Խոհանոց

Շոկոլադե տորթ պաղպաղակ

Բաղադրիչներ

Պատրաստման եղանակ

  1. Շոկոլադը գոլորշու վրա հալեցնում ենք և հովացնում՝ հասցնելով սենյակային ջերմաստիճանի:
    Ալյուրը, կակաոն, աղն ու փխրեցուցիչն անցկացնում ենք մաղով, այնուհետև ավելացնում ենք 400 գր շաքարավազն ու խառնում ենք:
    shokolade-tort-paghpaghak
  2. Մեկ այլ ամանի մեջ հարում ենք ձվերը, վանիլինն ու բուսայուղը: Այնուհետև ավելացնում ենք չոր բաղադրիչներով խառնուրդն ու շոկոլադը և լավ խառնում ենք:
    shokolade-tort-paghpaghak
  3. Բիսկվիթը լցնում ենք փայլաթիթեղապատ ձևամանի մեջ և թխում նախօրոք 170-180 աստիճան տաքացրած ջեռոցում 20-25 րոպե:
    Բիսկվիթը 3 ուղղանկյունների ենք բաժանում: Ավելորդ փշրանքները դեն չենք նետում:
    shokolade-tort-paghpaghak
  4. Անուհետև սառնարանից հանում ենք պաղպաղակն ու թողնում ենք մի փոքր հալչի:
    Փոքր ուղղանկյուն ձևամանը ծածկում ենք պոլիէթիլենային թաղանթով: Դնում ենք առաջին բիսկվիթը, վրան 1 կգ պաղպաղակ լցնում ու տարածում:
    shokolade-tort-paghpaghak
  5. Դնում ենք բիսկվիթի երկրորդ շերտը և կրկին վրան 1 կգ պաղպաղակ տարածում: Նույն կերպ վարվում ենք վերջին բիսկվիթի և մնացած 1 կգ պաղպաղակի հետ: Բիսկվիթների փշրանքները լցնում ենք պաղպաղակի վրա՝ ևս մեկ շերտ ձևավորելով: Ձևամանը ծածկում ենք պոլիէթիլենային թաղանթով և 2-3 ժամով տեղափոխում սառնարան:
    Մոտ 2-3 ժամ անց պատրաստում ենք ջնարակը: 500 գր շոկոլադը լցնում ենք կաթսայի մեջ և 250 մլ սերուցքի հետ մարմանդ կրակին տաքացնում ենք՝ անընդհատ խառնելով, որպեսզի համասեռ զանգված ստանանք:
    shokolade-tort-paghpaghak
  6. Այս ամենից հետո տորթը հանում ենք սառցախցիկից և պոլիէթիլենային թաղանթից բռնելով՝ ազատում ձևամանից: Շատ արագ լցնում ենք ջնարակի առաջին շերտը և 15-20 րոպեով տորթը տեղափոխում սառցախցիկ:
    Այնուհետև հանում ենք սառցախցիկից և ծածկում գանաշի երկրորդ շերտով (եթե այս ընթացքում գանաշը հասցրել է պնդանալ, մի փոքր տաքացնում ենք և կրկին հասցնում սենյակային ջերմաստիճանի):
    shokolade-tort-paghpaghak
  7. Տեղափոխում ենք սառցախցիկ: Ահա և վերջ: Տորթ-պաղպաղակը պատրաստ է:
  8. Շոկոլադե տորթ պաղպաղակ, որը հալչում է բերանում 🙂

Կարդացեք նաեվ

Հիանալի ուտեստ,որը շատ հարմար է նախաճաշին,ճաշին,ընթրիքին և նույնիսկ հյուրերի դեպքում..Անպայման դիտեք և կիրառեք

Gayane Abovyan

Կարտոֆիլ Ֆրի և Թարմ Կաղամբով աղցան

Gayane Abovyan

Կարմիր Պղպեղի Մածուկ – Red Pepper Paste Recipe – Հեղինե – Heghineh Cooking Show

Gayane Abovyan

Յուրահատուկ Սմբուկով ուտեստ․ Սմբուկը վայելելու նոր տարբերակ

Gayane Abovyan

Այս հրաշալի,հեշտ և պարզ բաղադրատոմսով,պատրաստում ենք անչափ համեղ զատկական փլոֆ՝ չամիչով և ընդեղենով

Gayane Abovyan

Զարմացրեք հյուրերին այս համեղ աղցանով, վրացական հիանալի բաղադրատոմս տոնական սեղանի համար

Gayane Abovyan