Հասարակություն

Խոշոր ավտովթար Վայոց Ձորի մարզում. 59-ամյա վարորդը Mercedes բեռնատարով Սարավան գյուղում կողաշրջված վիճակում հայտնվել է ձորակում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երեկ՝ հունիսի 10-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Վայոց Ձորի մարզում։ Ժամը 18։30-ի սահմաններում 59-ամյա Մխիթար Գ-ն իր վարած Mercedes մակնիշի բեռնատար ավտոմեքենայով Երևան-Մեղրի ավտոճանապարհի 154 կմ հատվածում դեռևս անհայտ հանգամանքներում Սարավան գյուղի վարչական տարածքում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջված վիճակում հայտնվել ճանապարհամերձ ձորակում։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն դեպքի վայր ժամանած շտապօգնության բժիշկները վարորդին տեղում ցուցաբերել են համապատասխան բուժօգնություն, սակայն վերջինս հրաժարվել է հիվանդանոց մեկնելուց՝ հայտնելով, որ իրեն լավ է զգում։

Օպերատիվորեն ժամանել են Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Վայոց Ձորի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով։

Տեղում ծառայություն են կատարել նաև Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները։

Ավտոմեքենան երթևեկելի գոտուց դուրս բերելու համար անհրաժեշտ է եղել օգտագործել հատուկ տեխնիկա։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Լուսանկարները և տեսանյութը՝ Գևորգ Ղազարյանի

Ֆոտոռեպորտաժ

Տեսանյութ

Կարդացեք նաեվ

Ոստիկանները բերման ենթարկեցին Էդուարդ Շարմազանովին (տեսանյութ)

Gayane Abovyan

Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 259 դեպք, 542 պացիենտ առողջացել է

Gayane Abovyan

ՈւՇԱԳՐԱՎ․ Կզոհաբերի՞ Թուրքիան Ալիևին․․․

Gayane Abovyan

Մահն իմացյալ էշություն էր․ պարտվեցինք մեր 30 տարվա չտեսության և օտարամոլության պատճառով

Gayane Abovyan

Ադրբեջանի հետ ապաշրջափակման հարցով աշխատանքները չեն շարունակվում՝ սահմանային իրավիճակի պատճառով

Gayane Abovyan

Սիրում էր կյանքը, շատ լեցուն էր, ամեն րոպեն ապրել է լիարժեք

Gayane Abovyan