Շոու-բիզնես

Հնդկական խոհանոցի հետաքրքիր ուտեստի բաղադրատոմս` Սիլվի Բարկովայից

Դերասանուհի Սիլվի Բարկովան օր օրի կտարելագործում է հնդկական խոհանոցի մասին իր գիտելիքները, որոնք արդեն կիրառում է նաեւ պրակտիկորեն: Սիլվին հաճախ իր հետեւորդներին պատմում է իր հնդկական առօրյայի ու ամուսնու սիրելի ուտեստների մասին:

NEWS.am STYLE-ը Հնդկաստանում բնակվող հայ դերասանուհու հետ զրուցել է տեղի խոհանոցին հարմարվելու, այն յուրացնելու եւ իր նախընտրած ուտեստների մասին: Իսկ որպես բոնուս` Սիլվին հատուկ մեր ընթերցողների համար ներկայացրել է սպիտակաձավարով պատրաստվող բաղդրատոմս, որն ըստ դերասանուհու` թեեւ անսովոր կարող է թվալ, շատ համեղ է:

Դերասանուհին ասում է` ամուսնությունից մեկ շաբաթ անց է սկսել պատրաստել հնդկական ուտեստներ.

«Սկզբում դրանք ինձ այդքան էլ դուր չէին գալիս, քանի որ համերը շատ խորթ էին ինձ համար, բացի այդ` շատ կծու էին: Այնուամենայնիվ, կային որոշ ուտեստներ, որոնք հավանում էի: Իսկ հիմա սիրածս ուտեստների ցուցակը բավական մեծացել է, ու դրանք շատ հաճախ եմ պատրաստում: Այդ բաղադրատոմսերն, ի դեպ, արդեն տեղադրում եմ նաեւ YouTube-ի իմ էջում, այդպիսով` դրանց պատրաստման եղանակը ցուցադրում եմ այն հետեւորդներիս, որոնք հետաքրքրված են հնդկական խոհանոցով»:

Սիլվին հիմա ավելի հաճախ հենց հնդկական խոհանոցի ուտեստներ է պատրատում, քանի որ ամուսինն իրենց ազգային կերակուրների մեծ սիրահար է, թեեւ նրա համար պարբերաբար բացահայտում է նաեւ հայկական խոհանոցը, իսկ բաղադրատոմսերին ծանոթացել է սկեսրոջ օգնությամբ:

Մեր ընթերցողներին Սիլվին ներկայացնում է մի բաղադրատոմս, որն ըստ նրա` շատ հեշտ է պատրաստվում, իսկ բաղադրիչները հասանելի են նաեւ հայկական մթերային խանութներում:

Ներկայացված ուտեստը համարվում է նախաճաշ, այն պատրաստվում է սպիտակաձավարով, սակայն տարբերվում է մեզ ծանոթ սպիտակաձավարով ու կաթով պատրաստվող շիլայից:

Պատրաստման համար անհրաժեշտ է 130 գրամ սպիտակաձավար, ոլոռ, համեմ, աղ` ըստ ճաշակի, կես թեյի գդալ շաքարավազ, մանանեխի հատիկեր, քարիի տերեւներ, 2 գլուխ սոխ, բոված գետնանուշ, կծու ծիծակ` ըստ ցանկության:

«Սկզբում պետք է բովել սպիտակաձավարը, մինչեւ այն կդառնա ոսկեգույն: Այնուհետեւ առանձին թավայի մեջ լցրեք ձիթայուղը, մի փոքր տաքանալուց հետո ավելացրեք մանանեխի հատիկները (կես թեյի գդալ), որից հետո ավելացրեք ոլոռը (չափեք մեկ ճաշի գդալով): Պետք չէ տապակել շատ բարձր կրակի վրա, որպեսզի ուտեստը չայրվի: Տապակելու ընթացքում պետք է ավելացնել նաեւ քարիի տերեւներն ու սոխը: Այս զանգվածը պետք է լավ խառնել ու սպասել մինչեւ սոխը կփոխի իր գույնը, որից հետո ավելացնում ենք 3 բաժակ ջուր ու  թողնում, մինչեւ հասնի եռման: Դրանից հետո ավելացնում ենք սպիտակաձավարը, իսկ վերջում արդեն՝ կանաչին ու գետնանուշը: Չմոռանաք եփելու ընթացքում համեմել աղով ու շաքարավազով: Եթե կծվի սիրահար եք, ավելացրեք նաեւ կծու ծիծակ: Հնդկաստանում մարդիկ հիմնականում կծու ուտեստների սիրահար են, դրա համար մեծ մասը պատրաստում է ծիծակով: Հուսով եմ` կհավանեք: Բարի ախորժակ»:

Նյութի աղբյուրnews.am

Կարդացեք նաեվ

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Երբ կնոջս գրում են՝ երեխեքին կմորթենք, բա ես չասեմ…. .Գնել Սարգսյանը՝ Փաշինյանին աջակցելու մասին

Gayane Abovyan

Տեսեք թե ինչպիսի փորձության է ենթարկվել Սիլվա Հակոբյանը

Gayane Abovyan

Ռոբերտ Դանիելյանը սիրո առաջարկություն է արել

Gayane Abovyan

Իրինա Հարությունյանը տեսահոլովակի նկարահանումների և առաջիկայում սպասվելիքի մասին

Gayane Abovyan

Քիմ Քարդաշյանն ամբողջովին մերկացել է ու շատ սեքսուալ սեղմել կուրծքը

Gayane Abovyan

Իվետա Մուկուչյանը` Զինվորի տանը

Gayane Abovyan