մեքենան գնելիս: Բացի այս, Հայաստանում այս տարվա հունվար-ապրիլին առևտրի շրջանառությունը, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, պակասել է 8.6 տոկոսով: «Ժողովուրդ» օրաթերթը ՀՀ վիճակագրական կոմիտեից տեղեկացավ, որ այս տարվա հունվար-ապրիլին մանրածախ առևտրի շրջանառությունը ևս նվազել է՝ կազմելով 10.1 տոկոս: Իսկ, ահա մեծածախ առևտրի շրջանառությունն այս տարվա 4 ամիսներին պակասել է 7.3 տոկոսով: Բայց, ըստ մասնագետների, այս ցուցանիշները սպասելի էին, քանի որ Հայաստանում վերջին մի քանի ամիսներին լարված է. կորոնավիրուսի պատճառով հայտարարված արտակարգ դրությունը չի կարող չազդել առևտրի և բիզնեսի վրա»:

Կարդացեք նաեվ

Արցախի միջազգային ճանաչումը դառնում է բացարձակ անհրաժեշտություն, և դրա համար կան անվիճելի փաստարկներ. Փաշինյան

Gayane Abovyan

Առանց արտասվելու անհնար է նայել.պատերազմում զոհված հերոսի փոքրիկ աղջիկը խունկ է գցում հոր գերեզմանին

Gayane Abovyan

Մեր ընտանիքը 100 միլիոն դրամ գումար է փոխանցում այս պահին խաղաղություն պարտադրող Հայոց անպարտ բանակի կարիքների համար բացված հաշվեհամարին. Խաչատուր Սուքիասյան

Gayane Abovyan

Իրանի նախագահը մտահոգություն է հայտնել երկրի սահմանների մոտ ահաբեկիչների առկայության կապակցությամբ

Gayane Abovyan

Ունենք կորոնավիրուսով վարակման 662 նոր դեպք, 448 հիվանդ առողջացել է

Gayane Abovyan

Նախարարի հրամանը՝ արձակուրդների և ուսումնական տարվա ավարտի ժամկետների վերաբերյալ․ վերջին փոփոխությունները

Gayane Abovyan