Խոհանոց

Ելակով դայքիրի

Բաղադրիչներ

Պատրաստման եղանակ

  1. Ելակը նախապես տեղափոխում ենք սառցարան 1ժամով, որպեսզի սառչի:
    elakov-daiqiri-2
  2. Կաթսայի մեջ ենք լցնում ջուրն ու շաքարավազը, ապա դնում թույլ կրակի վրա: Գդալով խառնում ենք, որպեսզի շաքարավազը լուծվի, ապա անմիջապես հանում կրակի վրայից և թողնում օշարակը հովանա:
  3. Քամում ենք կես լայմի հյութը: Բլենդերի մեջ ենք լցնում սառեցված ելակը, օշարակը, ռոմը և լայմի հյութը:
    elakov-daiqiri-3
  4. Հարում ենք մինչև միատարր զանգվածի առաջացումը: Եվ ահա դայքիրին պատրաստ է:
  5. Առանձին ափսեների մեջ ենք լցնում մի քիչ ջուր կամ ռոմ և շաքարավազ: Բաժակը ծայրի մասով ընկղմում ենք ջրով կամ ռոմով լցված ափսեի մեջ, ապա շաքարավազով ափսեի մեջ, որի հետևանքով բաժակի ծայրի մասում ստանում ենք շաքարավազով գեղեցիկ օղակ:
    Դայքիրին լցնում ենք բաժակների մեջ, ձևավորում անանուխի տերևներով և մատուցում:

Այս կոկտեյլի առավելությունն այն է, որ կարելի է անվերջ փորձարկել տարբեր մրգային հյութերով:

—–

Մի փոքր պատմություն:

Դայքիրի կոկտեյլը նույն գրոգն է: Այն հորինել են բրիտանացի նավաստիները՝ 18-րդ դարի կեսերին: Դաժան ծովային պայմաններում գրոգը հանդիսանում էր ոչ այլ ինչ, քան կենդանի մնալու գրավական: Բանն այն է, որ ռոմի սպիրտային բաղադրիչը և լայմի վիտամին C-ն միակ կանխարգելիչ միջոցն էին այն ժամանակ տարածված մի շարք հիվանդությունների դեմ:

Ավելի ուշ կոկտեյլը բարեհաջող մոռացվեց, քանի որ արևադարձային պայմաններում ըմպելի ջուրն արագ է փչանում և դրա փոխարեն նավաստիները ռոմի պաշարներ էին վերցնում իրենց հետ:

Դայքիրի կոկտեյլը երկրորդ կյանք առավ 1909 թվականին, երբ դրանով հետաքրքրվեց ամերիկացի բժիշկ Լյուցիուս Ջոնսոնը, ով գտել էր այդ բաղադրատոմսը ծովային պատմությունն ուսումնասիրելու ընթացքում:

Նա փորձերի շնորհիվ գտավ գրոգի համար կատարյալ բաղադրաչափերը և առաջարկեց փորձել այն ԱՄՆ-ի Զինվորական Ակումբի Անդամներին:

Կոկտեյը, իհարկե, բոլորին շատ դուր եկավ և շուտով լայն տարածում գտավ ամբողջ աշխարհում:

Ի դեպ՝

Դայկիրի կոկտեյլի ամենահայտնի սիրահարներից են եղել ԱՄՆ նախագահ Ջոն Քենեդին և գրող Էռնեստ Հեմինգուեյը: Վերջինս հիշատակել է կոկտեյլն իր մի քանի ստեղծագործություններում:

ԱՄՆ-ում հուլիսի 19-ը նշում են որպես Դայկիրիի ազգային տոն:

Կարդացեք նաեվ

Շատ համեղ նախաճաշ ողջ ընտանիքի համար

Gayane Abovyan

Շատ համեղ աղցան, հաստատ ձեզ դուր կգա

Gayane Abovyan

Ահա թե ինչու եմ գազօջախը ծածկում թաց սրբիչով, անձնական փորձից…

Gayane Abovyan

ԻՆՉՊԵՍ Սառեցնել պղպեղը ձմռանը ՝ լցոնման համար

Gayane Abovyan

Ժելե՝ դեսերտ , ինչպես պատրաստել ժելե

Gayane Abovyan

Շատ համեղ բլինչիկներ հիանալի միջուկով

Gayane Abovyan