Հասարակություն

Հնարավոր է, որ աշնանը կորոնավիրուսի երկրորդ ալիք չլինի

Կորոնավիրուսը դառնում է պակաս ագրեսիվ, ինչի արդյունքում աշնանը երկրորդ ալիք կարող է չլինել: Այս մասին հայտարարել է իտալացի համաճարակաբան Մասիմո Կլեմենտին, փոխանցում է ՌԻԱ Նովոստին։

«Դեռևս մայիսին, մեր բժիշկները նկատել են հիվանդության ծանրության հետզհետե անկում, ինչի պատճառով հոսպիտալացվում էին կորոնավիրուսով վարակված պացիենտները:

Այս դեպքում խոսքը վերաբերում է ոչ միայն վարակված պացիենտներին, այլև վերակենդանացման բաժանմունքում բուժման կարիք ունեցող պացիենտների թվի նվազեցմանը, մասնավորապես՝ թոքաբորբի դեպքում: Միևնույն ժամանակ, աճել է վարակվածների թիվը, ովքեր կարող են բուժում անցնել տանը»,-ասել է նա:

Կլեմենտին և «San Raffaele» հիվանդանոցի մանրէաբանության և վիրուսաբանության լաբորատորիայի մասնագետները հետազոտություն են անցկացրել, որպեսզի գտնեն փոփոխությունների հիմնավորումները:

Պարզվել է, որ համաճարակի նախնական փուլում վիրուսային բեռը տասն անգամ ավելի բարձր է եղել, քան մայիսի վերջին, իսկ հիվանդության ընթացքը սկսել է ավելի թեթև ընթանալ։

Կարդացեք նաեվ

«Մենք լավ ենք, ձեր ցավը տանենք, բոլորիդ անհանգիստ վիճակը զգում ենք» մերոնք՝ սահմանից

Gayane Abovyan

Անկախ ամեն ինչից ապրելու ենք որպեսզի պատրաստվենք ու հաղթենք․ Արծրուն Հովհաննիսյան

Gayane Abovyan

Կորոնավիրուսով վարակման դեպքերի թիվն ավելացել է 566-ով, գրանցվել է մահվան 18 դեպք

Gayane Abovyan

Հա, ինչ ասել՝ ասել եմ. Մանուկյանը՝ «բոմժեր են» արտահայտության մասին

Gayane Abovyan

Մոսկվան դարձյալ հիշեցրել է, որ դեմ է ԼՂ խնդրի ռազմական լուծմանը

Gayane Abovyan

Փաշինյանը պետք ա Ծառուկյանին փշի փշի անի, ժողովուրդն ավելի ա բորբոքվելու

Gayane Abovyan